Մասսիմիլիանո Ալլեգրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ալլեգրի Մասսիմիլիանոից)
Մասսիմիլիանո Ալլեգրի
իտալ.՝ Massimiliano Allegro
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Մասսիմիլիանո Ալլեգրի
Ազգությունը իտալացի
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Մականուն Մաքս
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 11, 1967 (56 տարեկան)
Ծննդավայր Լիվորնո, Իտալիա
Հասակ 183 ± 1 սանտիմետր[1]
Քաշ 75 կիլոգրամ[1]
Դիրք կիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1984 - 1985
1985 - 1988
1988 - 1989
1989 - 1990
1990 - 1991
1991 - 1993
1993 - 1995
1995 - 1997
1997 - 1998
1998
1998 - 2000
2000 - 2001
2001 - 2003
Ընդհանուր
Կուոյոպելլի
Լիվորնո
Պիզա
Լիվորնո
Պավիա
Պեսկարա
Կալյարի
Պերուջա
Պադովա
Նապոլի
Պեսկարա
Պիստոյեզե
Ալյանեզե
7(0)
29(0)
2(1)
32(8)
29(5)
64(16)
46(4)
41(10)
21(6)
7(0)
46(4)
18(1)
32(8)
420(56)
Մարզչական կարիերա
2003 -2004
2004 - 2005
2005 - 2007
2007 - 2008
2008 - 2010
2010 - 2014
2014 - ներկա
Ալյանեզե
ՍՊԱԼ
Գրոսսետո
Սասսուոլո
Կալյարի
Միլան
Յուվենտուս
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Մասսիմիլիանո Ալլեգրի (իտալ.՝ Massimiliano Allegri, օգոստոսի 11, 1967, Լիվորնո, Իտալիա), իտալացի ֆուտբոլային մարզիչ, նախկինում ՝ խաղացող (կիսապաշտպան)։ Մարզել է Միլան ակումբը (2010 թվականից[2] մինչև 2014 թվականը), որի հետ մեկ անգամ տիրացել է սկուդետտոյին և Իտալիայի սուպերգավաթին։ Ներկայում մարզում է Թուրինի Յուվենտուս ակումբը[3]։

Ֆուտբոլիստ եղած ժամանակ խաղում էր կիսապաշտպանի դիրքում։ Գտնվում էր միջին գծում, նաև հւշվում է որպես լավ իրացնող։ Նա լավ էր կարդում խաղը, կարողանում էր կատարել տեխնիկական հնարքներ և միշտ եղել է հարձակման էր տրվում ամբողջովին։

Մարզչական կարիերան Մասսիմիլիանոն սկսել է իր վերջին ակումբում, որտեղ խաղացել է - «Ալյանեզե»։ 2004 թվականին Ալլեգրին դարձավ «ՍՊԱԼ» ակումբի ուսուցիչ։ Հետո, 2005-2008 թվականներին գլխավորեց «Գրոսսետո» և «Սասսուոլո» ակումբները։ 2008 թվականի վերջում դուրս մնաց Սերիա Բ-ից և հաջորդ տարի հաղթեց Սերիա C-ի Սուպերգավաթը։ Այդ իսկ տարի նշանակվեց «Կալյարիի» գլխավոր մարզիչը[4], որտեղ աշխատեց 2 տարիա, բայց «կղզիաբնակների» ակումբում այնքան էլ մեծ հաջողության չհասավ. 9-րդ հորիզոնական 2008-2009 մրցաշրջանում և 16-րդ հորիզոնական 2009-2010 մրցաշրջանում[5][6]։ 2010 թվականի հունիսի 25-ին պաշտոնապես դարձավ «Միլանի» նոր գլխավոր մարզիչը պայմանագիր կնքելով մինչև 2012 թվականը[7]։ 2014 թվականի հունվարի 13-ին հեռացավ «Միլանից»։ 2014 թվականի հուլիսի 16-ին նշանակվեց «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասսիմիլիանոն ծնվել է Լիվորնոյում, Տոսկանա։ 1984 թվականին 17 տարեկան հասակում պայմանագիր կնքեց Սանտա Կրոչե սուլլ'Արնո քաղաքի ակումբի հետ։ Հաջորդ տարի հեռացավ քաղաքից և տեղափոխվեց հարազատ քաղաքի «Լիվորնո» ակումբը։ Մի քանի մրցաշրջան անցկացնելուց հետո նա ուղարկվեց «Պիու» ակումբը, որտեղ մեկ մրցաշրջան անցկանելուց հետո վերադարձավ «Լիվորնո»։ 6 տարի Տոսկանայի այս ակումբում անցկացնելուց հետո 1990 թվականին տեղափոխվեում է «Պավիյու»։ Իսկ հաջորդ մրցաշրջանում նա տեղափոխվեց «Պեսկարա», որտեղ էլ ցույց տվեց իր լավ խաղը։ Ամենահաջողը նրա համար 1992-93 մրցաշրջանն էր։ Ուրախ և լավ ֆուտբոլ խաղալով, որը այդ ժամանակ ցուցադրում էր «Պեսկարան» հոկեյի հաշվով հաղթանակներ էին. 5-1 «Յուվենտուսին», 4:5 «Միլանին», 4:3 և 3:5 «Անկոնոյին», 2:5 «Ուդինեզեին»։ Ալլեգրին այդ մրցաշրջանում 13 գոլ խփեց և դարձավ ակումբի լավագույն ռմբարկուն, բացի այդ միջին գծում խաղում էր Բրազիլիայի հավաքականի ապագա մարզիչ Դունգան։

Մարզչական[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզչական կարիերայի սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կարիերայի ավարտից հետո Մասսիմիլիանոն մնաց «Ալբանեզեում»՝ գլխավոր մարզչի պաշտոնում։ 2004 թվականին Ալլեգրին նշանակվեց «ՍՊԱԼ» ակումբի դաստիարակը։ Մակսիմիլիանոյի գլխավորությամբ ակումբը 2004-2005 մրցաշրջանում Սերիա C-ում զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը։ Մրցաշրջանի ավարտից հետո նա տեղափոխվեց «Գրոսսետե»։ Նրանց հետ մարզիչը անցկացրեց 2 մրցաշրջան։ 2005-2006 մրցաշրջանում Սերիա C-ում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, բայց Սերիա Բ-ում խաղալու համար ՝ չկարողացավ հաղթել «Ֆրոզնինեյի»։ Հաջորդ մրցաշրջանում Սերիա C-ում զբաղեցրեց 1-ին հորիզոնականը, հաղթեց Սերիա C-ի սուպերգավաթը։ 2007 թվականի պայմանագիր կնքեց «Սասսուոլո» ակումբի հետ, և նրան նույնպես օգնեց դուրս գալ Սերիա Բ։ Լավ մրցաշրջան անցկացնելուց հետո Մասսիմիլիանո Ալլեգրին պայմանագիր կնքեց Սերիա Ա-ում գտնվող «Կալյարի» ակումբի հետ։ Ալլեգրիի հետ ակումբը 2008-2009 մրցաշրջանում զբաղեցրեց 9-րդ, իսկ 2009-2010 մրցաշրջանում 16-րդ հորիզոնականը։

«Միլան»[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հունիսի 25 պաշտոնապես դարձավ «Միլանի» գլխավոր մարզիչը, պայմանագիր կնքելով մինչև 2012 թվականը։ Նոր մրցաշրջանի առաջին խաղում «Ռոսսոները» «Լեչչեյին» ջախջախեցին 4:0 հաշվով[8]։ Առաջին իսկ մրցաշրջանում Ալլեգրիի գլխավորությամբ «Միլանը» 2004 թվականից հետո առաջին անգամ հաղթեց Սերիա Ա-ն։ 2011 թվականի օգոստոսի 6-ին հաղթեց Իտալիայի Սուպերգավաթը՝ եզրափակչում հաղթելով Միլանի «Ինտերին» 2:1 հաշվով։ Դրանից հետո «Միլանը» կամաց-կամաց թուլացավ (2011-2012 մրցաշրջանում 2-րդ, 2012-2013 մրցաշրջանում 3-րդ հորիզոնական), և Իտալիայում սկսվեց «Յուվենտուսի» գերակայությունը։ Բացի այս ամենը, «Միլանից» հեռացան ակումբի առաջատարները. Տիագո Սիլվան, Ալեսսանդրո Նեստան, Ջենարո Գատուզոն, Կլարենս Զեեդորֆը, Անդրեա Պիռլոն, Ռոնալդինյոն, Զլատան Իբրահիմովիչը, Ֆիլիպպո Ինձագին և այլք։ Նրանց արժանի փոխարինողներ չգտնվեցին։ 2012 թվականի հունվարի 13-ին Մասսիմիլիանոն պայմանագիրը «Միլանի» հետ երկարաձգեց մինչև 2014 թվականի հունիսի 30-ը[9]։ Երկու տարի անց Ալլեգրին «Սասսուոլոյին» պարտվեց, «Միլանի» զբաղեցրեց առաջնությունում 11-րդ հորիզոնականը, և «Միլանի» ղեկը հանձնեց հայտնի ֆուտբոլիստ Զեեդորֆին։

«Յուվենտուս»[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիայում անցկացված աշխարհի առաջնությունից հետո Ալլեգրին ամենահավանական թեկնածուն էր, ով կարող էր գլխավորել Իտալիայի հավաքականը, սակայն նա դարձավ գլխավոր մարզիչ «Յուվենտուսում», իսկ Իտալիայի հավաքականում՝ Անտոնիա Կոնտեն։ Ալեգրին պայմանագիր կնքեց «Յուվենտուսի» հետ 2014 թվականի հուլիսի 16-ին։ 2014 թվականի դեկտեմբերի 22-ին «Ծեր Սինյորան» Իտալիայի Սուպերգավաթում պարտություն կրեց, 11 մետրանոց հարվածաշարում՝ զիջելով «Նապոլիին»։ Չնայած առաջին սեզոնը Ալլեգրիի գլխավորությամբ շատ հաջող էր, ակումբը կարողացավ հաղթել Իտալիայի առաջնությունում, Գավաթում, և դուրս գալ նաև Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ փուլ, որտեղ պարտություն կրեց «Բարսելոնայից»։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիա «Միլան»

  • Իտալիայի չեմպիոն - 2010-11
  • Իտալիայի Սուպերգավաթի հաղթող - 2011
  • Արդյունքում։ 2 գավաթ

Իտալիա «Յուվենտուս»

  • Իտալիայի չեմպիոն - 2014-15, 2015-16
  • Իտալիայի գավաթի հաղթող - 2014-15
  • Իտալիայի Սուպերգավաթի հաղթող - 2015
  • Արդյունքում։ 4 գավաթ

Աանձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ոսկե նստարան» մրցանակի հաղթող (2) - 2009, 2015
  • Իտալիայի լավագույն ֆուտբոլային մարզիչ (2) - 2011, 2015

Մարզչական վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Երկիր Աշխատանքի սկիզբը Աշխատանքի ավարտը Արդյունքներ
Խաղ Հաղթանակ Ոչ Ոքի Պարտություն Խաղերի %
Կալյարի Իտալիա 4 հունիսի, 2008 14 ապրիլի, 2010 76 27 17 32 35.52
Միլան Իտալիա 25 հունիսի, 2010 13 հունվարի, 2014 178 91 49 38 51.12
Յուվենտուս Իտալիա 16 հուլիսի, 2014 մ.հ. 103 71 19 13 68.93
Ընդհանուր 357 189 85 83 52.94

2016 թվականի ապրիլի 21-ի դրությամբ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.worldfootball.net/player_summary/massimiliano-allegri/
  2. http://acmilan.com/en/teams/staff (անգլ.)
  3. http://www.championat.com/football/news-1881894-allegri-oficialno-vozglavil-juventus.html
  4. Главным тренером «Кальяри» назначен Аллегри Արխիվացված 2010-10-29 Wayback Machine (ռուս.)
  5. Турнирная таблица сезона 2008/2009 Արխիվացված 2010-05-05 Wayback Machine (ռուս.)
  6. Турнирная таблица сезона 2009/2010 Արխիվացված 2010-05-27 Wayback Machine (ռուս.)
  7. Аллегри официально назначен главным тренером «Милана» Արխիվացված 2010-06-28 Wayback Machine (ռուս.)
  8. «Милан» 4:0 «Лечче» Արխիվացված 2010-09-02 Wayback Machine (ռուս.)
  9. «AC Milan comunicato ufficiale» (իտալերեն). Sito ufficiale dell'AC Milan. 13.01.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասսիմիլիանո Ալլեգրի» հոդվածին։