Ալլա Վերեշչագինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալլա Վերեշչագինա
Ծնվել էօգոստոսի 20, 1925(1925-08-20)
ԾննդավայրՍարապուլ, Սարապուլսկի շրջան, Ուրալի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 11, 2016(2016-01-11) (90 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պատմության ինստիտուտ և Սանկտ Պետերբուրգի համալսարան
ԿոչումQ4433472?
Գիտական աստիճանարվեստագիտության դոկտոր
Մասնագիտությունգիտնական
ԱշխատավայրԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ և Կերպարվեստի տեսության և պատմության ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո շքանշան «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ Մեդալ «Լենինգրադի 250-ամյակի առթիվ»
և Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ

Ալլա Գլեբովնա Վերեշչագինա (20 օգոստոսի 1925, Սարապուլ[1] (այլ տվյալներով՝ Լենինգրադ[2]) - 11 հունվարի 2016, Մոսկվա[2]), խորհրդային և ռուս արվեստաբան, ռուսական կերպարվեստի պատմության վերաբերյալ բազմաթիվ գրքերի և աշխատությունների հեղինակ, արվեստագիտության դոկտոր (1977), մանկավարժ, պրոֆեսոր (1980), Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս (1997, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ 1988 թվականից), Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ (1992)[1], 1951 թվականից ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալլա Վերեշչագինան ծնվել է 1925 թվականին Սարապուլում, որն այդ ժամանակ մտել է ՌԽՖՍՀ Ուրալի մարզի կազմի մեջ (այժմ՝ ՌԴ, Ուդմուրտական Հանրապետություն)[2]։ Այլ աղբյուրների տվյալներով ծնվել է Լենինգրադում[1]։ Սովորել է Լենինգրադի պետական համալսարանում, 1951 թվականին ավարտել է պատմության ֆակուլտետի արվեստագիտության բաժինը[1]։ Աշխատել է Ռուսական պետական թանգարանում, որտեղ զբաղվել է գիտական գործունեությամբ, ինչպես նաև մասնակցել է «Պետական ռուսական թանգարան։ XVIII - XX դարի սկզբի գեղանկարչություն» գրացուցակի ստեղծմանը (Լենինգրադ, Ավրորա և արվեստ, 1980)[1]։

1976 թվականին Ալլա Վերեշչագինան պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Ռուսական պատմական գեղանկարչությունը և արվեստի խնդիրները 19-րդ դարի «վաթսունական թվականների» արվեստի խնդիրները» թեմայով[3]։ 1977 թվականին ստացել է արվեստագիտության դոկտորի կոչում, 1980 թվականից եղել է պրոֆեսոր[1]։ Ավելի քան տասնհինգ տարի գեղանկարչության պատմություն է դասավանդել Ի. Է. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում[4]։

Ալլա Վերեշչագինան գրել է մի շարք մենագրություններ ռուսական պատմական գեղանկարչության և գեղարվեստական քննադատության, ինչպես նաև նկարիչներ Կոնստանտին Տրուտովսկու, Վյաչեսլավ Շվարցի, Նիկոլայ Յարոշենկոյի, Ֆեդոր Բրունիի, Նիկոլայ Գեի, Վասիլի Պերովի, Վասիլի Վերեշչագինի և մյուսների ստեղծագործությունների վերաբերյալ[1][4]։ «Ֆեոդոր Անտոնովիչ Բրունի» մենագրության համար Վերեշչագինան ստացել է ԽՍՀՄ նկարիչների միության մրցանակ[4]։ 1988 թվականին ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի կողմից ստացել է արծաթե մեդալ «Նիկոլայ Նիկոլաևիչ Գե» մենագրության համար[1]։

1992 թվականին Ալլա Վերեշչագինային շնորհվել է Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործչի կոչում։ 1997 թվականին ընտրվել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ[1]։ Աշխատել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի Կերպարվեստի տեսության և պատմության գիտահետազոտական ինստիտուտում (ՌԳԱ ԳՀԻ) որպես գլխավոր գիտաշխատող։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Константин Александрович Трутовский, 1826—1893, Москва, Искусство, 1955
  • Вячеслав Григорьевич Шварц, Ленинград—Москва, Искусство, 1960
  • Николай Александрович Ярошенко, Ленинград, Художник РСФСР, 1967
  • Художник, время, история. Очерки русской исторической живописи XVIII — начала XX века, Ленинград, Искусство, 1973
  • Русская прогрессивная художественная критика второй половины XIX века, Москва, Изобразительное искусство, 1979 (совместно с Н. И. Беспаловой)
  • Федор Антонович Бруни, Ленинград, Художник РСФСР, 1985
  • Николай Николаевич Ге, Ленинград, Художник РСФСР, 1988, ISBN 5-7370-0011-7
  • Некоторые проблемы исторической живописи В. Г. Перова, 1988
  • Историческая картина в русском искусстве. Шестидесятые годы XIX века, Москва, Искусство, 1990, ISBN 5-210-00311-6
  • Русская художественная критика середины — второй половины XVIII века, НИИ РАХ, Москва, 1991
  • Русская художественная критика конца XVIII — начала XIX века, Москва, НИИ РАХ, 1992
  • Некоторые современные проблемы изучения творчества В. В. Верещагина, 1993
  • Русская художественная критика двадцатых годов XIX века, Москва, НИИ РАХ, 1997
  • Критики и искусство: очерки истории русской художественной критики середины XVIII — первой трети XIX века, Москва, Прогресс-Традиция, 2004, ISBN 5-89826-213-X

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 «Верещагина Алла Глебовна» (HTML). Российская академия художеств — www.rah.ru. Վերցված է 2015 թ․ հուլիսի 20-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Памяти Аллы Глебовны Верещагиной (1925—2016)» (HTML). Российская академия художеств — www.rah.ru. Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.
  3. Верещагина, Алла Глебовна. «Русская историческая живопись и проблемы искусства „шестидесятых годов" XIX в.» (HTML). Российская государственная библиотека — rsl.ru. Վերցված է 2015 թ․ հուլիսի 20-ին.
  4. 4,0 4,1 4,2 «80-летие А. Г. Верещагиной» (HTML). Российская академия художеств — www.rah.ru. 21 августа 2005. Վերցված է 2015 թ․ հուլիսի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]