Ալլահվերդի Բաղիրով
| Ալլահվերդի Բաղիրով | |
|---|---|
| ադրբ.՝ Allahverdi Teymur oğlu Bağırov | |
| ապրիլի 22, 1946 - հունիսի 12, 1992 (46 տարեկան) | |
| Ծննդավայր | Աղդամ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Մահվան վայր | Արանզամին, Խոջալուի շրջան, Ադրբեջան |
| Գերեզման | Q16378235? |
| Քաղաքացիություն | |
| Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
| Պարգևներ | |
Ալլահվերդի Բաղիրով (ադրբ.՝ Allahverdi Teymur oğlu Bağırov, ապրիլի 22, 1946, Աղդամ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 12, 1992, Արանզամին, Խոջալուի շրջան, Ադրբեջան), ադրբեջանցի սպա, աղդամի «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի նախկին գլխավոր մարզիչ, Ադրբեջանի ազգային հերոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1946 թվականի ապրիլի 22-ին Աղդամում (Ակնա)։ Դպրոցն ավարտելուց հետո 1965 թվականից զբաղվել է սպորտով։ Հանդիսացել է աղդամի «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը[1][2], նաև եղել է Ադրբեջանի ժողովրդական ճակատի անդամ։
Ղարաբաղյան պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թվականի սև հունվարի դեպքերից հետո Ալլահվերդին Աղդամում (Ակնա) կազմավորել է Աղդամի գումարտակը։ Խոջալուի արյունահեղության ժամանակ Ալլահվերդին կարողացել է փրկել շատ հայրենակիցների[3]։
1992 թվականին Խոջալուի արյունահեղության ժամանակ Ալլահվերդին կարողացել է փրկել շատ հայրենակիցների։
Բնօրինակ տեքստ (ադրբ.)1992-ci il Xocalı faciəsi zamanı o birçox soydaşlarımızı xilas edə bilmişdi.
1992 թվականի հունիսի 12-ին մասնակցել է Վարազաբուն, Դահրազ, Նախիջևանիկ, Վարդաձոր։ Նա վստահեցնում էր, որ իր գումարտակով կարող է հասնել Ստեփանակերտ։ Սակայն երբ նա մի անգամ վերադառնում էր դիրքի ստուգումից նրա մեքենան ականի վրա պայթում է։ Նա և վարորդը զոհվում են։
Ամուսնացած է եղել ունի մեկ որդի և երկու դուստր։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադրբեջանի Հանրապետության նախագահի 1993 թվականի փետրվարի 24-ի № 476 հրամանով Ալլահվերդի Թեյմուր օղլի Բաղիրովին շնորհվել է Ադրբեջանի ազգային հերոսի կոչում (հետմահու)
Թաղված է Ակնայում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Müşfiqin "Qarabağ"dan böyük sevgisi yoxdur». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «"QARABAĞ"A SADİQ YAŞAR HÜSEYNOV». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ BAĞIROV ALLAHVERDİ TEYMUR oğlu
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- BAĞIROV ALLAHVERDİ TEYMUR oğlu (ադրբ.)