Ալի Քերիմլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալի Քերիմլի
 
Կուսակցություն՝ Ադրբեջանի Ժողովրդական Ճակատ և Ադրբեջանի ժողովրդական ճակատ
Կրթություն՝ Բաքվի պետական համալսարան
Մասնագիտություն՝ դիվանագետ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր ապրիլի 28, 1965(1965-04-28) (58 տարեկան)
Ծննդավայր Saatly District, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ադրբեջան
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Ալի Քերիմլի (ադրբ.՝ Əli Kərimli) ծնված Ալի Ամիրհուսեյն օղլի Քերիմով (ադրբ.՝ Əli Əmirhüseyn oğlu Kərimov) (ապրիլի 28, 1965(1965-04-28), Saatly District, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի քաղաքական գործիչ, ով ղեկավարում է Ադրբեջանի ժողովրդական ճակատի ռեֆորմիստական օղակը[1]։

Քերիմլին ծնվել է Ադրբեջանի հարավարևելյան հատվածում գտնվող Սաաթլը շրջանում։ 1985 թվականին ավարտելով ծառայությունը խորհրդային բանակում՝ ընդունվել է Բաքվի պետական համալսարանի իրավագիտության բաժին։ Ուսումնառության տարիներին հիմնադրել և գլխավորել է «Յուրդ» (հայերեն՝ Հայրենիք) շարժումը, որը աջակցում էր երկրում ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը։ 1988 թվականի նոյեմբերին, Յուրդը, որին աջակցում էին երկրի մտավորականները, Բաքվում կազմակերպել է ուսանողական ցույցեր, որոնց նպատակը կոմունիստական ռեժիմի դեմ ուղղված բողոքներն էին։ Երկրի ազգային անվտանգության ծառայության հատուկ ստորաբաժանումները օգտագործվել են ճնշելու ցույցերը։ Ինչպես ադրբեջանցի ուրիշ ազգայնականներ, այնպես էլ Քերիմովը փոխել է իր ազգանվան «-ով» վերջավորությունը և դարձել Ալի Քերիմլի (ադրբ.՝ Əli Kərimli

1989 թվականի հուլիսին Յուրդը միացել է Ադրբեջանի ժողովրդական ճակատ շարժմանը։ Նա ղեկավարել է շարժման (կուսակցության) համալսարանական օղակը և մասնակցել շարժման կանոնադրության ստեղծմանը։

1991 թվականին ստանալով իր դիպլոմը՝ Ալին սկսել է աշխատել որպես դասախոս Բաքվի պետական համալսարանի իրավագիտության բաժնում։ Միևնույն ժամանակ, Քերիմլին աշխատել է որպես թղթակից անկախ «Azadliq» թերթում։

1992 թվականի հունվարին, նա ընտրվել է Ադրբեջանի ժողովրդական ճակատի բարձրագույն խորհրդի փոխխոսնակի պաշտոնում։ 1993 թվականի ապրիլին Ազգային ժողովրդական ճակատի և Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը (ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանի առաջին ընտրված նախագահը) Քերիմլիին նշանակել է պետքարտուղարի պաշտոնում։

1993 թվականի ամռանը տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո, որի արդյունքում Հեյդար Ալիևը եկավ իշխանության, Քերիմլին հրաժարական է տվել։ 1995 թվականին, Ադրբեջանի ժողովրդական ճակատը վերանվանվել է Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության (ԱԺՃԿ)։ Արդյունքում, Էլչիբեյը շարունակեց մնալ կուսակցության ղեկավարի պաշտոնում։ 1995-2000 թվականներին Քերիմլին եղել է Քերիմլին եղել է Էլչիբեյի առաջին օգնականը։ 1995 և 2000 թվականներին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ, նա ընտրվել է խորհրդարանի պատգամավոր։ 2000 թվականին, Էլչիբեյի մահվանից հետո, Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցությունը բաժանվեց երկու՝ պահպանողական և ռեֆորմիստական օղակների։ Քերիմլին դարձել է ռեֆորմիստական օղակի ղեկավարը, որը հիմնականում կազմված էր նախկին Յուրդ միության անդամներից։

Սկսած 2003 թվականից, Քերիմլին ձեռնամուխ է եղել ընդդիմադիր կուսակցությունների բլոկի ստեղծման գործընթացին։ 2005 թվականի գարնանը, Քերիմլիի նախաձեռնությամբ, ստեղծվել է «Ազատություն» կոալիցիան, որի մաս են կազմել Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցությունը, Ադրբեջանի մուսավաթական կուսակցությունը և դեմոկրատական կուսակցությունը։

Իշխանությունների կողմից ընդդիմության նկատմամբ իրականացված գործողությունների արդյունքում Քերիմլիի միջազգային անձնագիրը բռնագրավվել է։ Արդյունքում, Ալի Քերիմլին դարձել է ընդիմության այն առաջնորդներից մեկն աշխարհում, ով զրկվել է միջազգային անձնագրից։

Քերիմլին ակտիվ մասնակցություն է ունեցել 2011 թվականին Ադրբեջանում տեղի ունեցա բողոքի ցույցերին, որոնք սկսվել էին 2011 թվականի մարտին Բաքվում։ Շատ տեսաբաններ այն համարում էին արաբական գարնան մի մասը։ Ապրիլ 16-ին, բողոքի ցույցերի հետ կապ ունենալու համար, գեներալ Զաքիր Քերալովի հրամանով 8 ժամով մեկուսացվել է Բաքվի ԱԱԾ վարչության մեկուսարանում[2]։

2016 թվականի ապրիլին Քերիմլին խստորեն դատապարտել է ադրբեջանական կառավարությանը՝ 2016 թվականին տեղի ունեցած Քառօրյա պատերազմի ժամանակ վերջինիս գործողությունների համար։ Արդյունքում, տեղի են ունեցել ցույցեր՝ ընդդեմ Քերիմլիի։ Վերջինը տեղի է ունեցել նույն տարվա ապրիլի 12-ին քաղաքական գործչի տան մոտ։ Ցույցերը կազմակերպվել էին իշխանությունների կողմից։ Ցուցարարները պահանջում էին աքսորել Քերիմլիին երկրից։ Համաձայն իրավապաշտպան Ինթիգամ Ալիևի, Քերիմլիի դեմ իրականացված հարձակումները նպատակ ունեն շեղելու ուշադրությունը կարևորագույն խնդիրներից և ժողովրդի միջոցով հասնելու ցանկալի գործողությունների իրականացմանը[3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ali Karimli FAQs 2018- Facts, Rumors and the latest Gossip». vipfaq.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 16-ին.
  2. «Ali Karimli Interrogated For 8 Hours!». Azeri Report. 2011 թ․ ապրիլի 16. Վերցված է 2011 թ․ ապրիլի 26-ին.
  3. Danger of attacks against Ali Karimli Արխիվացված 2016-08-05 Wayback Machine. Meydan TV, 14 April 2016
  4. «Активисты гражданского общества выразили поддержку Али Керимли, 2016 Aпрель 13, Contact.az». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալի Քերիմլի» հոդվածին։