Jump to content

Ալի Քարթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալի Քարթեր
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 25, 1979(1979-07-25)[1] (45 տարեկան)
ԾննդավայրԿոլչեստր, Էսեքս, Էսեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունսնուկերիստ
 Ali Carter Վիքիպահեստում

Ալիսթեր (Ալի) Քարթեր (անգլ.՝ Allister Carter, հուլիսի 25, 1979(1979-07-25)[1], Կոլչեստր, Էսեքս, Էսեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]), անգլիացի պրոֆեսիոնալ սնուկերիստ, 2008 և 2012 թվականների աշխարհի առաջնության եզրափակիչների մասնակից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարթերը միացել է պրոֆեսիոնալ սնուկերիստներին 1996 թվականին։ Նրա առաջին հաղթանակը եղել է 1999 թվականին Benson & Hedges Championship-ի ժամանակ, որը նրան թույլ տվեց մասնակցելու Մաստերս մրցաշարին։ Այդ նույն թվականին նա դուրս եկավ Գրան պրիի կիսաեզրափակիչ։ Բարձրակարգ մրցաշարի երկրորդ կիսաեզրափակիչ Քարթերն անցել է միայն 2007 թվականին՝ Մալթայի գավաթի ժամանակ։

Շնորհիվ 2005/2006 մրցաշրջանում հաջող ելույթների շնորհիվ Քարթերը ներառվեց մրցաշրջանի լավագույն 16-յակում, իսկ 2006/07 մրցաշրջանում ամրապնդեց իր տեղը շքերթում։

2008 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Քարթերը իսկական ճեղքում է առաջացրել. նա հասել է մրցաշարի եզրափակիչ՝ հաղթելով այնպիսի մասնակիցների, ինչպիսիք էին Շոն Մորֆին և Փիթեր Էբդոնը, և կատարել էր իր առաջին առավելագույն բրեյքը։ Անգլիացու համար դա ոչ միայն աշխարհի առաջնությունում պարզապես առաջին եզրափակիչն էր, այլև հեղինակավոր մրցաշարում առաջին եզրափակիչը։ Չնայած նրան, որ եզրափակչում նա ի վերջո պարտվեց Ռոնի Օ’Սալլիվանին 8:18 հաշվով, հաջող ելույթները մրցաշարում թույլ տվեցին նարն առաջին անգամ հանդես գալ լավագույն խաղացողների 8-յակում։ Առավելագույն բրեյքի մրցանակը (GB£ 157 000) ստիպված էին բաժանել Ռոննի Օ'Սալլիվանի և նրա միջև։

Հեղինակավոր մրցաշարում առաջին հաղթանակը Քարթերին հաջողվել է Welsh Open 2009-ի ժամանակ՝ եզրափակչում 9:5 հաշվով հաղթելով Ջո Սվեյլին[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.wst.tv/players/c796b82d-1040-422d-b27d-9249310b99a3
  2. 2,0 2,1 2,2 Daily Gazette — 2014.
  3. Владимир Синицын (23 февраля 2009). «Новая высота Картера». Евроспорт.ру. Վերցված է 2009 թ․ փետրվարի 24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալի Քարթեր» հոդվածին։