Jump to content

Ալի Սալեմ ալ-Բայդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալի Սալեմ ալ-Բայդ
արաբ․՝ علي سالم حسين البِيض‎‎[1]
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 10, 1939(1939-02-10)
ԾննդավայրAr Raydah Wa Qusayar District, Hadhramaut Governorate[2]
Մահացել էհունվարի 17, 2026(2026-01-17)[3][4] (86 տարեկան)
Մահվան վայրԱբու Դաբի, ԱՄԷ[4]
ԳերեզմանBaniyas Cemetery[5]
Քաղաքացիություն Qu'aiti Sultanate,  South Yemen,  Եմեն և  Օման
Կրոնիսլամ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններVice President of Yemen?, Secretary General of the Yemeni Socialist Party?, Minister of Local Government?, Deputy Prime Minister?, Minister of Local Administration?, Minister of Planning?, Governor of Hadhramaut Governorate?, Minister of State for Presidential Affairs?, foreign minister? և Minister of Defence?
ԿուսակցությունYemeni Socialist Party?[2]
ԵրեխաներAmr Al Bidh?[6] և անհայտ
 Ali Salem al Beidh Վիքիպահեստում

Ալի Սալեմ ալ-Բայդ (արաբ․՝ علي سالم البيض‎‎, փետրվարի 10, 1939(1939-02-10), Ar Raydah Wa Qusayar District, Hadhramaut Governorate[2] - հունվարի 17, 2026(2026-01-17)[3][4], Աբու Դաբի, ԱՄԷ[4]), եմենցի քաղաքական և պետական գործիչ, «Ալ Հիրաք» քաղաքական շարժման և կիսառազմական կազմակերպության առաջնորդներից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ուսանել է առևտրագիտություն և 1961 թվականին դարձել է դպրոցական ուսուցիչ Մուկալլա քաղաքում։ 1963 թվականին միացել է Ազգային ազատագրական ճակատին՝ որպես տեղացի անդամ։ Մուկալլայում հիմնել է կոմիտե, իսկ 1965 թվականին անցել է ընդհատակ։ 1966 թվականին ընդգրկվել է Ազգային ազատագրական ճակատի Հադրամաութի նահանգային կոմիտեի կազմում[7]։

Ալի Սալեմ ալ-Բայդրը երիտասարդ տարիքից ակտիվորեն մասնակցել է Հարավային Եմենի ազգային-ազատագրական շարժմանը, Ազգային ազատագրական ճակատի անդամ է եղել դրա ստեղծման պահից ի վեր։ Սովորել է Եգիպտոսում անցկացվող ռազմական դասընթացներում՝ նախագահ Գամալ Աբդել Նասերի իշխանության շրջանում։

1967 թվականին անկախության հռչակումից հետո զբաղեցրել է Եմենի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության հինգերորդ նահանգի նահանգապետի պաշտոնը, եղել է պաշտպանության նախարար (1967-1969), արտաքին գործերի նախարար, նախագահության գործերի նախարար և պլանավորման նախարար։

1975 թվականից եղել է Միացյալ քաղաքական կազմակերպություն «Ազգային ճակատի» Կենտրոնական կոմիտեի քաղաքական բյուրոյի անդամ։ 1978 թվականի հոկտեմբերին անցկացված Եմենի սոցիալիստական կուսակցության (ԵՍԿ) I համագումարում ընտրվել է քաղաքական բյուրոյի անդամ և Կենտրոնական կոմիտեի քարտուղար։

1980 թվականից զբաղեցրել է տեղական ինքնակառավարման նախարարի պաշտոնը, սակայն 1981 թվականի հունվարին ազատվել է պաշտոնից և հեռացվել Եմենի սոցիալիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կազմից՝ Սաուդյան Արաբիայի հետ մերձեցմանը հակադրվելու համար։

1986 թվականի հունվարյան իրադարձությունների ընթացքում Եմենի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության նախագահ Ալի Նասեր Մուհամմեդի կողմից մահապատժի է դատապարտվել։ Նա ակտիվորեն մասնակցել է մարտերին և պետական հեղաշրջման փորձի ճնշմանը։

1986 թվականի փետրվարի 6-ից մինչև 1990 թվականի մայիսի 22-ը, ինչպես նաև 1994 թվականի մայիսի 21-ից մինչև հուլիսի 7-ը եղել է Եմենի սոցիալիստական կուսակցության (ԵՍԿ) Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարը։

Եմենի միավորումից հետո՝ 1990 թվականի մայիսի 22-ից մինչև 1993 թվականի օգոստոսը, զբաղեցրել է Եմենի Հանրապետության փոխնախագահի պաշտոնը[8][9]։

Հարավային Եմենի անկախության վերականգնման փորձի ճնշումից հետո արտագաղթել է Օման։ 2009 թվականից եղել է Հարավային շարժման առաջնորդներից մեկը, հանդես է եկել որպես «Ալ-Կաիդա» կազմակերպության և Հարավի որոշ շրջաններում գործող անջատողական շարժումների հակառակորդ։

2011 թվականի Եմենի ապստամբությունից հետո նա վերսկսել է կոչերը Հարավային Եմենը որպես առանձին երկիր վերականգնելու համար.[10]։

Ալի Սալեմ ալ-Բայդրը մահացել է 2026 թվականի հունվարի 17-ին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. مرسوم سلطاني رقم ١٢ / ٢٠٠٥ بمنح الجنسية العمانية – Qanoon.om (արաբ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 علي سالم البيض (արաբ.)
  3. 3,0 3,1 3,2 رئيس مجلس القيادة يوجه بإجراءات عزاء رسمية بوفاة المناضل علي سالم البيض (արաբ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 الغد ع. أخبار وتقارير - عاجل : الرئيس الجنوبي الأسبق علي سالم البيض في ذمة الله (արաբ.)
  5. الغد ع. أخبار وتقارير - تشييع جثمان الرئيس السابق علي سالم البيض إلى مقبرة بني ياس في أبوظبي (արաբ.)
  6. من هو عمرو البيض؟ (արաբ.)
  7. Лидерство в Южном Йемене
  8. «Yemeni governments of the 1990s». al-bab.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 28-ին.
  9. Густерин, Павел Вячеславович Йеменская Республика и её города. М., 2006, с. 178.
  10. «Ali Salim al-Beidh calls for secession». UPI. 2012-05-19. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալի Սալեմ ալ-Բայդ» հոդվածին։