Jump to content

Ալի Ռեզա Փահլավի I

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալի Ռեզա Փահլավի I
Դիմանկար
Ծնվել էմարտի 1, 1922(1922-03-01)[1]
ԾննդավայրԹեհրան, Իրան
Մահացել էհոկտեմբերի 17, 1954(1954-10-17)[1] (32 տարեկան)
Մահվան վայրՄազանդարան, Իրան
ՔաղաքացիությունԻրան
ԿրթությունՀարվարդի համալսարան
ԱմուսինChristiane Cholesky?
Ծնողներհայր՝ Ռեզե-Շահ Փահլավի, մայր՝ Tadj ol-Molouk of Iran?
ԵրեխաներPatrick Ali Pahlavi? և Christian Joachim Pahlavi?
 Ali Reza Pahlavi I Վիքիպահեստում

Ալի Ռեզա Փահլավի (պարս.՝ علیرضا پهلوی, մարտի 1, 1922(1922-03-01)[1], Թեհրան, Իրան - հոկտեմբերի 17, 1954(1954-10-17)[1], Մազանդարան, Իրան), իրանցի շահ Ռեզա Շահ Փահլավիի երկրորդ որդին և Մոհամմադ Ռեզա Փահլավի եղբայրը։ Եղել է Փահլավիների դինաստիայի անդամ։

Կրթություն և ամուսնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականին միացել է ֆրանսիական բանակին և այնտեղ ծառայել մինչև 1947 թվականը, հետո վերադարձել է Իրան։ Ֆրանսիայում իր ծառայության ընթացքում Ալի Ռեզան ամուսնացել է Քրիստիանե Շուլուսկի անունով ֆրանս-լեհական ծագումով այրու հետ: Քրիստիանեն եղել է ֆրանսիացի մաթեմատիկոս Անդրե-Լուի Կոլեսկու դուստրը և «Խոլեսկու մաթեմատիկական խնդրի» հեղինակը: Դովիլում կայացած ամենագեղեցիկ ոտքի մրցույթի ժամանակ գրավել է առաջին հորիզոնականը և թագադրվել է Մառլեն Դիտրիխի կողմից[2]։ Ալի Ռեզան որդեգրել է Քրիստիանեի չորսամյա որդուն՝ Քրիստիան Փահլավին և նրան տվել իր ազգանունը: Ալի Ռեզան և Քրիստիանեին ունեցել են որդի՝ Ալի Պատրիկ Փահլավին, սակայն իրանական դատարանը չի ճանաչել այդ ամուսնությունը և զույգն ստիպված ապրել է Փարիզում։

Դժգոհ լինելով Մոհամմադ Մոսադեղի կառավարության իրադարձությունների նկատմամբ իր եղբայրների պասիվ դիրքորոշումից՝ Ալի Ռեզան հիմնել է «Շահի ֆիդայիները»։ Ի տարբերություն իր եղբայրների՝ նա ակտիվորեն աջակցել է շահական ռեժիմին և արդյունավետ գործողություններ է ձեռնարկել Մոսադեղի կառավարության դեմ։ Նա առանցքային դեր է խաղացել 1953 թվականի փետրվարի 28-ի իրադարձությունների կազմակերպման գործում՝ կոչ անելով և մոբիլիզացնելով այնպիսի ավազակների, ինչպիսիք են Թայեբ Հաջ Ռեզային, Հոսեյն Էսմայիլի Փուրը (Ռամազան Յեկի) և Շաբան Ջաֆարին: Բոլոր նրանք, որոնք մոբիլիզացվել են փետրվարի 28-ին Մոսադեղի դեմ ցույցեր կազմակերպելու և շահին աջակցելու համար, նույնպես ունեցել են նման դերակատարում[3]։

1953 թվականի նոյեմբերի 21-ին Ալի Ռեզա Փահլավին նշանակվել է Բանակի սպորտային ասոցիացիայի ղեկավար[4]։

Ալի Ռեզան մահացել է 1954 թվականի հոկտեմբերի 17 - ին՝ Ալբորզի լեռներում տեղի ունեցած ավիովթարի ժամանակ[5][6]։

Պարգևատրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային պարգևատրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Փահլավիի շքանշան
  • Մարտական վաստակի առաջին աստիճանի շքանշան (1937)
  • Մարտական վաստակի երկրորդ աստիճանի շքանշան (1937)
  • Առաջին աստիճանի փառքի շքանշան (1937)

Արտասահմանյան պարգևատրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Վերածննդի Գերագույն շքանշանի ասպետ (28 փետրվարի 1949)
  • Գերագույն Արևի շքանշանի առաջին աստիճան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Brezinski, Claude; Tournès, Dominique (6 August 2014). André-Louis Cholesky: Mathematician, Topographer and Army Officer. Springer. ISBN 978-3-319-08135-9.
  3. Rahnema, Ali (24 November 2014). Behind the 1953 Coup in Iran: Thugs, Turncoats, Soldiers, and Spooks. Cambridge University Press. ISBN 978-1-107-07606-8.
  4. Dr. Baqer Agheli (1387), «روزشمار تاريخ ايران: از مشروطه تا انقلاب اسلامي», Chronology of Iran's History from Constitutionalism to the Islamic Revolution Volume Two, Tehran: Namek, էջ 23, ISBN 964-6895-53-0
  5. Hugh Montgomery-Massingberd (1980). Burke's Royal Families of the World. Vol. II. Burke's Peerage. էջ 149. ISBN 0-85011-029-7.
  6. James D Cockcroft (1989). Mohammed Reza Pahlavi, Shah of Iran. New York; Philadelphia, PA: Chelsea House Publishers. էջ 79. ISBN 9781555468477.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալի Ռեզա Փահլավի I» հոդվածին։