Jump to content

Ալի Խամենեիի սպանություն

Ալի Խամենեիի սպանություն
Տեսակքաղաքական սպանություն, օդային հարձակում և decapitation strike?
Երկիր Իրան
Գրոհի վայրԹեհրան
ՏեղադրանքOffice of the Supreme Leader of Iran Complex?
Գրոհի նպատակԱլի Խամենեի
Տարեթիվփետրվարի 28, 2026
Զոհվածներ5 մարդ[1]
35°41′31″N 51°23′56″E / 35.691944444444°N 51.398888888889°E / 35.691944444444; 51.398888888889
 Assassination of Ali Khamenei Վիքիպահեստում

Ալի Խամենեիի սպանություն, Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունը, որը տեղի է ունեցել 2026 թվականի փետրվարի 28-ին, Թեհրանի մոտակայքում ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ օդային հարվածային գործողության արդյունքում, որոնք օգտագործել են ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության հետախուզական տվյալները մի շարք առաջնորդների գտնվելու վայրի վերաբերյալ[2][3]։ Արբանյակային պատկերների վերլուծությունը ցույց է տվել, որ քաղաքի մեջ գտնվող Խամենեիի նստավայրը հարձակման ժամանակ լրջորեն վնասվել է։

Իսրայելի կողմից տարածված սկզբնական հաղորդագրություններից հետո, թե Խամենեին մահացել է գործողության ընթացքում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել են նրա մահվան։ Իրանի պետական լրատվամիջոցները նրա մահը հաստատել են հաջորդ օրվա վաղ առավոտյան, և կառավարությունը հայտարարել է 40-օրյա սուգ և յոթ ոչ աշխատանքային օր։ «Fars News Agency» գործակալությունը հայտնել է, որ հարվածների արդյունքում զոհվել են նաև Խամենեիի դուստրը, փեսան, թոռը և հարսը[4][5][6]։

Գերագույն հոգևոր առաջնորդի մահվան լուրը հաստատումից հետո Իրանի բազմաթիվ քաղաքացիներ դուրս են եկել փողոցներ՝ նշելու այդ իրադարձությունը[7][8][9][10]։ Մի քանի երկրներում տեղի են ունեցել բողոքի ցույցեր և անկարգություններ, որոնց մասնակիցները սգացել են նրա մահը։

Նախորդ մահափորձ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականի հունիսի 27-ին, երբ Խամենեին եղել է Իրանի նախագահի թեկնածու, նրա նկատմամբ իրականացվել է մահափորձ՝ պայթուցիկ սարքի կիրառմամբ, որի հետևանքով վնասվել են նրա ձայնալարերը, թոքերը և աջ ձեռքը[11][12][13]։

«Ռոյթերս» միջազգային լրատվական գործակալության տվյալներով՝ Իրանա-իսրայելական պատերազմի ընթացքում Իսրայելը ներկայացրել էր Խամենեիին վերացնելու ծրագիր, որն արգելել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը[14]։

Նախապատրաստում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռոյթերսի» տվյալներով՝ ԱՄՆ-ը և Իսրայելը պատրաստվել են հարվածներ հասցնել այն պահին, երբ Խամենեին պետք է հանդիպեր իր ավագ խորհրդականների հետ։ «The Wall Street Journal» ամերիկյան ամենօրյա բիզնես թերթը հայտնել է, որ երկու երկրները սպասում են հարմար պահի[15]։

Օդային հարվածներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2026 թվականի փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելը հրթիռային հարվածներ են հասցրել Իրանի մի քանի օբյեկտների՝ ռազմական գործողության շրջանակում, որի նպատակն էր խափանել երկրի միջուկային և հրթիռային ծրագրերը և նախաձեռնել ռեժիմի փոփոխություն[16][17]։

Հարվածները, որոնք ուղղված են եղել ռազմավարական օբյեկտների և կարևոր իրանցի պաշտոնյաների դեմ, վնասել են նաև Թեհրանում գտնվող Խամենեիի նստավայրը։ Արբանյակային պատկերների վերլուծությունը ցույց Է տվեԼ, որ շենքը լրջորեն վնասվել է։

«The Wall Street Journal» օրաթերթիի նշմամբ՝ Խամենեիի նստավայրի հարվածը յուրահատուկ է նրանով, որ իրականացվել է ցերեկային ժամերին, և իսրայելական ինքնաթիռները օբյեկտի վրա նետել են 30 ռումբ[18][19]։

Սկզբնական հաղորդագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակասական տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անանուն իսրայելցի պաշտոնյան հայտնել է, որ հարվածներից հետո հայտնաբերվել է Խամենեիի մարմինը, և լուսանկարը ցույց է տրվել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին։ ԱՄՆ նախագահ Թրամփը հաստատել է այդ տեղեկությունը՝ սպանությունը անվանելով «արդարություն իրանցի ժողովրդի համար»[20][21][22][23]։

Իրանական աղբյուրները սկզբում հերքել են մահվան լուրը․ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաին հայտարարել է, որ Խամենեին «կենդանի և առողջ է»[24][25]։ Չնայած դրան՝ մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում «Ռոյթերսը» և «Iran International»-ը, իսրայելական կառավարական աղբյուրների վրա հղում են կատարել և հաղորդել նրա մահվան մասին[26][27][28][29][30]։ Իրանական «Tasnim» և «Mehr» գործակալությունները պնդել են, որ Խամենեին կենդանի է և «ղեկավարում է տեղում»[20]։

Մարտի 1-ի վաղ առավոտյան Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը և պետական լրատվամիջոցները, ներառյալ «IRIB»-ը, հայտարարել են, որ Խամենեին սպանվել է՝ չնայած նախկին կտրուկ հերքումներին[31]։ Պետությունը հայտարարել է 40-օրյա սուգ և յոթօրյա համազգային ոչ աշխատանքային օր[32][33]։

«Fars News» գործակալությունը հաղորդել է, որ նրա նստավայրի վրա հարվածների հետևանքով զոհվել են նաև Խամենեիի դուստրը, փեսան, թոռը և հարսը[34][35][6]։

Սպանությունից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշխանության ճգնաժամ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ Գերագույն առաջնորդի պաշտոնը նշանակվում է Փորձագետների ժողովի կողմից, իսկ Գերագույն առաջնորդի տեղակալի պաշտոնը վերացվել է 1989 թվականին, Խամենեին պաշտոնապես նշանակված իրավահաջորդ չուներ[36]։ Սակայն նրա հուղարկավորության ժամանակ հայտարարվել է, որ ժամանակավոր Ղեկավարական խորհրդում կընդգրկվեն Ալիռեզա Արաֆին, նախագահ Մասուդ Փեզեշքիանը և Գերագույն դատարանի նախագահ Ղոլամհոսեյն Մոհսենի Էջեին[37]։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը սպանությունը որակել է «մեծ հանցագործություն» և հայտարարել, որ այն անպատասխան չի մնա[38]։

Իրանցիների արձագանքը հակասական է եղել․ մի մասը տոնել է նրա մահը, իսկ կողմնակիցները սգացել են Մաշհադի Իմամ Ռեզայի սրբավայրում[7][8][9][10][39][26]։ Լուսանկարներում նաև երևում են իրանցիներ, որոնք սգում են նրա մահը և ձեռքներին նրա դիմանկարները[40][41][42]։

Իրանի վերջին շահի որդի, աքսորված թագաժառանգ Ռեզա Փահլավին հայտարարել է «Իսլամական Հանրապետության ավարտը»։ Միջազգային արձագանք

  • Ավստրալիա Ավստրալիա-վարչապետ Էնթոնի Ալբանիզը հայտարարել է, որ Խամենեիին «չեն սգա»՝ նրան համարելով պատասխանատու Իրանի հրթիռային ծրագրերի, պրոքսի ուժերի զինման և իրանցի խաղաղ բնակիչների դեմ հարձակումների համար[43]։
  • Ադրբեջան Ադրբեջան- նախագահ Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին ուղղված նամակում՝ չնշելով տեղի ունեցածի պատճառները[44]։
  • Արգենտինա Արգենտինա-նախագահ Խավիեր Միլեյը բարձր է գնահատել Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմական գործողությունները, որոնք հանգեցրել են Խամենեիի «վերացմանը», հավելելով, որ «Խամենեին մարդկության պատմության մեջ երբևէ տեսած ամենաչար, ամենադաժան և անողոք մարդկանցից մեկն էր»։ Միլեյը նաև Խամենեիին մեղադրել է Իրանի կողմից ահաբեկչության հովանավորման և 1994 թվականին Բուենոս Այրեսում արգենտինա-իսրայելական փոխօգնության միության (AMIA) շենքի պայթեցման համար՝ հայտարարելով, որ Արգենտինան կշարունակի հետապնդել այդ հարձակման մյուս մեղավորներին[45]։
  • Հայաստան Հայաստան-վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ցավակցություններն է հայտնել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և այլ իրանցի պաշտոնյաների զոհվելու կապակցությամբ, որոնք տեղի են ունեցել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից երկրի տարածքի վրա իրականացված համատեղ հարվածների հետևանքով[46][47]։
  • Աֆղանստան Աֆղանստան-արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մութաքին դատապարտել է Իրանի դեմ ագրեսիան և ցավակցություն հայտնել Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի զոհվելու կապակցությամբ, որը տեղի է ունեցել նպատակային հարվածի հետևանքով[48]։
  • Բանգլադեշ Բանգլադեշ-արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ կառավարությունը «խորը ցավով է տեղեկացել», որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սպանվել է նպատակային հարձակման արդյունքում, ինչը միջազգային իրավունքի և նորմերի խախտում է[49]։
  • Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն-պաշտպանության նախարար Ջոն Հիլի-ն «Sky News» լրատվական հեռուստաալիքին ասել է, որ «քչերը կսգան» Խամենեի մահը՝ նրան անվանելով «չարագուշակ ռեժիմի» առաջնորդ, որը հովանավորել է ահաբեկչական հարձակումներ Արևմուտքում։ Ընդդիմության ներկայացուցիչների արձագանքը բաժանված էր․ ոմանք ողջունել են Խամենեի սպանությունը, մյուսները հայտարարել են, որ դա խախտում է միջազգային իրավունքը[50]։
  • Եվրամիություն Եվրամիություն-ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Խամենեի մահը «շրջադարձային պահ է Իրանի պատմության մեջ» և հավելել՝ «Ինչ կլինի հետո՝ անհայտ է։ Բայց այժմ բացվել է այլ Իրանի ճանապարհը, որի ձևավորմանը նրա ժողովուրդը գուցե ավելի մեծ ազատությամբ կմասնակցի»։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայեն-ը նշել է․ «Խամենեի հեռանալով՝ իրանական ժողովրդի համար նոր հույս է առաջանում։ Մենք պետք է ապահովենք, որ ապագան պատկանի նրանց, և նրանք կարողանան այն որոշել»[51]։
  • Ավստրիա Ավստրիա- արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարությամբ Խամենեի մահը անվանել է «հնարավորությունների պատուհանի բացում իրանցի ժողովրդի համար»։ ԱԳ նախարար Բեատե Մայնլ Ռայզինգերը գրել է, որ «Իրանի ժողովուրդը չափազանց երկար է տառապել մոլլաների դաժան ռեժիմի տակ։ Բռնության շրջանը պետք է ավարտվի, որպեսզի Մերձավոր Արևելքում վերջապես հաստատվի կայունություն և խաղաղություն»[52]։
  • Ֆինլանդիա Ֆինլանդիա- ԱԳ նախարար Էլինա Վալտոնենը X սոցիալական ցանցում գրել է․ «Սա հնարավորություն է բացում Մերձավոր Արևելքում վաղուց հասունացած փոփոխությունների համար։ Իրանում դիկտատուրան երկար ժամանակ կապանք է եղել սեփական քաղաքացիների համար և խոչընդոտ՝ տարածաշրջանային խաղաղությանը»։ Նա նաև նշել է, որ Իրանը Ռուսաստանին մատակարարել է անօդաչու սարքեր և հրթիռներ, որոնք օգտագործվում են Ուկրաինայի դեմ պատերազմում, և որ միջուկային զենքի չտարածման համաձայնագրերի խախտումը մշտական սպառնալիք է եղել համաշխարհային խաղաղությանը[53]։
  • Իսրայել Իսրայել- վարչապետ Բենյամին Նեթանյահուն առաջիններից էր, որը հայտարարել է սպանության մասին և ողջունել այն՝ ասելով․ «47 տարի այաթոլլաների ռեժիմը վանկարկել է «Մահ Իսրայելին» և «Մահ Ամերիկային»։ Այն թափել է մեր արյունը, սպանել բազմաթիվ ամերիկացիների և ճնշել սեփական ժողովրդին»[54]։ Պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է․ «Նա, ով ձգտում էր ոչնչացնել Իսրայելը, ինքն է ոչնչացվել… Արդարությունը հաղթանակեց, և չարիքի առանցքը մահացու հարված ստացավ»[55]։
  • Իրաք Իրաք-կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բասեմ ալ-Ավադին սպանությունից հետո հայտարարել է եռօրյա սուգ[56]։ Իրաքյան ընդդիմության առաջնորդ և շիա հոգևորական Մուքթադա աս-Սադր-ը X-ում հայտնել է իր «վիշտն ու տխրությունը» Խամենեի մահվան կապակցությամբ։ Մեծ այաթոլլա Ալի աս-Սիստանին ևս ցավակցություն է հայտնել իրանցի ժողովրդին և աշխարհի մուսուլմաններին՝ կոչ անելով պահպանել միասնությունը և դիմակայել ագրեսորների նպատակներին[57]։
  • Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան-երկրի ղեկավարությունը հայտարարել է, որ «վճռականորեն դեմ է և խստորեն դատապարտում է» Խամենեի սպանությունը՝ այն անվանելով «Իրանի ինքնիշխանության և անվտանգության լուրջ խախտում, ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների ու միջազգային հարաբերությունների հիմնական նորմերի ոտնահարում»[58]։
  • Հյուսիսային Կորեա Հյուսիսային Կորեա-ԿԺԴՀ-ն հարձակումը դատապարտել է որպես «անօրինական ագրեսիայի գործողություն» և այն անվանել «անամոթ ու բանդիտական վարքագիծ» ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից, որոնք որոշել են «չարաշահել ռազմական ուժը՝ իրենց եսասիրական և գերիշխանական հավակնությունները իրականացնելու համար»[54]։
  • Մալայզիա Մալայզիա-վարչապետ Անվար Իբրահիմը դատապարտել է Խամենեի սպանությունը, բայց Իրանին խորհուրդ է տվել խուսափել հետագա էսկալացիայից[59]։
  • Պակիստան Պակիստան-վարչապետ Շահբազ Շարիֆը ցավակցություն է հայտնել «Նորին Սրբություն Ալի Խամենեի նահատակության կապակցությամբ» և հայտարարել իր համերաշխությունը իրանցի ժողովրդի հետ «վշտի և ցավի այս պահին»[55]։
  • Ռուսաստան Ռուսաստան-նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահին՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեի սպանության կապակցությամբ՝ այն անվանելով «մարդկային բարոյականության և միջազգային իրավունքի բոլոր նորմերի ցինիկ խախտմամբ իրականացված»[60]։ Նա նշել է, որ Ռուսաստանում Խամենեին կհիշեն որպես «նշանավոր պետական գործիչ», ով մեծ ներդրում է ունեցել ռուս-իրանական բարեկամական հարաբերությունների զարգացման մեջ[61]։
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ-նախագահ Դոնալդ Թրամփը Խամենեի մահը մեկնաբանելով՝ նրան անվանել է «պատմության ամենաչար մարդկանցից մեկը» և հայտարարել, որ ԱՄՆ-ը կշարունակի ռմբակոծել Իրանը։ ԱՄՆ Կոնգրեսում լուրը ընդունվել է հավանությամբ․ դեմոկրատ Ջոն Ֆեթերմանը սահմանափակվել է դրական մեկնաբանություններով, իսկ հանրապետական Թոմ Էմմերը բացահայտորեն ցնծացել է[62]։
  • Թուրքիա Թուրքիա-նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը X հարթակում գրել է, որ տխրել է Խամենեի մահից և որ Թուրքիան կշարունակի դիվանագիտական ջանքերը «խաղաղությունն ու կայունությունը վերականգնելու համար»[63]։
  • Ուկրաինա Ուկրաինա-Ուկրաինայի պաշտոնական X հաշիվը ողջունել է Խամենեի մահը՝ գրելով․ «Չկա ոչինչ ավելի լավ, քան բռնապետի մահը»։
  • Չադ Չադ-նախագահ Մահամաթ Դեբիը ցավակցություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ հայտարարելով, որ ուղարկում է իր «ամենաանկեղծ և սրտանց ցավակցությունները» և կիսում է «իրանական ազգի ցավը այս ծանր փորձության պահին»[55]։

Այլ կազմակերպություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Համաս շարժումը սգում է «այաթոլլա Ալի Խամենեի մահը»՝ նշելով, որ նա ցուցաբերել է քաղաքական, դիվանագիտական և ռազմական աջակցություն իրենց պայքարին, և որ ԱՄՆ-ը և Իսրայելը լիովին պատասխանատու են այս «աղաղակող ագրեսիայի և հանցագործության» համար Իրանի ինքնիշխանության դեմ։ «Իզզ ադ-Դին ալ-Կասամի բրիգադները» նրան անվանել են «դիմադրության առանցքի գլխավոր աջակից»[64]։
  • Հեզբոլլահ կազմակերպության գլխավոր քարտուղար Նաիմ Կասեմը խոսել է վրեժի և «ագրեսիային հակազդելու պարտքը կատարելու» մասին՝ հայտարարելով, որ «Հեզբոլլահը» չի լքի «պատվո և դիմադրության դաշտը»[65]։
  • Հուսիներ շարժման քաղաքական ղեկավարությունը հայտնել է «անկեղծ ցավակցություն և խոր համակրանք» իրանցի ժողովրդին[66]։
  • [Պաղեստինի իսլամական ջիհադ]] կազմակերպության ղեկավարությունը սպանությունը դատապարտել է որպես «ռազմական հանցագործություն» և «դավաճանական ու չարամիտ հարձակում»[58]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Daughter and grandchild of Iran's Khamenei killed in US-Israeli strikes, state media says — Reuters, 2026.
  2. ↑ «Ayatollah Khamenei Death: Official Confirmation - Islamic Info Center». islamicinfocenter.com (անգլերեն). 2026-03-01. Վերցված է 2026-03-01-ին.
  3. ↑ «The C.I.A. Helped Pinpoint a Gathering of Iranian Leaders. Then Israel Struck». The New York Times (ամերիկյան անգլերեն). 2026-03-01. Արխիվացված է օրիգինալից 2026-03-01-ին. Վերցված է 2026-03-01-ին.
  4. ↑ Habibiazad, Ghoncheh (2026-03-01). «Khamenei's daughter and grandchild killed in attacks, state media says» (բրիտանական անգլերեն). BBC News. Վերցված է 2026-03-01-ին.
  5. ↑ «Khamenei's relatives killed in the attacks too» (բրիտանական անգլերեն). BBC News. 2026-03-01. Վերցված է 2026-03-01-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. 1 2 Magdy, Sam (2026-02-28). «Khamenei family members killed in attacks, Fars news agency reports» (անգլերեն). Associated Press. Արխիվացված է օրիգինալից 2026-03-01-ին. Վերցված է 2026-03-01-ին.
  7. 1 2 «Iranians Take to the Streets to Celebrate Khamenei's Death». The New York Times. 2026-02-28. Արխիվացված է օրիգինալից 2026-03-01-ին. Վերցված է 2026-03-01-ին.
  8. 1 2 Sinaiee, Maryam (2026-03-01). «Iranians react with joy and disbelief to Khamenei's death». Iran International (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2026-03-01-ին. Վերցված է 2026-03-01-ին.
  9. 1 2 «Iranians hope freedom is near after supreme leader's death». ABC News (ավստրալիական անգլերեն). 2026-03-01. Վերցված է 2026-03-01-ին.
  10. 1 2 «Iranians Celebrate Strikes That Killed the Country's Leaders». The Wall Street Journal (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-03-01-ին.
  11. ↑ «ترور علی خامنه‌ای، ۳۵ سال بعد». Արխիվացված օրիգինալից 2018-01-20-ին. Վերցված է 2019-12-25-ին.
  12. ↑ КАРИМ САДЖАДПУР (2008). «Аятолла Хаменеи: Высший руководитель» (PDF) (ռուսերեն). Журнал "Pro et Contra", стр. 11-35. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016-03-04-ին. Վերցված է 2012-05-07-ին.
  13. ↑ James Reynolds (2011-08-04). «Profile: Iran's 'unremarkable' supreme leader Ayatollah Khamenei» (անգլերեն). BBC. Արխիվացված է օրիգինալից 2012-02-18-ին. Վերցված է 2012-05-07-ին.
  14. ↑ «Trump vetoed Israeli plan to kill Iran's supreme leader, US officials say». Reuters. 2025-06-15. Արխիվացված է օրիգինալից 2025-07-02-ին. Վերցված է 2026-02-28-ին.
  15. ↑ «Iran hit with more strikes after Khamenei's death, Trump issues new warning». Reuters. 2026-03-01. Արխիվացված է օրիգինալից 2026-03-01-ին. Վերցված է 2026-03-01-ին.
  16. ↑ «Trump indicates goal of Iran strikes is to topple regime; tells Iranian people: 'When we're finished, take over your government'». The Times of Israel. 2026-02-28. Արխիվացված է օրիգինալից 2026-02-28-ին. Վերցված է 2026-02-28-ին.
  17. ↑ «Iranian leader Khamenei killed in strikes, Israel says». Reuters. 2026-02-28. Արխիվացված է օրիգինալից 2026-02-28-ին. Վերցված է 2026-02-28-ին.
  18. ↑ «See where U.S., Israeli strikes have hit Iran and where Iran has retaliated». The Washington Post. 2026-02-28. Արխիվացված է օրիգինալից 2026-03-01-ին. Վերցված է 2026-02-28-ին.
  19. ↑ «Satellite image shows destruction of Khamenei's compound». The Times of Israel. 2026-02-28. Արխիվացված է օրիգինալից 2026-02-28-ին. Վերցված է 2026-02-28-ին.
  20. 1 2 «Trump says Iran's Supreme Leader Ali Khamenei dead after US-Israeli attacks». Al Jazeera. 2026-02-28. Արխիվացված է օրիգինալից 2026-02-28-ին. Վերցված է 2026-02-28-ին.
  21. ↑ «Ali Khamenei assassinated in Iran, Israeli officials told». The Jerusalem Post. 2026-02-28. Վերցված է 2026-02-28-ին.
  22. ↑ «Trump confirmed the death of Iran's Supreme Leader Ali Khamenei». Time. Արխիվացված է օրիգինալից 2026-02-28-ին. Վերցված է 2026-02-28-ին.
  23. ↑ «Trump confirmed the death of Iran's Supreme Leader Ali Khamenei». Time. Արխիվացված է օրիգինալից 2026-02-28-ին. Վերցված է 2026-02-28-ին.
  24. ↑ «Live updates: Trump says Khamenei is dead; Iran says he's 'safe and sound'». CNBC. 2026-02-28. Արխիվացված է օրիգինալից 2026-02-28-ին. Վերցված է 2026-02-28-ին.
  25. ↑ «Iran latest: Netanyahu says 'growing signs' Iran's supreme leader Khamenei is 'gone' after US-Israel attacks». BBC News. 2026-02-28. Արխիվացված է օրիգինալից 2026-03-01-ին. Վերցված է 2026-02-28-ին.
  26. 1 2 «Iran's Supreme Leader Ali Khamenei is dead». Iran International. 2026-02-28. Արխիվացված է օրիգինալից 2026-02-28-ին. Վերցված է 2026-03-21-ին.
  27. ↑ «Live: Khamenei's body has been found and he is confirmed dead, Israeli official says». Reuters. 2026-02-28. Արխիվացված է օրիգինալից 2026-03-01-ին. Վերցված է 2026-02-28-ին.
  28. ↑ «Премьер Израиля допускает гибель аятоллы Али Хаменеи» (ռուսերեն). Deutsche Welle. 2026-03-01. Արխիվացված է օրիգինալից 2026-03-01-ին. Վերցված է 2026-03-01-ին.
  29. ↑ «ISRAEL SAYS IRAN SUPREME LEADER KHAMENEI IS DEAD». Axios. 2026-02-28. Վերցված է 2026-03-01-ին.
  30. ↑ «Iran Supreme Leader Ali Khamenei killed, Trump says». USA Today. 2026-02-28. Վերցված է 2026-03-01-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  31. ↑ Supreme National Security Council (2026 թ․ մարտի 1). «اطلاعیه شهادت حضرت آیت‌الله العظمی سیدعلی حسینی خامنه‌ای رهبر انقلاب اسلامی» [Announcement of the martyrdom of His Highness Grand Ayatollah Seyyed Ali Hosseini Khamenei, the Leader of the Islamic Revolution]. Office for the Preservation and Publication of the Works of Grand Ayatollah Seyyed Ali Khamenei - Islamic Revolution Cultural Research Institute (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից 2026-03-01-ին. Վերցված է 2026-03-01-ին – via KHAMENEI.ir. «Imam Khamenei, the leader of the great nation of Iran and the forerunner of the Islamic Ummah, Imam Khamenei, joined the Supreme Kingdom by drinking the sweet nectar of martyrdom during the holy month of Ramadan»
  32. ↑ «Iran's Supreme Leader Ayatollah Ali Khamenei is dead, state media says» (անգլերեն). BBC News. 2026-03-01. Վերցված է 2026-03-01-ին.
  33. ↑ Fassihi, Farnaz (2026-03-01). «Live Updates: Iran Says Supreme Leader Died During U.S.-Israeli Strikes». The New York Times. Վերցված է 2026-03-01-ին. «Iran announced 40 days of official mourning and a seven-day national holiday to commemorate the death of Ayatollah Ali Khamenei.»
  34. ↑ Habibiazad, Ghoncheh (2026-03-01). «Khamenei's daughter and grandchild killed in attacks, state media says» (բրիտանական անգլերեն). BBC News. Վերցված է 2026-03-01-ին.
  35. ↑ «Khamenei's relatives killed in the attacks too» (բրիտանական անգլերեն). BBC News. 2026-03-01. Վերցված է 2026-03-01-ին.
  36. ↑ «Iran's supreme leader killed in major attack by US and Israel». AP News (անգլերեն). 2026-03-01.
  37. ↑ Reals, Tucker (2026-03-01). «Iran names three men for interim Leadership Council to pick next supreme leader» (ամերիկյան անգլերեն). CBS News. Վերցված է 2026-03-01-ին.
  38. ↑ «IRAN CONFIRMS KHAMENEI'S KILLING IN US-ISRAEL STRIKES» (անգլերեն). Al Jazeera. Վերցված է 2026-03-01-ին.
  39. ↑ «Cheers and celebrations heard in parts of Tehran after reports of Khamenei's death». The Business Standard (անգլերեն). 2026-03-01. Վերցված է 2026-03-01-ին.
  40. ↑ «Photos: Iranians gather in Tehran to mourn Khamenei». Al Jazeera. 2026-03-01. Վերցված է 2026-03-01-ին.
  41. ↑ «Thousands mourn Khamenei's killing in central Iran's Yasuj city». 2026-03-01. Վերցված է 2026-03-01-ին. {{cite web}}: Text "publisherAl Jazeera" ignored (օգնություն)
  42. ↑ «Iran's Shiraz sees large crowds protest killing of Khamenei». Al Jazeera. 2026-03-01. Վերցված է 2026-03-01-ին.
  43. ↑ «Iran's Khamenei 'will not be mourned,' says Australian PM Albanese». The Times of Israel (ամերիկյան անգլերեն). 2026-03-01. Վերցված է 2026-03-02-ին.
  44. ↑ «Президент Ильхам Алиев выразил соболезнования Пезешкиану в связи с гибелью Хаменеи». 1news.az (ռուսերեն). 2026-03-01. Արխիվացված է օրիգինալից 2026-03-01-ին. Վերցված է 2026-03-01-ին.
  45. ↑ «Javier Milei elogió la operación conjunta de Estados Unidos e Israel, los definió como aliados y condenó "las atrocidades" de Irán». Clarín (իսպաներեն). 2026-03-01. Արխիվացված է օրիգինալից 2026-03-01-ին. Վերցված է 2026-03-01-ին.
  46. ↑ «Премьер-министр Армении направил телеграмму соболезнования президенту Ирана». news.am (ռուսերեն). 2026-03-02. Վերցված է 2026-03-02-ին.
  47. ↑ «Armenian PM offers condolences to Iran over Khamenei's death». News.az (անգլերեն). 2026-03-02. Վերցված է 2026-03-02-ին.
  48. ↑ «Afghanistan condemns U.S.-Israeli attacks on Iran». english.news.cn (անգլերեն). 2026-03-02. Վերցված է 2026-03-02-ին.
  49. ↑ «Dhaka saddened over assassination of Iran's Supreme Leader». Dhaka Tribune (անգլերեն). 2026-03-02. Վերցված է 2026-03-02-ին.
  50. ↑ Mason, Rowena (2026-03-01). «Few will mourn leader of 'evil' regime Ali Khamenei, says UK defence secretary». The Guardian (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2026-03-01-ին. Վերցված է 2026-03-01-ին.
  51. ↑ «There is now an open path to a different Iran, EU's Kallas says». Reuters. 2026-03-01. Վերցված է 2026-03-01-ին.
  52. ↑ «Austria: Khamenei's Death Opens 'Window' for Iranian People». iranwire.com (անգլերեն). 2026-03-01. Վերցված է 2026-03-01-ին.(չաշխատող հղում)
  53. ↑ «Foreign minister hails "window for long-awaited change in the Middle East," meets with EU and Moroccan leaders». News (անգլերեն). 2026-03-01. Արխիվացված է օրիգինալից 2026-03-01-ին. Վերցված է 2026-03-01-ին.
  54. 1 2 «World leaders react to Ayatollah Khamenei's death». Newsweek (անգլերեն). 2026-02-28. Արխիվացված է օրիգինալից 2026-03-01-ին. Վերցված է 2026-03-01-ին.
  55. 1 2 3 «World reacts to killing of Iran's Khamenei by US, Israel forces» (անգլերեն). Al Jazeera. 2026-03-01. Արխիվացված է օրիգինալից 2026-03-01-ին. Վերցված է 2026-03-01-ին.
  56. ↑ «Iraq announces three days of mourning over Khamenei's killing». Al Jazeera. 2026-03-01. Վերցված է 2026-03-01-ին.
  57. ↑ «Iraq's Muqtada al-Sadr mourns Khameni». Al Jazeera. 2026-03-01. Վերցված է 2026-03-01-ին.
  58. 1 2 Agencies (2026-03-01). «China, Russia, North Korea and Hamas condemn killing of Iran's Khamenei». The Times of Israel (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-03-01-ին.
  59. ↑ «Asian Leaders Respond to Iran Conflict». MarketWatch (ամերիկյան անգլերեն). 2026-03-02. Վերցված է 2026-03-02-ին.
  60. ↑ ««Циничное нарушение всех норм человеческой морали». Путин соболезнует в связи с убийством Хаменеи» (ռուսերեն). Meduza. 2026-03-01. Արխիվացված է օրիգինալից 2026-03-01-ին. Վերցված է 2026-03-01-ին.
  61. ↑ «Путин сделал заявление на фоне гибели верховного лидера Ирана». Газета.Ru. 2026-03-01. Արխիվացված է օրիգինալից 2026-03-01-ին. Վերցված է 2026-03-01-ին.
  62. ↑ «Iranian supreme leader killed in airstrike, leaving power vacuum atop regime». Politico. 2026-02-28. Արխիվացված է օրիգինալից 2026-03-01-ին. Վերցված է 2026-02-28-ին.
  63. ↑ «Erdogan 'saddened' by Khamenei's death, says Türkiye's efforts will continue». Türkiye Today (անգլերեն). 2026-03-01. Վերցված է 2026-03-01-ին.
  64. ↑ «Live updates: U.S. military confirms 3 troops killed as Iran lashes out with missiles on Day 2 of Mideast war» (ամերիկյան անգլերեն). CBS News. 2026-03-01. Արխիվացված է օրիգինալից 2026-03-01-ին. Վերցված է 2026-03-01-ին.
  65. ↑ «Live updates: U.S. military confirms 3 troops killed as Iran lashes out with missiles on Day 2 of Mideast war» (ամերիկյան անգլերեն). CBS News. 2026-03-01. Արխիվացված է օրիգինալից 2026-03-01-ին. Վերցված է 2026-03-01-ին.
  66. ↑ «World reacts to killing of Iran's Khamenei by US, Israel forces». Yahoo News (ամերիկյան անգլերեն). 2026-03-01. Արխիվացված է օրիգինալից 2026-03-01-ին. Վերցված է 2026-03-01-ին.