Ալի Դավուդի
Ալի Դավուդի | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում | ծանրամարտիկ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | մարտի 22, 1999 (26 տարեկան) |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Ալի Դավուդի (պարս.՝ علی داوودی մարտի 22, 1999, Թեհրան, Իրան), իրանցի ծանրորդ, հանդես է գալիս 109 կգ+ քաշային կարգում։ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալի Դավուդին ծնվել է 1999 թվականի մարտի 22-ին։ Ապրում է Թեհրանում[1]:
Ծանրամարտով սկսել է զբաղվել եղբորից հետո։ Ալիի խոսքերով, իր ընտանիքը ծանոթ է եղել ծանրամարտին, և դա մեծապես օգնել է նրան կատարել իր առաջին քայլերը[2]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականին 94 կիլոգրամից բարձր քաշային կարգում մասնակցել է աշխարհի երիտասարդական առաջնությանը և երկամարտի 375 կգ արդյունքով գրավել է առաջին հորիզոնականը։ Նույն թվականին հաղթել է Ասիայի երիտասարդական առաջնությունում՝ բարձրացնելով ընդհանուր 366 կգ[3]։
2017 թվականի աշխարհի պատանիների առաջնությունում պոկում վարժությունում 187 կգը հաջող բարձրացնելուց հետո հետո, հրում վարժությունում ստացել է զրո[4]։
2018 թվականի աշխարհի պատանեկան առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ 105+ կգ քաշային կարգում՝ պոկում և հրում վարժություններում համապատասխանաբար բարձրացնելով 192 կգ և 227 կգ։ Աշխաբադում կայացած մեծահասակների աշխարհի առաջնությունում հանդես է եկել 109 կգ-ից բարձր քաշային կարգում և երկամարտի 424 կգ արդյունքով զբաղեցրել յոթերորդ հորիզոնականը[5]։
2019 թվականի հունիսին պատանիների աշխարհի առաջնությունում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ երկամարտում ունենալով 418 կգ արդյունք։ Պատտայայում կայացած մեծահասակների աշխարհի առաջնությունում բարձրացրել է երկու կիլոգրամ ավել (190 + 230) և գրավել իններորդ հորիզոնականը[6]։
2020 թվականին երկամարտի 441 կգ արդյունքով նվաճել է Ֆաջրի գավաթը։ Այնուհետև դարձել է Ասիայի չեմպիոն՝ պոկում վարժությունում բարձրացնելով 196 կգ, իսկ հրումում՝ 239 կգ[7]։
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով 2021 թվականին հետաձգված Տոկիոյի Օլիմպիական խաղերում հանդես է եկել 109-ից բարձր քաշային կարգում և նվաճել է արծաթե մեդալ՝ 47 կիլոգրամ զիջելով աշխարհի ռեկորդակիր վրացի Լաշա Տալախաձեին։ Պոկում վարժությունում իրանցին բարձրացրել է 200 կգ, իսկ հրումում՝ 241 կգ[8]։
Սաուդյան Արաբիայում, որտեղ կայացել է 2023 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությունը, 109 կգ-ից ավելի քաշային կարգում իրանցի մարզիկը երկամարտի 452 կգ արդյունքով գրավել է չորրորդ հորիզոնականը։ Հրում վարժությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել։
Արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Վայր | Քաշային կարգ | Պոկում (կգ) | Հրում (կգ) | Երկամարտ | Հորիզոնական | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | Հորիզոնական | 1 | 2 | 3 | Հորիզոնական | |||||
Օլիմպիական խաղեր | ||||||||||||
2021 | Տոկիո, Ճապոնիա | +109 կգ | 191 | 196 | 200 | Չկա տվյալ | 234 | 241 | Չկա տվյալ | 441 | ![]() | |
2024 | Փարիզ, Ֆրանսիա | +102 կգ | 201 | 205 | Չկա տվյալ | 242 | Չկա տվյալ | 447 | 4 | |||
Աշխարհի առաջնություն | ||||||||||||
2018 | Աշխաբադ, Թուրքմենստան | +109 կգ | 185 | 192 | 197 | 6 | 227 | 9 | 424 | 7 | ||
2019 | Պատայա, Թաիլանդ | +109 կգ | 190 | 7 | 230 | 11 | 420 | 9 | ||||
2022 | Բոգոտա, Կոլումբիա | +109 կգ | 197 | 202 | 4 | 240 | 247 | 4 | 449 | 4 | ||
2023 | Էր Ռիադ, Սաուդյան Արաբիա | +109 կգ | 195 | 203 | 4 | 240 | 249 | ![]() |
452 | 4 | ||
Աշխարհի գավաթ | ||||||||||||
2024 | Պհուկետ, Թայլանդ | +109 կգ | 195 | 202 | ![]() |
240 | 252 | — | ![]() |
454 | ![]() | |
Ասիական խաղեր | ||||||||||||
2023 | Հանչժու, Չինաստան | +109 կգ | 192 | Չկա տվյալ | 234 | — | Չկա տվյալ | 426 | ![]() | |||
Ասիայի առաջնություն | ||||||||||||
2019 | Նինգբո, Չինաստան | +109 կգ | 190 | 195 | ![]() |
232 | 237 | ![]() |
432 | ![]() | ||
2021 | Տաշքենդ, Ուզբեկստան | +109 կգ | 192 | 196 | ![]() |
233 | 239 | ![]() |
435 | ![]() | ||
2022 | Մանամա, Բահրեյն | +109 կգ | 195 | ![]() |
238 | 243 | ![]() |
438 | ![]() | |||
Պատանիների աշխարհի առաջնություն | ||||||||||||
2017 | Տոկիո, Ճապոնիա | +105 կգ | 178 | 187 | ![]() |
— | — | — | ||||
2018 | Տաշքենդ, Ուզբեկստան | +105 կգ | 181 | 187 | 192 | ![]() |
221 | 227 | ![]() |
419 | ![]() | |
2019 | Սուվա, Ֆիջի | +109 կգ | 180 | 193 | ![]() |
225 | ![]() |
418 | ![]() | |||
Երիտասարդների աշխարհի առաջնություն | ||||||||||||
2016 | Պենանգ, Մալազիա | +94 կգ | 160 | 165 | 170 | ![]() |
191 | 205 | ![]() |
375 | ![]() | |
Ասիայի երիտասարդական առաջնություն | ||||||||||||
2016 | Տոկիո, Ճապոնիա | +94 կգ | 155 | 166 | ![]() |
185 | 200 | ![]() |
366 | ![]() | ||
Գրան պրի | ||||||||||||
2023 | Հավանա, Կուբա | +109 կգ | 195 | 203 | 1 | 238 | 1 | 441 | ![]() | |||
Ֆաջրի Գավաթ | ||||||||||||
2017 | Թեհրան, Իրան | +105 կգ | 171 | ![]() |
210 | 220 | ![]() |
391 | ![]() | |||
2019 | Թեհրան, Իրան | +109 կգ | 190 | ![]() |
231 | ![]() |
421 | ![]() | ||||
2020 | Թեհրան, Իրան | +109 կգ | 201 | ![]() |
240 | ![]() |
441 | ![]() |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Weightlifting DAVOUDI Ali». Tokyo 2020 Olympics (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-08-04-ին. Վերցված է 2021-09-05-ին.
- ↑ «Weightlifting DAVOUDI Ali». Tokyo 2020 Olympics (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-08-04-ին. Վերցված է 2021-09-05-ին.
- ↑ «Athletes / Bios - DAVOUDI ALI». IWF (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-08-03-ին. Վերցված է 2021-09-05-ին.
- ↑ «Athletes / Bios - DAVOUDI ALI». IWF (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-08-03-ին. Վերցված է 2021-09-05-ին.
- ↑ «Athletes / Bios - DAVOUDI ALI». IWF (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-08-03-ին. Վերցված է 2021-09-05-ին.
- ↑ «Athletes / Bios - DAVOUDI ALI». IWF (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-08-03-ին. Վերցված է 2021-09-05-ին.
- ↑ «Athletes / Bios - DAVOUDI ALI». IWF (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-08-03-ին. Վերցված է 2021-09-05-ին.
- ↑ «Weightlifting - Men's +109kg - Results» (PDF). Tokyo 2020 (անգլերեն). 2021-08-04. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021-08-09-ին. Վերցված է 2021-09-05-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալի Դավուդի» հոդվածին։ |
|