Ալիքասունկ
| Ալիքասունկ | |
Ալիքասունկ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Սնկեր (Fungi) |
| Տիպ/Բաժին | Բազիդիավոր սնկեր (Basidiomycota) |
| Ենթատիպ | Agaricomycotina |
| Դաս | Ագարիկոմիցետներ (Agaricomycetes) |
| Կարգ | Russulales |
| Ընտանիք | Դառնամատիտեղայիններ (Russulaceae) |
| Ցեղ | Կաթնասնկեր (Lactarius) |
| Տեսակ | Ալիքասունկ (L. torminosus) |
| Միջազգային անվանում | |
| Lactarius torminosus | |
| Տարածվածություն | |
Տաքսոնի տարածվածությունը | |
Ալիքասունկ վարդագույն (լատին․՝ Lactarius torminosus), միկոռիզ գոյացնող կաթնասնկերի ցեղի սունկ։ Ամռանը հազվադեպ հանդիպում է Տավուշի, Արագածոտնի, Լոռու մարզերի խառնանտառներում, 1100-1950 մ բարձրություններում։ Համակեցության մեջ է մտնում գլխավորապես կեչու հետ։
Ձևավանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխարկի տրամագիծը 5-15 սմ է, վարդագույն է, կարմրավուն շրջաններով, ուռուցիկ, հասունների մոտ՝ ձագարաձև, ներծալված եզրերով, մակերեսը՝ խոնավ, խավամազոտ։ Ոտիկը, երկարությունը՝ 4-6 սմ է, հաստությունը՝ 1-2 սմ, գլանաձև է, բաց վարդագույն կամ գլխարկի գույնի։ Պտղամիսը սպիտակ է, գլխարկի եզրերին՝ վարդագույն, ոտիկի կտրվածքում՝ ավելի մուգ։ Պարունակում է սպիտակ կծվահամ կաթնահյութ։ Թիթեղները նեղ են, խիտ դասավորված, սկզբում՝ սպիտակ, ապա՝ վարդագույն։
Ուտելի է․ օգտագործվում է միայն աղ ու թթու դրած (եփելուց հետո ջուրը պետք է թափել)։
| Ընթերցե՛ք «ալիքասունկ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիքասունկ» հոդվածին։ |
| ||||||||||