Ալիռեզա Ջահանբախշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ալիրեզա Ջախանբախշից)
Ալիռեզա Ջահանբախշ
Անձնական տվյալներ
Ազգությունը պարսիկ
Քաղաքացիությունը  Իրան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 11, 1993(1993-08-11)[3][4] (30 տարեկան)
Ծննդավայր Ղազվին, Իրան
Հասակ 180 սմ[1]
Դիրք հարձակվող, ձախ կիսապաշտպան[2]
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ԱԶ
Համար 7
Պատանեկան կարիերա
2008-2010 Իրան Դամաշ Գիլան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-2011 Իրան Փարսեհ Թեհրան 12 (0)
2011-2013 Իրան Դամաշ Գիլան[2] 42 (10)
2013-2015 Նիդերլանդներ ՆԵԿ 55 (17)
2015—մ.հ. Նիդերլանդներ ԱԶ 85 (34)
Ազգային հավաքական
2010-2013 Իրան Իրան (մինչև 20) 17 (11)
2011—մ.հ. Իրան Իրան (մինչև 23) 6 (1)
2013—մ.հ. Իրան Իրան 36 (4)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ալիռեզա Ջահանբախշ (պարս.՝ علیرضا جهانبخش, օգոստոսի 11, 1993(1993-08-11)[3][4], Ղազվին, Իրան), պարսիկ ֆուտբոլիստ, նիդերլանդական ԱԶ ակումբի և Իրանի հավաքականի հարձակվող։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին 17-ամյա Ջահանբախշը կատարել է իր նորամուտը «Դամաշ Գիլան» ակումբի կազմում՝ մասնակցելով Իրանի Պրոլիգայի շրջանակներում անցկացված «Մես» ակումբի դեմ խաղում։ Այդ ժամանակ ֆուտբոլիստը եղել է թիմի հիմնական կազմի ամենաերիտասարդ խաղացողը[5][6]։

2013 թվականի մայիսի 26-ին Ջահանբախշը բանավոր համաձայնության է եկել ՆԵԿ ակումբի հետ։ Բժշկական զննություն անցնելուց հետո[7][8]՝ 2013 թվականի հուլիսի 1-ին, Ջահանբախշը պաշտոնապես ընդգրկվել է ակումբի կազմում՝ մասնակցելով «Վելվեյկ» ակումբի դեմ կայացած խաղին։ Նա իր առաջին գոլը խփել է 2013/2014 թվականների Նիդերլանդների գավաթի խաղարկության ընթացքում[9]։

2013/2014 թվականների մրցաշրջանի վերջին օրը Ջահանբախշը երկու անգամ գրավել է Ամստերդամի «Այաքս» ակումբի դարպասը, ինչը «ՆԵԿ» ակումբին թույլ է տվել մասնակցել Նիդերլանդների առաջին դիվիզիոն անցնելու համար անցկացվող փլեյ-օֆֆին միանգամից դուրս մնալու փոխարեն[10][11][12]։ Ջահանբախշը ճանաչվել է 2013/2014 թվականների Էրեդիվիզիի տաղանդ[13][14]։

Հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հոկտեմբերի 5-ին Ջահանբախշը կատարել է իր նորամուտը Իրանի հավաքականի կազմում՝ փոխարինման դուրս գալով 2015 Ասիայի գավաթի խաղարկության որակավորման փուլի՝ Թայլանդի հավաքականի դեմ խաղի 82-րդ րոպեին[15][16]։ Նա իր առաջին գոլը հավաքականի կազմում խփել է նոյեմբերի 15-ին՝ Թայլանդի դեմ խաղի ժամանակ, որն ավարտվել է 3։0 հաշվով[17]։ 2014 թվականի հունիսի 1-ին նա ընդգրկվել է հավաքականի 23 խաղացողների կազմում՝ մասնակցելու 2014 թվականի աշխարհի առաջնությանը[18]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիդերլանդներ ՆԵԿ

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի մայիսի 3-ի դրությամբ[19]
Ակումբ Լիգա Գավաթ Մայրցամաք Ընդհանուր
Մրցաշրջան Ակումբ Լիգա Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Իրան Լիգա Խազֆիի գավաթ Ասիա Ընդհանուր
2010/2011 Փարսեհ Թեհրան Դիվիզիոն 2 12 0 0 0 12 0
2011/2012 Դամաշ Գիլան Պրո Լիգա 16 2 2 0 18 2
2012/2013 26 8 4 1 30 9
Նիդերլանդներ Լիգա Նիդերլանդների գավաթ Եվրոպա Ընդհանուր
2013/2014 ՆԵԿ Էրեդիվիզի 27 5 4 1 31 6
Ընդհանուր հաշիվ 81 12 10 3 0 0 91 15
  • Գոլային փոխանցումներ
Մրցաշրջան Ակումբ Փոխանցում
2013/2014 ՆԵԿ 4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «علیرضا جهانبخش». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  2. 2,0 2,1 Alireza Jahanbakhsh at Navad
  3. 3,0 3,1 Soccerway(բազմ․)
  4. 4,0 4,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  5. http://www.iplstats.com/website11-12/Week06/DGL_MES_06.htm
  6. Alireza Jahanbakhsh Thrilled After Being Called Into Iran Squad | Angle Chronicle - Part 240 Արխիվացված 2014-05-08 archive.today
  7. NEC bereikt mondelinge overeenkomst met Iraniër Jahanbakhsh
  8. Alireza Jahanbakhsh joins the Dutch premier league (Eredivisie) VIDEO+PHOTO
  9. Jahanbakhsh scores maiden goal in the Netherlands [VIDEO]
  10. «Eredivisie Wrap: Roda down despite victory, PSV gain fourth - Soccerway». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  11. Eredivisie: NEC Nijmegen beat Ajax to survive, Roda relegated | Football News | Sky Sports
  12. NEC face play-off, Roda relegated - FIFA.com Արխիվացված 2014-06-28 Wayback Machine
  13. Grootste talent 2013-2014 Արխիվացված 2014-08-04 Wayback Machine
  14. «Jahanbakhsh voted best young talent in the Netherlands. | TeamMelli». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  15. Queiroz announced Team Melli players for Thailand match(չաշխատող հղում)
  16. «Jahanbakhsh invited to the Iran national team». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  17. «Match: Thailand v Iran – AFC Asian Cup Qualifiers». ESPN FC. 2013 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2014 թ․ ապրիլի 20-ին.
  18. «Queiroz trims Iran squad to 24». FIFA.com. 2014 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 1-ին.
  19. Soccerway profile

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիռեզա Ջահանբախշ» հոդվածին։