Ալիս Միլլեր
| Ալիս Միլլեր | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 12, 1923[1][2][3][…] |
| Ծննդավայր | Լվով, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[4][5] |
| Մահացել է | ապրիլի 14, 2010[6][1][3][…] (87 տարեկան) |
| Մահվան վայր | Սեն Ռեմի դե Պրովանս[5] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Բազելի համալսարան |
| Ազդվել է | Mariella Mehr? |
| Մասնագիտություն | հոգեբան, սոցիոլոգ, նկարչուհի և ակնարկագիր |
| Ամուսին | Andreas Miller? |
| 🌐 | |
Ալիս Միլլեր (անգլ.՝ Alice Miller, հունվարի 12, 1923[1][2][3][…], Լվով, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[4][5] - ապրիլի 14, 2010[6][1][3][…], Սեն Ռեմի դե Պրովանս[5]), հրեական ծագմամբ շվեյցարիացի հոգեբան, հոգեվերլուծաբան և փիլիսոփա։ Հայտնի է երեխաների նկատմամբ բռնության թեմայով գրքերով։ Նրա ամենահայտնի գիրքը «Տաղանդավոր երեխայի դրաման»[7] (անգլ.՝ The Drama of the Gifted Child) է, որը մի քանի անգամ վերաթողարկվել է հավելումներով և ուղղումներով։ Իր աշխատություններում նա քննադատաբար էր վերաբերվում հոգեվերլուծությանը, ինչպես նաև այլ հոգեթերապևտիկ և կրթական պարադիգմաներին[8]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միլլերը ծնվել է Լեհաստանի Հանրապետությունում գտնվող Պետրկուվ-Տրիբունալսկի քաղաքում՝ հրեական ընտանիքում։ Նա Գուտտա և Մեյլեխ Էնգլարդների առաջնեկ դուստրն էր և ուներ քույր՝ Իրենան, ով իրենից հինգ տարով փոքր էր։ 1931-1933 թվականներին ընտանիքը բնակվել է Բեռլինում, որտեղ իննամյա Ալիսը սովորել է գերմաներեն։ Գերմանիայում նացիոնալ-սոցիալիստների իշխանության գալու պատճառով 1933 թվականին ընտանիքը վերադարձել է Պետրկուվ-Տրիբունալսկի։ Պատերազմի ընթացքում Միլլերին հաջողվել է փախչել հրեական գետտոյից Պետրկուվ-Տրիբունալսկ, որտեղ բոլոր հրեաները տեղահանվել էին 1939 թվականի հոկտեմբերից։ Նա Երկրորդ համաշխարհային պատերազմը անցկացրել է Վարշավայում՝ Ալիշիա Ռոստովսկայա կեղծանունով։ Թեև նրան հաջողվել է գաղտնի փրկել մորը և քրոջը, 1941 թվականին նրա հայրը մահացել է գետտոյում[9]։ Այդ կեղծանունով նա 1946 թվականին տեղափոխվել է Շվեյցարիա, որտեղ արժանացել է Բազելի համալսարանի կրթաթոշակի[10]։
1949 թվականին նա ամուսնացել է շվեյցարացի սոցիոլոգ Անդրեաս Միլլերի ՝ լեհ կաթոլիկի հետ։ Նրա հետ էլ որպես ուսանող տեղափոխվել է Լեհաստանից Շվեյցարիա։ Նրանք ամուսնալուծվել են 1973 թվականին։ Ունեցել են երկու երեխա՝ Մարտինը (1950) և Յուլիկան (1956)[11]։ Մոր մահից անմիջապես հետո Մարտին Միլլերը Der Spiegel ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ մանկության տարիներին իր՝ ավտորիտար հայացքների տեր հայրը ծեծել է իրեն՝ մոր ներկայությամբ։ Սկզբում Միլլերը նշել է, որ մայրը միջամտել է, բայց ավելի ուշ ասել է, որ նա չի միջամտել։ Այս դեպքերը տեղի են ունեցել շատ ավելի վաղ՝ մինչ Ալիս Միլլերի՝ դաստիարակության նման մեթոդների վտանգավորությունը գիտակցելը։ Մարտինն ավելացրել է նաև, որ իր մայրը չի համաձայնել զրուցել իր հետ՝ չնայած իր երկարատև համոզելուն։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1953 թվականին Միլլերը ստացել է փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի դոկտորի աստիճան։ 1953-ից 1960 թվականների ընթացքում նա ուսումնասիրել է հոգեվերլուծություն։ 1960-ից մինչև 1980 թվականը նա այդ ոլորտում պրակտիկ գործունեություն է ծավալել Ցյուրիխում։
Սակայն 1980 թվականին՝ 20 տարի հոգեվերլուծությամբ ու վերլուծական աշխատանքով զբաղվելուց հետո, Միլլերը դադարեցրեց իր պրակտիկան և դասախոսությունները հոգեվերլուծության ոլորտում՝ մանկությունը սիստեմատիկ ուսումնասիրելու համար։ Նա սկսեց քննադատել Զիգմունդ Ֆրոյդին և Կարլ Յունգին։ Նրա առաջին երեք գրքերը ծնվեցին այդ ուսումնասիրության արդյունքում, որը նա սկսել էր այն համոզմամբ, որ հոգեվերլուծության ոլորտում գոյություն ուներ «կույր բիծ»։ Սակայն երբ լույս տեսավ նրա չորրորդ գիրքը, նա արդեն չէր համարում հոգեվերլուծությունը որևէ առումով կենսունակ[12]։
1985 թվականին Միլլերը գրել է այն հետազոտության մասին, որը նա կատարել էր դեռ հոգեվերլուծաբան աշխատելու տարիներին. «Քսան տարի շարունակ ես ուսումնասիրել եմ մարդկանց, որոնք հերքում էին իրենց մանկության տրավմաները, իդեալականացնում էին իրենց ծնողներին և ամեն կերպ դիմադրում էին իրենց մանկությանը վերաբերող ցանկացած ճշմարտությանը»։ Նույն թվականին նա լքել է Շվեյցարիան և տեղափոխվել Ֆրանսիայի հարավ՝ Սեն-Ռեմի-դը-Պրովանս[13]։
1986 թվականին նրան շնորհվեց Յանուշ Կորչակի անվան մրցանակ՝ «Չգիտակցել. երեխայի նկատմամբ հասարակության դավաճանություն» (անգլ.՝ Thou Shalt Not Be Aware: Society’s Betrayal of the Child) գրքի համար»[14]։
1987 թվականի ապրիլին Միլլերը գերմանական Psychologie Heute ամսագրին տված հարցազրույցում հայտարարեց իր կողմից հոգեվերլուծության մերժման մասին[15]։ Հաջորդ տարում նա հրաժարվեց իր անդամակցությունից ինչպես Շվեյցարիայի հոգեվերլուծական ընկերությունում, այնպես էլ Միջազգային հոգեվերլուծական ասոցիացիայում՝ պատճառաբանելով, որ հոգեվերլուծության տեսությունը և պրակտիկան չեն օգնում բռնության ենթարկված զոհերին ճանաչել իրենց պատճառված վնասը և բուժել դրա հետևանքները, քանի որ այդ մոտեցումները մնում են հին ավանդույթի շրջանակներում՝ «մեղադրել երեխային և պաշտպանել ծնողներին»[16]։
Միլլերի վերջին գրքերից մեկը՝ «Իմ կյանքի պատկերները» (անգլ.՝ Pictures of a Childhood) հրատարակվել է 2006 թվականին։ Այն ոչ ֆորմալ ինքնակենսագրություն է, որտեղ հեղինակը պատմում է իր անցած ճանապարհի մասին ցավալի մանկությունից սկսած՝ զարգացնելով իր տեսությունները և ավելի ուշ ծագած գաղափարները։ Գիրքը ներկայացված է 66 գեղարվեստական գործերի միջոցով, որոնք նա ստեղծել է 1973–2005 թվականներին[17]։
2005 թվականից մինչև իր մահը՝ 2010 թվականը, նա պատասխանում էր իր ընթերցողների հարյուրավոր նամակների, հրապարակում էր նաև հոդվածներ, թռուցիկներ և հարցազրույցներ՝ երեք լեզվով[18]։ Մահվան օրվանից մի քանի օր առաջ Ալիս Միլլերը գրել էր. «Այս նամակները կմնան կարևոր վկայություններ նույնիսկ իմ մահից հետո՝ իմ հեղինակային իրավունքի ներքո»։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միլլերը մահացել է ինքնասպանության հետևանքով 2010 թվականի ապրիլի 14-ին՝ 87 տարեկան հասակում, իր տանը՝ Սեն-Ռեմի-դը-Պրովանսում՝ ծանր հիվանդությունից և ուշ փուլում ախտորոշված ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից հետո ։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Drama of the Gifted Child, (1978) или The Drama of Being a Child. 1-86049-101-4
- Prisoners of Childhood (1981) 0-465-06287-3 или The Drama of the Gifted Child
- [1] For Your Own Good: Hidden Cruelty in Child-Rearing and the Roots of Violence (1983) 0-374-52269-3
- Thou Shalt Not Be Aware: Society’s Betrayal of the Child (1984) 0-374-52543-9
- Banished Knowledge: Facing Childhood Injuries 0-385-26762-2
- The Untouched Key: Tracing Childhood Trauma in Creativity and Destructiveness 0-385-26764-9
- The Drama of Being a Child: The Search for the True Self (1995)
- Pictures of a Childhood: Sixty-six Watercolours and an Essay 0-374-23241-5
- Paths of Life: Seven Scenarios (1999) 0-375-40379-5
- Breaking Down the Wall of Silence: The Liberating Experience of Facing Painful Truth 0-525-93357-3
- The Truth Will Set You Free: Overcoming Emotional Blindness (2001) 0-465-04584-7
- The Body Never Lies: The Lingering Effects of Cruel Parenting (2005) 0-393-06065-9, Excerpt
- Free From Lies: Discovering Your True Needs (2009) 978-0-393-06913-6
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.nzz.ch/alice_miller_gestorben-ld.1237139
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Fichier des personnes décédées mirror
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.alice-miller.com/readersmail_en.php
- ↑ «The Drama of the Gifted Child». Alice-Miller.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
- ↑ Zornado, Joseph L. (2001). Inventing the Child: Culture, Ideology, and the Story of Childhood. Routledge. էջ 77. ISBN 0-8153-3524-5. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2025 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Miller, Martin Das wahre "Drama des begabten Kindes". Die Tragödie Alice Millers.. — Freiburg im Breisgau: Kreuz Publishing House., 2013. — С. 26—44.
- ↑ Philipp Oehmke; Elke Schmitter . "Mein Vater, ja, diesbezüglich" // Der Spiegel. Архивировано из первоисточника 17 ապրիլի 2019.
- ↑ Miller, Martin. Das wahre " Drama des begabten Kindes". Die Tragödie Alice Millers / Freiburg im Breisgau: Kreuz Publishing House.. — 2013. — С. 51—52, 59.
- ↑ Capps, Donald The child's song: the religious abuse of children / Louisville, Kentucky: Westminster Knox Press. — 1995. — С. 3–20..
- ↑ Miller, Martin Das wahre "Drama des begabten Kindes" Die Tragödie Alice Millers / Freiburg im Breisgau: Kreuz Publishing House.. — 2013. — С. 59.
- ↑ Edward H. Lawson Mary Lou Bertucci / Encyclopedia of Human Rights. — Taylor & Francis, 1996. — С. 943. — ISBN 1-56032-362-0
- ↑ Alice Miller; Barbara Vögler (1987-04). «Wie Psychotherapien das Kind verraten» [How psychotherapy betrays the child]. Psychologie Heute (գերմաներեն). Beltz. էջեր 20–31. ISSN 0340-1677.
- ↑ «Profile of Alice Miller | Towards the reality of childhood». Alice-Miller.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
- ↑ Miller, Alice (2006). Bilder meines Lebens. Suhrkamp. ISBN 3-518-45772-1.
- ↑ «Child Mistreatment, Child Abuse». Alice-Miller.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Interview by Diane Connors (1997)
- Alice Miller Library

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիս Միլլեր» հոդվածին։
| ||||||||||||||||||||