Ալիս Հոքինսի արձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Ալիս Հոքինսի արձան
Alice Hawkins statue Leicester.jpg
տեսակարձան
քանդակագործՇոն Հեջս-Քուին
տարի2018
գտնվում էԼեսթերի շուկա
Commons-logo.svg Statue of Alice Hawkins Վիքիպահեստում

Ալիս Հոքինսի արձան (անգլ.՝ Alice Hawkins statue), սուֆրաժիստ Ալիս Հոքինսին նվիրված հուշարձան՝ Անգլիայի Լեսթեր քաղաքի շուկայի հրապարակում։

Արշավ և ֆինանսավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը Լեսթեր շրջանի կնոջը նվիրված առաջին արձանն է[1][2]։

Հուշարձանի արշավը նախաձեռնել և ղեկավարել է 2012 թվականից քաղաքային խորհրդական Ադամ Քլարկը։ Քլարկը Հոքսինսի մեծ թոռան՝ Պիտեր Բարատտի հետ միասին կազմավորել է «Ալիս Հոքինսի ժառանգության խումբը»։ Խմբի միակ նպատակը դրամահավաքն էր արձանի համար։ Քաղաքապետ Պիտեր Սուլսբին խորհրդին հանձնարարեց ապահովել արձանի հիմքի և պահպանման ծախսերի ֆինանսավորումը։ Արհեստակցական միությունների կողմից ֆինանսավորումը աջակցեց դիզայնի մրցույթին, որը հանգեցրեց քանդակագործ Շոն Հեջս-Քուինի ընտրությանը։ Արձանը ֆինանսավորվել է (62.400 ֆունտ ստեռլինգ) տեղացի գործարար Ջեյմի Լյուիսի բարեգործական հիմնադրամի կողմից։ Լյուիսի ուսանողական կացարանի պորտֆելը ներառում է նրբորեն վերափոխված Equity Works գործարանը, որտեղ Ալիսն աշխատում էր որպես կոշիկի մեքենավար։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

7 ոտնաչափ (2,14 մ) բարձրությամբ 800 ֆունտանոց (363 կգ) բրոնզե արձանը ստեղծվել է քանդակագործ Շոն Հեջս-Քուինի կողմից և ձուլվել Լոնդոնում։ Այն կանգնած է 4 ոտնաչափ (1,22 մ)բարձրությամբ հիմքի վրա և այն տեղի կողքին, որտեղ կանգնել էր Հոքինսը, երբ ելույթ էր ունենում հանրության առաջ կանանց ընտրական իրավունքի թեմայով[3]։ Այն պատկերում է Հոքինսին խոսելիս՝ աջ ձեռքը բարձրացրած[3]։

Alice Hawkins.jpg

Հանդիսավոր բացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը բացվել է 2018 թվականի փետրվարի 4-ին, հանդիսավոր արարողությամբ, որին ներկա էին հազարավոր մարդիկ, այդ թվում՝ Հոքինսի ժառանգները։ Հանդիսավոր բացմանը նախորդել էր երթը Համբերսթոնի դարպասներից դեպի քաղաքի նոր շուկա։ Երթի ղեկավարը Հելեն Պանկհյորսթն էր՝ սուֆրաժիստների առաջնորդ Էմմելին Պանկհյորսթի մեծ թոռնուհին։ 2018 թվականի փետրվարի 5-ին The Guardian-ի և The Scotsman-ի առաջին էջում հայտնվեց երթը գլխավորող Էլայն Փենթլինգը՝ դերասանուհի և «Ալիսն իր կոշիկների մեջ»-ի հեղինակ։ Հանդիսավոր բացման պատկերները ներկայացվել են մի քանի ազգային թերթերում։ Երթը և բացման արարողությունը լուսաբանել են BBC-ն, ITV-ը և Sky News-ը, ինչպես նաև կենդանի լուսաբանվել է տեղական ռադիոյով։ Բազմաթիվ բանախոսներ, որոնց թվում էին նաև լորդ Ուիլի Բախը (Էմմելին Պանկհյորսթի մեծ եղբորորդին), քաղաքապետ Սըր Պիտեր Սուլսբին և Ալիսի մեծ թոռ Պիտեր Բարրատը, ելույթ ունեցան ներկաների առաջ։ DMU ավետարանական երգչախումբը երգեց «Վերելք»-ը։ Հուշարձանը բացվել է Ալիսի մեծ թոռնուհի Քեյթ Բարատտի, առողջապահության արշավի մասնակից Ալիս Գիբսսի, Մեծ Բրիտանիայի պատվո շքանշանակիր Մանջուլա Սուդի և պառլամենտի անդամ Լիզ Քենդալի կողմից։ Հանդիսավոր արարողությանը մասնակցում էր նաև հեռուստատեսության և ռադիոյի արվեստի և նորությունների հաղորդավար Գիտա Պենդսը։

Հուշարձանը բացվել է 1918 թվականի Ժողովրդական օրենքի ներկայացմանը արքայական համաձայնության 100-ամյակին նախորդող շաբաթ և 100-ամյակի տարում բացված Անգլիայի տարբեր արձաններից առաջինն էր[4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Praise for 'dynamic' Suffragette statue»։ BBC News (en-GB)։ 2018։ Վերցված է 2018-02-06 
  2. «Statue of Leicester suffragette Alice Hawkins unveiled»։ Demon Online (en-GB)։ 2018-02-05։ Վերցված է 2018-02-06 
  3. 3,0 3,1 Martin Dan (2018-02-03)։ «Watch 7ft statue of suffragette Alice Hawkins being installed»։ leicestermercury։ Վերցված է 2018-02-06 
  4. «Statue unveiled in Leicester in honour of suffragette Alice Hawkins»։ iNews (en-GB)։ 2018-02-04։ Վերցված է 2018-02-06 
  5. https://news.leicester.gov.uk/news-articles/2018/february/leicester-ready-to-celebrate-its-suffragette/