Ալիս Հեքիմբաշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալիս Հեքիմբաշյան
Ծնվել էհունվարի 14, 1943(1943-01-14) (78 տարեկան)
ԾննդավայրԹավրիզ, Իրան
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՍտեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոց, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1970) և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (1997)
Մասնագիտությունօպերային երգչուհի
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ և
մրցանակներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Ալիս Արամի Հեքիմբաշյան (հունվարի 14, 1943(1943-01-14), Թավրիզ, Իրան), հայ օպերային երգչուհի, բեմադրիչ: ՀՀ վաստակավոր արտիստ (2008):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիս Հեքիմբաշյանը ծնվել է 1943 թվականի հունվարի 14-ին, Իրանի Թավրիզ քաղաքում: 1947 թվականին Հեքիմբաշյանների ընտանիքը հայրենադարձել է: Սովորել է Երևանի Ստեփան Շահումյանի անվան միջնակարգ դպրոցում, այնուհետև՝ Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1970 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, 1997 թվականին՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական բաժինը[1]:

1974 թվականից եղել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի մեներգչուհի, 1997 թվականից՝ ռեժիսոր: 1974 թվականից դասավանդում է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1997 թվականից՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Երգացանկում ընդգրկված են Կոմիտասի, Տիգրան Մանսուրյանի, Էդուրադ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Վահրամ Բաբայանի և այլոց գործերից[1][2]:

Օպերային ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմպոզիտոր Ստեղծագործություն Դեր
Արմեն Տիգանյան «Անուշ» Անուշ
Արմեն Տիգանյան «Դավիթ Բեկ» Շուշան
Տիգրան Չուխաջյան «Արշակ Երկրորդ» Օլիմպոս
Տիգրան Չուխաջյան «Կարինե» Կարինե
Զաքարե Փալիաշվիլի «Դաիսի» Մարո
Ջուզեպպե Վերդի «Ռիգոլետտո» Ջիլդա
Ջուզեպպե Վերդի «Տրավիատա» Վիոլետա
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ «Դոն Ժուան» Ցերլինա
Ջակոմո Պուչչինի «Բոհեմ» Մյուզետտա
Ժորժ Բիզե «Կարմեն» Ֆրասկիտա
Էդգար Հովհաննիսյան «Ճանապարհորդություն դեպի Էրզրում» Նատալիա

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հանրապետական միութենական մրցույթների և փառատոների դափնեկիր (Վոլգոգրադ` 1963 թ., 1969 թ., 1975 թ. Երևան` 1971 թ.)[1]
  • ՀՀ վաստակավոր արտիստ (2008)[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]