Ալիս Բլումֆիլդ
Ծնվել է | հոկտեմբերի 13, 1895 |
---|---|
Ծննդավայր | Հնդկաստան |
Մահացել է | հունվարի 5, 1977 (81 տարեկան) |
Կրթություն | Էդինբուրգի համալսարան |
Մասնագիտություն | փաստաբան, գինեկոլոգ և մանկաբարձ |
Ալիս Բլումֆիլդ (հոկտեմբերի 13, 1895, Հնդկաստան - հունվարի 5, 1977), շոտլանդացի գինեկոլոգ վիրաբույժ, նաև Մանկաբարձների ու գինեկոլոգների թագավորական քոլեջի անդամ էր, նա հայտնի էր Լոնդոնի բժշկական համայնքում իր ակտիվ մասնակցություններով[1]։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալիս Բլումֆիլդը ծնվել է Հնդկաստանում ՝ վաճառականների ընտանիքում։ Ահաբեկիչների կողմից սպանված հոր մահից հետո նա մոր և քրոջ հետ տեղափոխվել է Շոտլանդիա։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բլումֆիլդը Էդինբուրգի համալսարանի ուսանողներից էր, այնտեղ նա արժանացել է մի քանի ակադեմիական պարգևների, ստացել է Անանդելի ոսկե մեդալ կլինիկական վիրաբուժության և արծաթե մեդալը համակարգված քիմիայի համար[2]։ 1919 թվականին Բլումֆիլդն առաջին կարգի գերազանցությամբ ավարտել է Էդինբուրգի համալսարանը։ Հետագայում նա արժանացել է Լեքի Մաքթիերի հետբուհական և Ուիլյամ Գիբսոնի հետազոտական կրթաթոշակների։ 1921 թվականին ավարտել է իր դոկտորի գիտական աստիճանը[3], 1922 թվականին դարձել է վիրաբույժների թագավորական քոլեջի անդամ իսկ 1929 թվականին ստացել է վիրաբուժության մագիստրոսի կոչում[1][4]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
28 տարեկան հասակում «Soho Square» կանանց հիվանդանոցի և «Queen Charlotte» հիվանդանոցի օրդինատուրան ավարտելուց հետո, Բլումֆիլդը դարձել է գինեկոլոգիայի խորհրդատու վիրաբույժ Հարավային Լոնդոնի կանանց հիվանդանոցում, որտեղ նա անցկացրել է իր կարիերայի մեծ մասը։ Նա նաև աշխատել է Մարի Կյուրի հիվանդանոցում։
Բլումֆիլդը ակտիվորեն ներգրավված էր Լոնդոնի բժշկական համայնքում,նա մանկաբարձների ու գինեկոլոգների թագավորական քոլեջի հիմնադիրներից մեկն էր։ 1935 թվականին նա նշանակվել է քոլեջի անդամ ՝ համահիմնադիր սըր Վիլյամ Ֆլեթչերի կողմից։ Նա երեք անգամ եղել է Մանկաբարձների և գինեկոլոգների թագավորական քոլեջի խորհրդի անդամ ՝ 1942-1944 թվականներին, 1946-1948 թվականներին և 1951-1953 թվականներին, իսկ ավելի ուշ զբաղեցրել է քննական հանձնաժողովի նախագահի պաշտոնը[1]։
Բլումֆիլդը նաև «կանանց դաշտային գինեկոլոգիական ակումբ»-ի հիմնադիրն էր, կանանց բժշկական ֆեդերացիայի անդամ։ 1942 թվականին մասնակցել է առողջապահության նախարարի բժշկական խորհրդատվական կոմիտեին՝ Միացյալ Թագավորությունում առողջապահական ծառայությունների զարգացման վերաբերյալ խորհրդատվության համար[5]։ Բլումֆիլդը մի քանի զեկույցներ է ներկայացրել թագավորական բժշկական ընկերությանը և գրել այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են արգանդի որովայնի վիրահատությունը, էստրոգենի երկարատև օգտագործման հետևանքները և տղամարդկանց և կանանց անպտղությունը[1]։
Բլումֆիլդը եղել է բազմաթիվ տարբեր հետազոտական նախագծերի մի մասը և օգնել է նպաստել բազմաթիվ բժշկական հայտնագործություններին։ 1927 թվականին նա օգնել է The Development of The Lower End of The Vagina" հեղինակին։ Այս ամսագրում Բլումֆիլդը աշխատում էր Էռնեստ Ֆրեյզերի հետ միասին[6]։ Բլումֆիլդը հայտնի դարձավ նաև այլ բժշկական ամսագրերում, ինչպես նաև հոդվածներում, նրանցից մի քանիսը ներառված էին«մանկաբարձության գինեկոլոգիայի բաժնում»[7]։
- Կիստա, որը զբաղեցնում է արգանդափողային տարածքը
- Արգանդի խողովակի առաջնային քաղցկեղի դեպքը
- Ֆալոպյան խողովակի առաջնային քաղցկեղի դեպքը
Հետագա կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Բժշկությունից հեռանալուց հետո Բլումֆիլդը սովորել է իրավագիտության բաժնում։ 70 տարեկան հասակում նրան հրավիրել են Gray's Inn-ի փաստաբանների միություն և նա այնտեղ նախապատրաստվել է որպես հարավ-արևմտյան շրջանի քրեական փաստաբան[1]։ Նույնիսկ իր կյանքի վերջին օրերին նա հաճախում էր իսպաներեն լեզվի ուսուցման դասընթացների։ Իր ողջ կյանքի ընթացքում Բլումֆիլդը հայտնի էր հիվանդների նկատմամբ իր բարի և գթասիրտ ցուցաբերությամբ, բայց համարվում էր տաքարյուն իր գործընկերների և մյուս անդամների հետ հետ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Pioneers: Alice Bloomfield»։ Royal College of Obstetricians and Gynaecologists Heritage Blog (en-US)։ 2017-05-05։ Վերցված է 2018-07-09
- ↑ England Royal College of Surgeons of։ «Bloomfield, Alice - Biographical entry - Plarr's Lives of the Fellows Online»։ livesonline.rcseng.ac.uk (en-gb)։ Վերցված է 2018-07-09
- ↑ Bloomfield Alice (1921)։ «Artificial pneumothorax in the treatment of pulmonary tuberculosis: with notes on 20 cases so treated» (անգլերեն)
- ↑ Bloomfield Alice (1929)։ «The development (prenatal) of the female genital tube» (անգլերեն)
- ↑ «Medical Advisory Committee (Appointment): 26 Nov 1942: House of Commons debates - TheyWorkForYou»։ TheyWorkForYou (անգլերեն)։ Վերցված է 2018-07-09
- ↑ Bloomfield Alice, Frazer Ernest (1927)։ «The Development of the Lower end of the vagina»։ Journal of Anatomy 62 (Pt 1): 9–32։ PMC 1250046։ PMID 17104175
- ↑ Bloomfield Alice (April 1, 1927)։ «Cyst Occupying the Utero-Vesical Space»։ Proceedings of the Royal Society of Medicine 20 (6): 871–872։ PMC 2100892։ PMID 19985777։ doi:10.1177/003591572702000643