Jump to content

Ալիսկան (նկար, Վան Գոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալիսկան
տեսակգեղանկար
նկարիչՎինսենթ վան Գոգ
տարի1888
բարձրություն92 սանտիմետր
լայնություն73,5 սանտիմետր
ստեղծման վայրԱռլ[1]
ժանրբնանկար
նյություղաներկ և կտավ
հավաքածուանհայտ
կայք
Ծանոթագրություններ
 Les Alyscamps, avenue in Arles Վիքիպահեստում

«Ալիսկան» (ֆր.՝ Les Alyscamps), կամ «Ալիսկանի ծառուղի» (ֆր.՝ L'Allée des Alyscamps), հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգի երկու նկարներից։ Այս ստեղծագործությունները հեղինակը վրձնել է 1888 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 92 × 73,5 սմ։

Այսօր «Ալիսկան» ստեղծագործություններից մեկը գտնվում է մասնավոր հավաքածուում (ինվ. F569) իսկ մյուսը՝ Վասիլիսա և Էլիզա Գուլանդրիսների ֆոնդում (Աթենք, Հունաստան

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1888 թվականի հոկտեմբերին Առլում հանդիպում են Վինսենթ վան Գոգն ու Պոլ Գոգենը։ Երկուսն էլ մտադիր էին նկարել «ոչ նատուրալիստական բնանկար»[2]։

Վան Գոգն ու Գոգենը միասին այցելել են Հին Հռոմեական Ալիսկան գերեզմանատուն, որը հռոմեացիները կառուցել են քաղաքային պարսիսպներից դուրս։ Ժամանակի ընթացքում քաղաքը մեծացել է, կառուցվել են ֆաբրիկաներ, երկաթգիծ և միայն Allee des Tombeaux (Գերեզմանների ծառուղի) հատվածն է մնացել։ Այդ ծառուղին տանում է դեպի ռոմանական մատուռ[3]։ Ալիսկանի ծառուղին ողջ Ֆրանսիայում հայտնի է որպես սիրահարների նրբանցք։ Նկարում պատկերված զույգերը երեկոյան զբոսանք են անում Ալիսկանում[4]։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ալիսկան» ստեղծագործությունները Գոգը նկարել է Գոգենի՝ Առլ գալու ժամանակ։ Կտավներում պատկերված է Ալիսկան գերեզմանատունը՝ Առլի հռոմեական պարիսպներից հարավ-արևելք։ Ըստ վերլուծությունների, նկարները ստեղծվել են հոկտեմբերի 28-ից 31 ընկած ժամանակահատվածում՝ նախքան անձրևների սեզոնը։

Աճուրդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին նկարը (F569) 2003 թվականի նոյեմբերին Նյու Յորքում անցկացված աճուրդին վաճառվել է 11 767 500 դոլարով[5]։ Մյուսը (F568) վաճառվել է 2015 թվականի մայիսի 5-ին՝ 66,3 միլիոն դոլարով[4][6]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի «Ալիսկանից» Վան Գոգը նկարել է ևս երկու նկար՝

Պոլ Գոգենն այլ ռակուրսից է նկարել ծառուղին[7].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.vggallery.com/painting/p_0569.htm
  2. «Les Alyscamps». Collections, artist Paul Gauguin, Les Alyscamps. Musee d'Orsay. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 8-ին.
  3. Gayford, M. The Yellow House: Van Gogh, Gauguin, and Nine Turbulent Weeks in Arles. — Penguin. — С. 57—58. — ISBN 0-670-91497-5
  4. 4,0 4,1 «L'Allée des Alyscamps». sothebys.com. Sotheby's.
  5. «Vincent van Gogh (1853-1890), L'allée des Alyscamps». Sold paintings. Christie's. Վերցված է 2011 թ․ մայիսի 8-ին.
  6. «Vincent van Gogh Painting Sells for $66.3 Million». Sold paintings. WABC Eyewitness News. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 5-ին.
  7. «Les Alyscamps». Collections, artist Paul Gauguin, Les Alyscamps. Musee d'Orsay. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 8-ին.