Ալիսա Լյու
| Ալիսա Լյու | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | իգական |
| Բնօրինակ անուն | անգլ.՝ Alysa Liu |
| Մասնագիտացում | գեղասահորդուհի |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 8, 2005[1] (21 տարեկան) |
| Ծննդավայր | Clovis, Ֆրեզնո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
| Հասակ՝ | 158 սանտիմետր |
| 🌐 | |
Ալիսա Լյու (անգլ.՝ Alysa Liu; օգոստոսի 8, 2005[1], Clovis, Ֆրեզնո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի գեղասահորդուհի է, ով հանդես է գալիս մենասահքում։ Կրկնակի օլիմպիական չեմպիոն է (2026 թվական), աշխարհի չեմպիոն (2025 թվական), աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (2022 թվական), Գրան-պրիի եզրափակչի հաղթող (2025 թվական), պատանիների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (2020 թվական), պատանիների Գրան-պրիի եզրափակչի արծաթե մեդալակիր (2019 թվական), ԱՄՆ-ի կրկնակի չեմպիոն (2019, 2020 թվականներ)։ 13 տարեկանում նվաճելով տիտղոսը՝ նա դարձավ ԱՄՆ մեծահասակների առաջնությունների պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը։
Լյուն առաջին ամերիկացի գեղասահորդուհին է, ով Միջազգային չմշկասահքի միության հովանու ներքո անցկացվող մրցումներում կատարել է քառակի թռիչք (լուց)[3]։ Ալիսա Լյուն բարդ տարրեր է կատարել դեռ վաղ տարիքից։
2025 թվականի դեկտեմբերի 22-ի դրությամբ նա զբաղեցնում է 5-րդ տեղը Միջազգային չմշկասահքի միության վարկանիշային աղյուսակում[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 2005 թվականի օգոստոսի 8-ին, Կալիֆոռնիայի Քլովիս քաղաքում։ Նրա հայրը՝ Արթուր Լյուն, 1990-ականներին արտագաղթել է Չինաստանից՝ Տյանանմենի հրապարակում տեղի ունեցած իրադարձություններից հետո։ Ներկայումս նա զբաղվում է փաստաբանական գործունեությամբ Օքլենդում և միայնակ մեծացնում է հինգ երեխաների, որոնցից ավագը Ալիսան է[5]։ Ալիսան ծնվել է սուրոգատ մայրության միջոցով․ ձվաբջիջը տրամադրել է անանուն դոնոր[6]։
Տեխնիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյուն տիրապետում է բարձր բարդության տարրերի[6][7][8]։ 2018 թվականի օգոստոսին Asian Open Trophy մրցաշարում (նովիսների կարգ) նա ազատ ծրագրում հաջողությամբ կատարել է եռակի ակսել՝ երկակի թուլուպով կասկադում, և դարձել է պատմության մեջ ամենաերիտասարդ գեղասահորդուհին, ով միջազգային մրցումներում կատարել է եռակի ակսել։ Նա նաև դարձել է չորրորդ ամերիկացի գեղասահորդուհին, ով կարողացել է կատարել այդ թռիչքը։ Մինչ Լյուն եռակի ակսել էին կատարել Տոնյա Հարդինգը, Կիմմի Մայսները և Միրայի Նագասուն[9]։ 2019 թվականի օգոստոսին պատանեկան Գրան-պրիի փուլում, Լեյք-Փլեսիդում, նա վայրէջք է կատարել քառակի լուց, դառնալով առաջին ամերիկացի գեղասահորդուհին, ով այն կատարել է պաշտոնական միջազգային մրցումներում[3]։
Անձնական կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2023 թվականի մայիսին Լյուն ուղևորվել է Նեպալ, որտեղ կատարել է 11-օրյա արշավ դեպի Էվերեստի բազային ճամբար[10][11]։ Երբ մրցումների պատճառով Լյուն սկսեց հաճախ բացակայել դպրոցից, նա ընդունվեց Connections Academy և անցավ տնային ուսուցման[12]։ Նա ավարտել է ավագ դպրոցը 2021 թվականի հունիսին՝ 15 տարեկանում[13]։ 2023 թվականի աշնանը նա ընդունվել է Կալիֆոռնիայի համալսարան, որտեղ սովորում է հոգեբանություն[14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Olympedia — 2006.
- ↑ https://www.nbcsports.com/olympics/news/time-100-list-most-influential-alysa-liu-noah-lyles-chloe-kim
- 1 2 «Alysa Liu becomes first American woman to land quad». olympicchannel. Արխիվացված օրիգինալից 2019-09-14-ին. Վերցված է 2019-12-09-ին.
- ↑ «ISU World Standings 2024/2025 — Women» (անգլերեն). ISU. 2025-04-25. Արխիվացված օրիգինալից 2021-12-15-ին. Վերցված է 2025-04-29-ին.
{{cite web}}: Italic or bold markup not allowed in:|publisher=(օգնություն) - ↑ «Американская угроза. Кто бросит вызов российским фигуристкам». Спорт-Экспресс. Արխիվացված օրիգինալից 2019-12-09-ին. Վերցված է 2019-12-09-ին.
- 1 2 «Алиса Лю – девочка из пробирки, выучившая квады. Но лутц и триксель не помогли ей обыграть Валиеву». Eurosport. Արխիվացված օրիգինալից 2019-12-09-ին. Վերցված է 2019-12-09-ին.
- ↑ «Татьяна Тарасова: «Те, кто говорит, что не нужно учить элементы «ультра-си» – вредители. Нужно учить все, если мы задержимся, пиши пропало»». Sports.ru. Արխիվացված օրիգինալից 2019-12-06-ին. Վերցված է 2019-12-09-ին.
- ↑ «Валиева побеждает даже без четверного. Камила удивила лучшую американскую фигуристку». БИЗНЕС Online. Արխիվացված օրիգինալից 2019-12-07-ին. Վերցված է 2019-12-09-ին.
- ↑ «12-year-old is third U.S. woman to land triple Axel internationally». NBC Sports. Արխիվացված օրիգինալից 2018-09-07-ին. Վերցված է 2019-12-09-ին.
- ↑ «Алиса Лью».
- ↑ «Alysa Liu returns on her own terms with Milano Cortina approaching».
- ↑ «Could this 12-year-old Richmond girl be figure skating's next big thing?» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017-12-28. Վերցված է 2026-02-28-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ «Here Are 7 Fun Facts About Alysa Liu — the 16-Year-Old Figure-Skating Olympic Hopeful».
- ↑ «Older, wiser Alysa Liu returns to competition». Արխիվացված օրիգինալից 2024-10-09. Վերցված է 2026-02-28-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալիսա Լյու Չմշկասահքի միջազգային միության կայքում (անգլերեն)
- Ալիսա Լյու Olympics.com կայքում (անգլերեն)
- Ալիսա Լյու TeamUSA.com կայքում (անգլերեն)
- Ալիսա Լյու TeamUSA.org (արխիվացված) (անգլերեն)
- Ալիսա Լյու Օլիմպեդիա կայքում (անգլերեն)