Ալիսան հրաշքների աշխարհում (մուլտֆիլմ, 1981)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալիսան հրաշքների աշխարհում (այլ կիրառումներ)
Ալիսան հրաշքների աշխարհում
ռուս.՝ Алиса в стране чудес
Տեսակմուլտֆիլմ, հեռուստաֆիլմ, Նկարված մուլտիպլիկացիա և cutout animation?
Ժանրհեքիաթ և վեպի էկրանավորում
Հիմնված էԱլիսը Հրաշքների աշխարհում
ՌեժիսորԵֆրեմ Պրուժանսկի
ՍցենարիստԵվգենի Զագդանսկի
ՀնչյունավորումՎյաչեսլավ Նեվիննի
Ռինա Զելյոնայա
Մարինա Նեյոլովա
Լիա Ահեջակովա
Ռոստիսլավ Յանովի
ՊատմողՌոստիսլավ Պլյատ
ԵրաժշտությունԵվգենի Պտիչկին
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունԿիևնաուչֆիլմ, Ուկրաինական ԽՍՀ և ԽՍՀՄ հեռուստատեսության և ռադիոհեռարձակման պետական կոմիտե
Տևողություն30 րոպե
ՍիկվելԱլիսան Հայելիների աշխարհում
Թվական1981 և հունվարի 31, 1981[1]

«Ալիսան Հրաշքների աշխարհում», Եֆրեմ Պրուժանսկու մուլտֆիլմը[2][3][4], որը նկարահանվել է Լուիս Քերոլի համանուն ստեղծագործության մոտիվներով։ Նկարահանվել է «Киевнаучфильм» ընկերությունում 1981 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիսա անունով աղջիկը ճագարի որջ մտնելով հայտնվում է Հրաշքների աշխարհում։ Այնտեղ նրա հետ կախարդական փոխակերպումներ են կատարվում։ Ծանոթանում է տարօրինակ արարածների հետ՝ Կատվի, Մարտովյան Ճագարի և այլն։

Տարբերությունները բնօրինակից[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժեն մի փոքր պակասեցված է։ Բացակայում են մի շարք հերոսներ՝ Մուկը, Դոդոն, մողես Բիլլը, Խոհարարուհին, նորածին խոզուկը և այլն։ Իսկ Քվազի կրիան հայտնվում է կրոկետ խաղի մի էպիզոդում և ոչինչ չի խոսում։ Սակայն հիմնական մասի ցիտատներն ու խոսքերը ռուսերեն թարգմանված գրքից են հնչեցվում (թարգմանությունը՝ Նինա Դեմուրավայի)։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ռեժիսոր՝ Եֆրեմ Պրուժանսկի
  • սցենարիստ՝ Եվգենի Զագդանսկի
  • նկարող բեմադրիչ՝ Իրինա Սմիրնովա, Գենրիխ Ումանսկի
  • կոմպոզիտոր՝ Եվգենի Պտիչկին
  • երգի տեքստը՝ Վադիմ Լևին
  • դերերը կրկնօրինակել են.
    • Մարինա Նեյոլովա՝ Ալիսա
    • Վյաչեսլավ Նեվիննի՝ Սպիտակ Ճագար
    • Ռինա Զելյոնայա՝ Հերցոգուհի
    • Տատյանա Վասիլևա՝ Սրտի Թագուհի
    • Ալեքսանդր Շիրվինդտ՝ Կատու
    • Եվգենի Պապերնի՝ Սրտի Վալետ
    • Գեորգի Կիշկո՝ Ճագար
    • Ալեքսանդր Բուրմիստրով՝ Գլխարկագործ
    • տեքստը կարդում է՝ Ռոստիսլավ Պլյատտ
  • Ֆիլմում հնչում են Օտտորինո Ռեսպիգի և Լուիջի Բոկկերինիի երգերը, ինչպես նաև Անջեյ Կոժինսկոյի «Մարմարյա մարդը» երգը՝ լեհական «ARP Life» խմբի կատարմամբ (սա տողատակերում բացակայում է)։
  • Երգում է՝ Մարինա Նեյոլովա

Շարունակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականին Եֆրեմ Պրուժանսկին էկրանավորեց Լուիս Քերոլի գրվածքը՝ «Ալիսան Հայելիների աշխարհում»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Movie Database(բազմ․) — 2008.
  2. MacFadyen, David (2005 թ․ մայիսի 20). Yellow Crocodiles and Blue Oranges: Russian Animated Film since World War II. McGill-Queen's Press - MQUP. ISBN 9780773572720 – via Google Books.
  3. «Journal of Russian Studies». Assoc. of Teachers of Russian. 1981 թ․ հուլիսի 11 – via Google Books.
  4. Venter, Mark. «Comparing Disney's Alice in Wonderland and Kievnauchfilm's Alisa in the Land of Miracles in Relation to their Context of Creation by Mark Venter» – via www.academia.edu. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]