Ալիշա Նյուման
Ալիշա Նյուման | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 29, 1994[1] (30 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Միդլսեքս շրջան, Օնտարիո, Կանադա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Eastern Michigan University? և Մայամիի համալսարան |
Մասնագիտություն | ձողացատկող |
![]() |
Ալիշա Նյուման (անգլ.՝ Alysha Newman; հունիսի 29, 1994[1], Լոնդոն, Միդլսեքս շրջան, Օնտարիո, Կանադա), կանադացի թեթևատլետ, ով մասնագիտացած է ձողացատկում: 2018 թվականի Համագործակցության խաղերի չեմպիոնուհի։ Կանադայի հնգակի չեմպիոն (2016-2019, 2022)։ 2016 և 2020 թվականների օլիմպիական խաղերի մասնակից։ Ձողացատկում Կանադայի ազգային ռեկորդակիր՝ 4,82 մ (2019 թվական):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1994 թվականի հունիսի 29-ին Կանադայի Օնտարիո նահանգի Լոնդոն քաղաքում։ Մինչև 13 տարեկանը զբաղվել է սպորտային մարմնամարզությամբ։ Ստանալով գոտկատեղի ողնաշարի վնասվածք՝ Ալիշան մեկ տարի անցկացրել է սպորտից դուրս, որից հետո անցել է ատլետիկայի[2]։
2013 թվականին ընդունվել է Արևելյան Միչիգանի համալսարան։ Հետագայում տեղափոխվել է Մայամիի համալսարան՝ հետևելով իր մարզիչ Ջերել Լենգլիին։ Նյումանն ավարտել է համալսարանը 2016 թվականին։
Իր միջազգային նորամուտը նշել է 2012 թվականին՝ 25-րդ տեղը գրավելով պատանիների աշխարհի առաջնության որակավորման փուլում։
Առաջին հաջողությունները խոշոր մրցաշարերում եղել են Կանադայի առաջնությունում բրոնզե մեդալը և 2013 թվականի պանամերիկյան խաղերի հաղթանակը պատանիների շրջանում: Այնուհետև 2016-2019 թվականներին նա չորս անգամ հաղթել է երկրի առաջնությունում։
2014-ին նա արժանացել է Համագործակցության խաղերի բրոնզե մեդալի, իսկ 2018-ին հաղթել է դրանում[3]։
2016 թվականին իր կարիերայում առաջին անգամ մասնակցել է Օլիմպիական խաղերին։ 4,45 մ արդյունքով որակավորման 17-րդ տեղն է զբաղեցրել՝ չանցնելով մրցույթի եզրափակիչ մաս[4]։ Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերում նույնպես չի անցել որակավորման փուլը։
2019 թվականին Ադամանդե լիգայի Meeting de Paris փուլում սահմանել է նոր ազգային ռեկորդ՝ 4,82 մ[5]։
Հիմնական արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Մրցույթ | Անցկացման վայր | Հորիոնական | Արդյունք |
---|---|---|---|---|
2012 | Աշխարհի երիտասարդական առաջնություն | Բարսելոնա, Իսպանիա | 25 (որ.) | 3,65 մ |
2013 | Պանամերիկյան երիտասարդական խաղեր | Մեդելյին, Կոլումբիա | ![]() |
4,40 մ |
Ֆրանկոֆոնյան խաղեր | Նիս, Ֆրանսիա | 5 | 4,10 մ | |
2014 | Համագործակցության խաղեր | Գլազգո, Շոտլանդիա | ![]() |
3,80 մ |
2016 | Ամառային Օլիմպիական խաղեր | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա | 17 (որ.) | 4,45 մ |
2017 | Աշխարհի առաջնություն | Լոնդոն, Մեծ Բրիտանիա | 7 | 4,65 մ |
2018 | Աշխարհի փակ առաջնություն | Բիրմինգհեմ, Անգլիա | 6 | 4,70 մ |
Համագործակցության խաղեր | Գոլդ Քոստ, Ավստրալիա | ![]() |
4,75 մ | |
2019 | Պանամերիկյան խաղեր | Լիմա, Պերու | ![]() |
4,55 մ |
Աշխարհի առաջնություն | Դոհա, Կատար | 5 | 4,80 մ | |
2021 | Ամառային Օլիմպիական խաղեր | Տոկիո, Ճապոնիա | 28 (որ.) | NM |
2022 | Աշխարհի առաջնություն | Յուջին, ԱՄՆ | 16 (որ.) | 4,35 մ |
Համագործակցության խաղեր | Բիրմինգհեմ, Անգլիա | 6 | 4,25 մ | |
2023 | Աշխարհի առաջնություն | Բուդապեշտ, Հունգարիա | 18 (որ.) | 4,50 մ |
Ծնոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 World Athletics database
- ↑ «University of Miami pole vaulter Alysha Newman overcomes fear to succeed». Արխիվացված է օրիգինալից 2021-07-24-ին. Վերցված է 2021-07-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Alysha NEWMAN». Արխիվացված է օրիգինալից 2019-06-02-ին. Վերցված է 2021-07-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Alysha Newman Makes Olympic Debut in Rio». Արխիվացված է օրիգինալից 2021-07-24-ին. Վերցված է 2021-07-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Alysha Newman captures 1st Diamond League pole vault win, raises national record». Արխիվացված է օրիգինալից 2021-07-24-ին. Վերցված է 2021-07-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)