Ալիկի Վույուկլակի
հուն․՝ Αλίκη Βουγιουκλάκη
| |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | հուլիսի 20, 1934[1][2] |
| Ծննդավայր | Ամարուսիոն, Amarusio Municipality, Հյուսիսային Աթենք, Ատիկա, Հունաստան |
| Մահացել է | հուլիսի 23, 1996[2] (62 տարեկան) |
| Մահվան վայր | Աթենք, Հունաստան[3] |
| Գերեզման | Աթենքի առաջին գերեզմանատուն[4] |
| Կրթություն | Հունաստանի ազգային թատրոնի դրամատիկական դպրոց |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի |
| Ծնողներ | հայր՝ Ioannis Vougiouklakis?, մայր՝ Emilia Koumoundourou? |
| Ամուսին(ներ) | Դիմիտրիս Պապամիխաիլ և Giorgos Iliadis? |
| Համատեղ ապրող(ներ) | Մարիոս Պլորիտիս, Վլասիս Բոնացոս և Kostas Spyropoulos? |
| Երեխա(ներ) | Giannis Papamichael? |
Ալիկի Վույուկլակի (հուն․՝ Αλίκη Βουγιουκλάκη , հուլիսի 20, 1934[1][2], Ամարուսիոն, Amarusio Municipality, Հյուսիսային Աթենք, Ատիկա, Հունաստան - հուլիսի 23, 1996[2], Աթենք, Հունաստան[3]), թատրոնի և կինոյի հույն դերասանուհի և երգչուհի, Հունաստանի ազգային աստղ[5][6][7]։
Ի շնորհիվ ձայնային լավ տվյալների՝ Վույուկլակին երաժշտական կատարումներով աչքի է ընկել նաև մի շարք ֆիլմեր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալիկի Վույուկլակին ծնվել է 1943 թվականի հուլիսի 20-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում։ Իր կարիերան հունական թատրոնում նա սկսել է դեռևս ուսանող տարիներին։ 1952 թվականին բարձր առաջադիմությամբ ավարտել է Հունաստանի ազգային թատրոնին կից գործող դրամատիկական դպրոցը։
1950-ական թվականների կեսերին արդեն Ալիկին աչքի է ընել հունական բարձրակարգ ֆիլմերի գլխավոր դերերում։ 1960 թվականին ստացել է Սալոնիկի կինոփառատոնի լավագույն դերասանուհու մրցանակը։
1965 թվականի հունվարի 18-ին Ալիկին ամուսնացել է իր համակուրսեցու՝ դերասան Դիմիտրիս Պապամիխաիլի հետ։ Նրանք միասին նկարահանվել են բազմաթիվ ֆիլմերում և բեմադրել բազմաթիվ թատերական ստեղծագործություններ։
1970 թվականից ի վեր աշխատել է հիմնականում թատրոնում։ 1980 թվականին երկրորդ անգամ ամուսնացել է կիպրոսցի գործարար Օրգոսոմ Իլիադիսի հետ։ Կյանքի վերջին տարիներին ապրել է դերասան Կոստաս Սպիրոպուլոսի հետ։
Ալիկի Վույուկլակին մահացել է 1966 թվականի հուլիսի 23-ին Աթենքում՝ լյարդի քաղցկեղից։ Թաղված է Աթենքի առաջին գերեզմանատան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Միջազգային տիպօրինակ անունների նույնացուցիչ — 2012.
- 1 2 3 4 Ֆրանսիայի ազգային գրադարան — 1537.
- 1 2 MusicBrainz — MetaBrainz Foundation, 2000.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ «16 χρόνια χωρίς την Αλίκη- Δείτε την τελευταία της συνέντευξη και πως κάλυψαν τα κανάλια την κηδεία της... - zappit.gr». 2012 թ․ հուլիսի 23. Վերցված է 2017 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Η πορεία προς το θάνατο - Οι τρεις τελευταίοι μήνες της Αλίκης Βουγιουκλάκη». Վերցված է 2017 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «ΕΤΣΙ ...ΕΦΥΓΕ Η ΑΛΙΚΗ ΒΟΥΓΙΟΥΚΛΑΚΗ.». Վերցված է 2017 թ․ հունվարի 12-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիկի Վույուկլակի» հոդվածին։ |
| ||||||||||||
