Ալիխան Սմաիլով
Ալիխան Սմաիլով | |
![]() | |
Կրթություն՝ | Ղազախստանի համալսարան |
---|---|
Մասնագիտություն՝ | պետական ծառայող և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | դեկտեմբերի 18, 1972 (50 տարեկան) |
Ծննդավայր | Ալմաթի, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Պարգևներ | |
Սմաիլով Ալիխան Ասխանովիչ (ղազ.՝ Смайлов Әлихан Асханұлы դեկտեմբերի 18, 1972, Ալմաթի, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), ղազախստանցի քաղաքական գործիչ, Ղազախստանի Հանրապետության վարչապետի առաջին տեղակալ-Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարար, Ղազախստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար (2022), Ղազախստանի վարչապետ։ 1994 թվականին ավարտել է Ղազախստանի Ալ-Ֆարաբի անվան պետական ազգային համալսարանը (1994) «Կիրառական մաթեմատիկա» մասնագիտությամբ։ 1996 թվականին Ղազախստանի Նախագահին առընթեր ստացել է պետական կառավարման մագիստրոսի աստիճան Ղազախստանի Հանրապետության մենջեմենթի, տնտեսագիտության և կանխատեսման ինստիտուտի կողմից։
2022 թվականի հունվարի 5-ին Ղազախստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է Ղազախստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար։
2022 թվականի հունվարի 11-ին Ղազախստանի նախագահ Կասիմ–ժոմարտ Տոկաևի հրամանագրով` Ալիխան Սմաիլովը նշանակվել է Ղազախստանի վարչապետի պաշտոնում[1]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ա-Ինվեստ ներդրումային և սեփականաշնորհման հիմնադրամի աշխատակից (1993-1995)[2]։
- Ալմաթի քաղաքի վարչակազմի առևտրի և արդյունաբերության բաժնի գլխավոր մասնագետ (1995-1996);
- Ղազախստանի Հանրապետության Նախագահին առընթեր բարձրագույն տնտեսական խորհրդի ստաժոր (1996);
- Ղազախստանի Հանրապետության Ազգային վիճակագրական գործակալության վարչության պետի տեղակալ, վարչության պետ (08.1996-03.1998);
- Ղազախստանի Հանրապետության վիճակագրական պլանավորման և բարեփոխումների գործակալության վիճակագրության և վերլուծության կոմիտեի նախագահի տեղակալ (03.1998-04.1998);
- Գլխավոր փորձագետ, Ղազախստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի սեկտորի վարիչ (1998-1999);
- Ղազախստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի կազմակերպական-վերահսկիչ բաժնի պետական տեսուչ (08-11. 1999);
- Ղազախստանի Հանրապետության վիճակագրության գործակալության նախագահ (11.1999-02.2003);
- Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ (02.2003-2003);
- «Արտահանման վարկերի և ներդրումների ապահովագրման պետական ապահովագրական» բաժնետիրական ընկերության վարչության նախագահ (2003-2006);
- Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ (02.2006-01.2007);
- «Կազագրո» ազգային Հոլդինգ բաժնետիրական ընկերության նախագահ (01.2007-11.2008);
- Ղազախստանի Հանրապետության ֆինանսների փոխնախարար (21.11.2008-10.2009);
- Ղազախստանի Հանրապետության վիճակագրության գործակալության նախագահ (27.10.2009-13.08.2014);
- Ղազախստանի Հանրապետության ազգային Էկոնոմիկայի նախարարության վիճակագրության կոմիտեի նախագահ (08.2014-12.2015);
- Ղազախստանի Հանրապետության Նախագահի օգնական (11.12.2015-18.09.2018);
- Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարար (18.09.2018)
Այլ պաշտոններ։
- «Արտահանման վարկերի և ներդրումների ապահովագրման պետական ապահովագրական կորպորացիա» ԲԸ տնօրենների խորհրդի անդամ (09.2006-03.2007);
- «Սամրուկ »Հոլդինգ ԲԸ տնօրենների խորհրդի անդամ (12.2006-03.2007);
- «Կազագրո» ազգային Հոլդինգ ԲԸ տնօրենների խորհրդի անդամ (12.2006);
- «Պարենային պայմանագրային կորպորացիա» ԲԸ, «Կազագրոմարկետինգ» ԲԸ, «Կազագրոֆինանս» ԲԸ, «ագրարային վարկային կորպորացիա» ԲԸ տնօրենների խորհրդի նախագահ (2007-2008);
- Միջազգային ֆինանսական համայնքի հետ փոխգործակցության բարելավման հանձնաժողովի անդամ (30.01.2009);
- Ղազախստանի հանրապետության կառավարիչների խորհուրդներում կառավարչի տեղակալ (20.03.2009);
- «Սամրուկ-Յազին» ազգային բարեկեցության հիմնադրամ ԲԸ տնօրենների խորհրդի անդամ (29.12.2015);
- Ղազախստանի Հանրապետության Նախագահին առընթեր օտարերկրյա ներդրողների խորհրդի անդամ (08.06.2016);
- Ղազախստանի Հանրապետության նախագահի ներկայացուցիչը ՂՀ Ազգային Բանկի Վարչության կազմում (02.02.2016-ից)
- «Սամրուկ-Յազին» տնօրենների խորհրդին կից տրանսֆորմացիայի ծրագրի իրականացման վերահսկողության կոմիտեի անդամ (05.2016)
- Վարչապետի առաջին տեղակալ ՂՀ ֆինանսների նախարար (02.2019)
- Ղազախստանի ներկայացուցիչը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդում (04.2019)
- Ֆեդերացիայի նախագահի թեստերի և նախագահական բազմամարտերի միության նախագահ (26.12.2019)
- ՂՀ վարչապետի առաջին տեղակալ (18.01.2021)
- ՂՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար (05.01.2012)
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Պարասատ» շքանշան (2020)[3]։
Մեդալներ՝ «Երեն յեհբեհիշին», «Ղազախստանի անկախության 10 տարին», «Ղազախստանի Սահմանադրության 10 տարին», «10 տարի Աստանայում», «Եվրասիական տնտեսական միության ստեղծման գործում ներդրած ավանդի համար» II աստիճան (08.05.2015)։
Զինվորական ծառայություն, զինվորական և հատուկ կոչումներ, դասային աստիճաններ՝ «1-ին աստիճանի խորհրդական» դիվանագիտական աստիճան։
Ընտանեկան դրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալիխան Սմաիլովը ամուսնացած է, ունի հինգ երեխա։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ղազախստանը նոր վարչապետ ունի
- ↑ «Досье: Смаилов Алихан Асханович»
- ↑ «Накануне Дня Независимости ряду казахстанцев присуждены государственные награды»։ akorda.kz։ 2020-12-14։ Վերցված է 2020-12-14
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- http://online.zakon.kz/Document/?doc_id=30407668
- https://www.nur.kz/1753293-cto-izvestno-o-novom-ministre-finansov-alihane-smailove.html
|