Արտեմ Ալիխանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ալիխանյան Արտեմից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալիխանյան եղբայրներ (այլ կիրառումներ)
Արտեմ Ալիխանյան
Ծնվել էհունիսի 11 (24), 1908[1][2]
Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էփետրվարի 25, 1978(1978-02-25)[2] (69 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիզիկոս, ակադեմիկոս, գյուտարար և միջուկային ֆիզիկոս
Հաստատություն(ներ)Ա. Ֆ. Իոֆեի անվան ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտ, Երևանի ֆիզիկայի ինստիտուտ[1] և Ազգային հետազոտական միջուկային համալսարան
Գործունեության ոլորտՄիջուկային ֆիզիկա, տիեզերական ճառագայթում, accelerator physics? և տարրական մասնիկների ֆիզիկա
Պաշտոն(ներ)տնօրեն
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[1][2] և ՀՀ ԳԱԱ[1][2]
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ (1931)[1]
Կոչումպրոֆեսոր[2]
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[2] (1940)
Հայտնի աշակերտներՎենեդիկտ Ջելեպով, Պյոտր Սպիվակ, Գրիգոր Ղարիբյան, Ալեքսանդր Վայսենբերգ, Վիկտոր Կիրիլով-Ուգրյումով և Միխայիլ Կոզոդաև
Պարգևներ
Կուսակցությունանկախ քաղաքական գործիչ
 Artem Alikhanian Վիքիպահեստում

Արտեմ Իսահակի Ալիխանյան (ռուս.՝ Артём Исаакович Алиханьян, հունիսի 11 (24), 1908[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] - փետրվարի 25, 1978(1978-02-25)[2], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), հայ ֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1940), պրոֆեսոր (1942), ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1946), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943)[3], ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967), ԽՍՀՄ Պետական (1941, 1948) և Լենինյան (1970) մրցանակակիր։ Աբրահամ Ալիխանովի եղբայրը[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Թիֆլիսում։ Ավարտել է Լենինգրադի համալսարանը (1931)։ 1943-1973 թվականներին՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն։ 1946-1960 թվականներին՝ Մոսկվայի ճարտարագիտաֆիզիկական ինստիտուտի տարրական մասնիկների լաբորատորիայի վարիչ։

Աշխատությունները վերաբերում են միջուկային ֆիզիկային, տիեզերական ճառագայթների և տարրական մասնիկների ֆիզիկային, արագացուցիչների տեսությանը և ստեղծմանը։ 1934 թվականին Աբրահամ Ալիխանովի և Մ. Կոզադաևի հետ հայտնաբերել է գրգռված միջուկներից էլեկտրոն-պոզիտրոն զույգերի առաքման երևույթը, 1936 թվականին Ա. Ալիխանովի և Լ. Արցիմովիչի հետ փորձով հիմնավորել է իմպուլսի պահպանման օրենքը էլեկտրոն-պոզիտրոն զույգերի անիհիլացման ժամանակ[5]։

1942 թվականին Ալիխանովի հետ հիմնադրել է Արագածի տիեզերական ճառագայթների հետազոտման կայանը, հայտնաբերել լիցքավորված մասնիկների «նեղ» հեղեղները (1943), մեծ էներգիայով պրոտոնների առատ հոսքի գոյությունը տիեզերական ճառագայթներում (1945), տիեզերական նեյտրոնների ազդեցությամբ ատոմից արագ պրոտոններ անջատվելու երևույթը (1950)։ Ալիխանովի հետ փորձարարական հետազոտությունների հիման վրա առաջինն է նշել (1946) տարրական նոր մասնիկների գոյությունը տիեզերական ճառագայթներում։

Ատոմի միջուկի գաղտնիքները բացահայտելու համար ֆիզիկոսներն այն ռմբակոծում են մեծ էներգիա ունեցող տարրական մասնիկներով։ Այդպիսի էներգիա ունեցող մասնիկներ ստանալու համար ստեղծվեցին արագացուցիչներ, որտեղ տարրական մասնիկների շարժումն արագացվում է, և դրանք ձեռք են բերում մեծ էներգիա։ ԽՍՀՄ-ում կոշտ կիզակետումով պրոտոնային առաջին արագացուցիչն ստեղծվեց Աբրահամ Ալիխանովի ղեկավարությամբ Մոսկվայում, իսկ ժամանակի ամենահզոր էլեկտրոնային արագացուցիչը՝ Արտեմ Ալիխանյանի նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ՝ Երևանում։ Մեծ էներգիայով տարրական մասնիկների ուսումնասիրության համար Արտեմ Ալիխանյանը ստեղծեց նաև բազմաթիվ սարքեր։

Ալիխանյանը ստեղծել և կատարելագործել է մեծ էներգիայով մասնիկների հետազոտման սարքեր (մագնիսական մասսպեկտրոմետր, բշտիկային և կայծային խցիկներ)։ Ալիխանյանի նախաձեռնությամբ ստեղծվել է Երևանի էլեկտրոնային օղակաձև արագացուցիչը։ Կազմակերպել է Մոսկվայի ճարտարագիտաֆիզիկական ինստիտուտի միջուկային ֆիզիկայի ամբիոնը (1946), հիմնադրել Նոր Ամբերդի կայանը (1958), ղեկավարել տեսական և փորձարարական ֆիզիկայի Նոր Ամբերդի դպրոցը։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վախճանվել է Մոսկվայում, թաղված է Երևանում[6][7]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտեմ Ալիխանյանի հուշատախտակը Երևանի Բաղրամյան պողոտայում

Ալիխանյան եղբայրների անունով է կոչվել Երևանի փողոցներից մեկը, իսկ Երևանի պետական համալսարանում սահմանվել է նրանց անվան կրթաթոշակ։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Вопросы физики элементарных частиц.- Ереван: Изд-во АН АрмССР, 1963.- 599 с. ;
  • Модели элементарных частиц.- Москва: Мир, 1971.- 487 с.[8] :

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.
  4. Արտեմ Իսահակի Ալիխանյան ‐ Артем Исаакович Алиханян, Երևան 1993
  5. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.
  6. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ 52-53.
  7. «Արտեմ Ալիխանյանի մասին ԵՊՀ կայքում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 16-ին.
  8. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ շտեմարան- Արտեմ Ալիխանյան» (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արտեմ Իսահակի Ալիխանյան։ Կենսամատենագիտություն, Երևան, 1993 (Նյութեր Հայաստանի գիտնականների կենսամատենագիտության, 46)։
  • Л. А. Арцимович (и др.), Артем Исаакович Алиханян, «Успехи физических наук», 1968, т. 95, в. 2.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 172
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտեմ Ալիխանյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտեմ Ալիխանյան» հոդվածին։