Ալիակպեր Հասանզադե
Ալիակպեր Հասանզադե | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 8, 1939 |
Ծննդավայր | Բաքու, ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 1, 2019 (79 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Ադրբեջան և Ռուսաստան |
Մասնագիտություն | հնչյունային օպերատոր |
Պարգևներ և մրցանակներ |
Ալիակպեր Ալի Հեյդար օղլի Հասան Զադե (ռուս.՝ Алиакпер Али-Гейдар оглы Гасан-Заде, նոյեմբերի 8, 1939, Բաքու, ԽՍՀՄ - հուլիսի 1, 2019, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ադրբեջանցի, ռուս և խորհրդային հնչյունային ռեժիսոր։ Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ (1997 թվական)։ Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր (2001 թվական)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալիակպեր Ալի Հեյդար օղլի Հասան Զադեն ծնվել է 1939 թվականի նոյեմբերի 8-ին, Բաքվում, դերասանների ընտանիքում։
1963 թվականին ավարտել է Լենինգրադի կինոինժեներների ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը։ Աշխատել է «Ադրբեջանֆիլմ» կինոստուդիայում։
1976 թվականից աշխատել է «Լենֆիլմ» կինոստուդիայում որպես հնչյունային ռեժիսոր։ Նաև աշխատել է «Կիրգիզֆիլմ», «Լեննաուչֆիլմ», «Ուզբեկֆիլմ», «Տաջիկֆիլմ», «Բելառուսֆիլմ», «Ղազախֆիլմ», Սվերդլովյան կինոընկերությունում և այլ ստուդիաներում։
1979 թվականից դասավանդել է հնչունային ռեժիսուրա։
1992 թվականից Սանկտ Պետերբուրգի հեռուստատեսության և կինոյի համալսարանի էկրանային արվեստների ֆակուլտետում ղեկավարել է արվեստանոց։
2007-2019 թվականներից աշխատել է Սանկտ Պետերբուրգի հեռուստատեսության և կինոյի համալսարանի ամբիոնում որպես հնչունային ռեժիսուրայի պրոֆեսոր։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալիակպեր Ալի Հեյդար օղլի Հասան Զադեն մահացել է 2019 թվականի հուլիսի 1-ին, Սանկտ Պետերբուրգում։ Նա ավելի քան 5 տարի հիվանդ էր քաղցկեղով, սակայն ամեն կերպ աշխատում էր թաքցնելով իր հիվանդությունը հարազատներից և մերձավորներից։ Թաղումը կայացել էր Բաքվում, որին մասնակցել է գրեթե 200 մարդ։
Մրցանակներ և կոչում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1997 թվական` Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ (1997 թվականի հունվարի 22)` արվեստի ոլորտում ունեցած արժանիքների համար[1]։
- 2000 թվական` «Նիկա» մրցանակի դափնեկիր («Բարաք» ֆիլմի համար)։
- 2001 թվական` Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակ` գրականության և արվեստի ոլորտում, 2000 թվական (2001 թվականի հունիսի 6)`«Բարաք» գեղարվեստական ֆիլմի համար[2]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1977 թվական` Սպանվել է իրականացման ժամանակ...
- 1978 թվական` Կուղխերի հետքը
- 1979 թվական` Մրցավազք հետապնդումով
- 1979 թվական` Կվերադառնանք աշնանը
- 1979 թվական` Վաղ կռունկները
- 1980 թվական` Բարեպաշտ Մարտան
- 1981 թվական` Ահա ինչպիսի երաժշտություն
- 1981 թվական` Դու ի՞նչ կընտրեիր
- 1983 թվական` Պայծառ, վառվիր, վառվիր...
- 1983 թվական` Անապաստանները
- 1984 թվական` Սիրելի, թանկագին, միակը...
- 1984 թվական` Օլգան և Կոնստանտինը
- 1985 թվական` Է՜յ, ծովի վրա
- 1986 թվական` Մեր հայրիկը մայոնեզ է
- 1986 թվական` Էքսկուրսանտը
- 1987 թվական` Կոտրողը
- 1987 թվական` Պետրոգրադյան գավրոշները
- 1988 թվական` Արտակարգ դրություն շրջանի մասշտաբով
- 1989 թվական` Պրիշվինի թղթե աչքերը
- 1990 թվական` Առանց ամսաթիվի հիշողությունը
- 1991 թվական` Փշատենի` ջրի հաղթողը
- 1991 թվական` Հայրենամերժը
- 1992 թվական` Մենք գնում ենք Ամերիկա
- 1992 թվական` Տրանգատան
- 1993 թվական` Նիկոտին
- 1994 թվական` Շների տարին
- 1996 թվական` Ներիր ինձ
- 1998 թվական` Ես քեզ առաջինն եմ տեսել
- 1999 թվական` Բարաք
- 2000 թվական` Միստերիաներ
- 2001 թվական` Վայրին
- 2005 թվական` Իտալացիները
- 2005 թվական` Կարմիր երկինք։ Սև ձյուն
- 1999-2006 թվականներ` Ազգային անվտանգության գործակալի շարքը
- 2009 թվական` Ետնամուտքից
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալիակպեր Ալի Հեյդար օղլի Հասան Զադե (անգլ.) Internet Movie Database կայքում
- Ալիակպեր Ալի Հեյդար օղլի Հասան Զադեի էջը СПбГУКиТ կայքում
|