Ալժիրի քաղաքացիական պատերազմ
Երկիր | Ալժիր ![]() | |
---|---|---|
Վայր | Ալժիր ![]() | |
Սկսած | 11 հունվարի 1992 ![]() | |
Ավարտված | 8 փետրվարի 2002 ![]() |
Ալժիրի քաղաքացիական պատերազմ («Սև տասնամյակ», «Ահաբեկչության տասնամյակ», «Կապարի տարիներ», «Հրե տարիներ»)[1], զինված հակամարտություն, որը տեղի է ունեցել Ալժիրի կառավարության և իսլամիստական խմբավորումների միջև, որը սկսվել է 1992 թվականին և տևել է մինչև 2002 թվականը։
Տարբեր տվյալներով հակամարտության զոհ է դարձել 44-200 հազար մարդ, այդ թվում ավելի քան 70 լրագրողներ, որոնք սպանվել են ինչպես կառավարական ուժերի, այնպես էլ իսլամիստների կողմից[2]։ Հակամարտությունն ավարտվել է կառավարության հաղթանակով, այն բանից հետո, երբ սկզբում Իսլամական փրկության ճակատը (IFS) հայտարարել է պատերազմի ավարտը, իսկ հետո Զինված իսլամական խումբը պարտություն է կրել կառավարական ուժերի կողմից՝ 2002 թվականին։ Երկար ժամանակ՝ մինչև 2011 թվականի փետրվարի 24-ը երկրում պաշտոնապես պահպանվող արտակարգ դրությունը հիշեցրել է անցյալ պատերազմի մասին։ Զինված բախումները, թեև բավականին ցածր ինտենսիվությամբ, բայց շարունակվում են մինչ օրս։
Սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատերազմը սկսվել է 1991 թվականի դեկտեմբերին, երբ ընդդիմադիր «Իսլամական փրկության ճակատը» հսկայական ժողովրդականություն է ձեռք բերել բնակչության շրջանում և իշխող Ազգային ազատագրական ճակատ (ԱԱՃ) կուսակցությունը՝ վախենալով պարտությունից չեղարկել է Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլը: Երկրում իշխանությունը ստանձնել են զինվորականները և նախագահ Չադլի Բենջեդիդը հեռացվել է իր պաշտոնից՝ 1992 թվականի հունվարի 11-ին։
IFS-ի արգելքից և նրա հազարավոր անդամների ձերբակալությունից հետո ի հայտ են եկել զինված իսլամիստական խմբավորումներ և սկսել են պարտիզանական գործողություններ կառավարության և նրա կողմնակիցների դեմ։ Նրանք կազմակերպել են մի քանի խմբակցություններ, որոնցից հիմնականներն էին Իսլամական զինված շարժումը, որը տեղակայվել է լեռներում և Զինված իսլամական խումբը, որը տեղակայվել է քաղաքներում: Սկզբում իսլամիստները հարձակվել են միայն բանակի ու ոստիկանության վրա, սակայն շուտով հարձակումներ են սկսվել խաղաղ բնակչության վրա։
1994 թվականին զգալի առաջընթաց է գրանցվել կառավարության և բանտարկված FIS առաջնորդների միջև բանակցություններում և Զինված իսլամական խումբը պատերազմ է հայտարարել FIS-ին և նրա կողմնակիցներին: Իսլամական զինված շարժումը միավորվել է ավելի փոքր խմբերի հետ՝ ստեղծելով Իսլամական փրկության բանակ, որը հավատարիմ է FIS-ին:
Զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շուտով բանակցությունները դադարել են և 1995 թվականի նախագահական ընտրություններում (1992 թվականի հեղաշրջումից հետո առաջին ընտրությունները) հաղթել է բանակի կողմից աջակցվող թեկնածու, բանակի նախկին հրամանատար Լամին Զերուալը: FIS-ի և զինված իսլամական խմբավորման միջև հակամարտությունը սրվել է։ Վերջիններս սկսել են խաղաղ բնակիչների կոտորածներ՝ շրջափակելով ամբողջ գյուղեր կամ քաղաքի արվարձաններ։ Կառավարական ուժերը պատասխանել են զգալի ռեպրեսիաներով։ Սպանությունների գագաթնակետը տեղի է ունեցել 1997 թվականին, երբ նշանակվել են խորհրդարանական ընտրություններ։ Ընտրություններում հաղթել է նորաստեղծ կուսակցությունը՝ Ազգային դեմոկրատական կոնգրեսը, որին աջակցում է բանակը։ FIF-ը՝ երկու կողմերի հարձակման տակ միակողմանի զինադադար է հայտարարել կառավարության հետ, իսկ Զինված իսլամական խմբավորումը արագորեն կորցրել է իր ազդեցությունը ներքին հակամարտությունների պատճառով, քանի որ նրա անդամներից շատերը հավանություն չեն տվել խաղաղ բնակիչներին սպանելու մարտավարությանը: 1999 թվականին անցկացվել նոր նախագահական ընտրություններ, որոնցում հաղթել է Աբդելազիզ Բուտեֆլիկան և օրենք է ընդունվել, որը համաներում է շնորհել զինված խմբավորումների անդամների մեծ մասի համար։ Շատերն օգտվել են համաներումից և բռնությունները զգալիորեն նվազել են, ինչը փաստացի հաղթանակ է եղել իշխանության համար պատերազմում։ Զինված իսլամական խմբավորման մնացորդները շարունակել են դիմադրել ևս երկու տարի և փաստացի անհետացել են մինչև 2002 թվականը:
Նոր փուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]1998 թվականին Զինված Իսլամական խմբավորումից բաժանված խումբը, որը կոչվել է «Ալ-Քաիդա», սկզբնապես հիմնված է եղել երկրի հյուսիսում՝ հեռացել է քաղաքացիական անձանց սպանությունից[3]: 2003 թվականի հոկտեմբերին խմբավորման առաջնորդները հանրային աջակցություն են հայտնել Ալ-Քաիդային[4][5]։ Նրանք հրաժարվել են համաներումից և շարունակել են զինված դիմադրությունը։
Ակտիվացում
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին զինյալները սկսել են ակտիվանալ՝ հարձակումներ կազմակերպելով ավտոշարասյունների և ականապատ ճանապարհների վրա։ Ալժիրի իշխանությունների տվյալներով՝ մինչև 2004 թվականի փետրվարի 12-ը ահաբեկչական հարձակումների և իսլամիստների հետ բախումների հետևանքով սպանվել է 22 իրավապահ, 37 զինյալ և 10 խաղաղ բնակիչ[6]։ Մարտի 22-ին բրիտանացիները մտահոգված լինելով աճող լարվածությունից՝ որոշել են ժամանակավորապես փակել իրենց դեսպանատունը Ալժիրում[7]։ Հակամարտության կողմերը գնալով ավելի կոշտ հայտարարություններ են արել միմյանց նկատմամբ[8][9]։։
Հունիսի 20-ին հաղորդվել է, որ ալժիրցի զինվորականներին հաջողվել է ոչնչացնել «Սալաֆիական քարոզչության և ջիհադի» (Ալ-Քաիդայի ալժիրական թև) առաջնորդ Նաբիլ ալ-Սահրաուիին և նրա երեք օգնականներին[10]։ Ծայրահեղական կազմակերպության նոր ղեկավարը ընտրվել է սեպտեմբերի 7-ին՝ Աբու Մուսաբ Աբդ ալ-Վադուդան[11]:
Հուլիսի 5-ին Լիբիայի հետախուզական ծառայություններին հաջողվել է հայտնաբերել ծայրահեղականների բազա, որտեղ տեղի է ունեցել կամավորների հավաքագրում, ուսուցում և զինում[12], իսկ նոյեմբերի 2-ին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին Ալժիրի իշխանություններին է հանձնել Ամարի Սաիֆիին (նաև հայտնի է որպես Աբդերրեզակ Էլ Պարա), որը համարվում է քարոզչության և ջիհադի սալաֆիական խմբի երկրորդ անձը և գտնվում է միջազգային հետախուզման մեջ[13]:
Ավարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականին Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան հայտարարել է, որ զինյալ կազմակերպությունները պարտվել են և կարգուկանոն է վերականգնվել Ալժիրում։ Սակայն շուտով իսլամիստները կազմակերպել են ահաբեկման ցուցադրական օպերացիա՝ ապրիլի 9-ին մայրաքաղաք տանող ճանապարհին նրանք կազմակերպել են ինքնաշեն անցակետ, որտեղ կանգնեցրել են մեքենաները, մարդկանց հանել դրանցից և գնդակահարել։ Այս դաժան ահաբեկչության արդյունքում սպանվել է 14 մարդ[14]։
2006 թվականի մարտի 5-ին Ալժիրում զանգվածային համաներում է անցկացվել ծանր հանցագործություններ չգործած իսլամիստների համար՝ բանտից ազատ է արձակվել 2629 մարդ[15]։ Այնուամենայնիվ Ալժիրում իսլամիստական խմբավորումները միացել են «Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցին[16]: Տարեվերջին ահաբեկչական հարձակումների նոր ալիք է անցել Ալժիրում։ Հոկտեմբերի 30-ին երկու ոստիկանական բաժանմունքների մոտ պայթեցվել են ականապատ բեռնատարներ, ինչի հետևանքով զոհվել է 2 մարդ, ևս մի քանի տասնյակը վիրավորվել են[17], իսկ դեկտեմբերի 10-ին պայթեցվել է օտարերկրացիներ տեղափոխող ավտոբուսը, որի հետևանքով զոհվել է վարորդը և վիրավորվել են 9 ուղևորներ։ Այս ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել են ալժիրցի իսլամիստները[18]:
2008 թվականին ծայրահեղականների հարձակումների թիվը նկատելիորեն նվազել է, բայց դրանք դարձել են ավելի համարձակ։ Եթե նախկինում ահաբեկիչները սահմանափակվել են ինքնաշեն ռումբերի պայթյուններով, ապա 2008 թվականին սկսվել են բաց հարձակումները քաղաքների վրա և դեսպանատների և ոստիկանական բաժանմունքների գնդակոծումը:
2008 թվականի հունվարի 2-ին Ալժիրում տեղի է ունեցել ևս մեկ ահաբեկչություն՝ Բումերդես նահանգի Նասիրիա ( Նասիրիա ) քաղաքում, մահապարտ ահաբեկիչը ականապատ մեքենան մխրճել է ոստիկանական բաժանմունքի տարածք և գործի դրել պայթուցիկ սարքը, ինչի արդյունքում սպանվել է 3 ոստիկան, ևս 20-ը ծանր վնասվածքներ են ստացել[19]: Փետրվարի 7-ին Ալժիրում ամբողջական հարձակում է տեղի ունեցել պարեկային ժանդարմների խմբի վրա, որի արդյունքում սպանվել է 8 ժանդարմ, նրանց ողջ զենքն ու հատուկ տեխնիկան գրավել են գրոհայինները։ Ի պատասխան դրան՝ Ալժիրի իշխանությունները ռազմական գործողություններ են իրականացրել իսլամիստների դեմ՝ օգտագործելով ավիացիան[20]։ Հունիսի 8-ին Ալժիրի արևելյան Լախդարիա քաղաքում երկու պայթյունների հետևանքով զոհվել է 12 մարդ[21]։ Օգոստոսի 20-ին հերթական կրկնակի ահաբեկչությունն է իրականացվել Բուիրա քաղաքում, որի հետևանքով զոհվել է 11 մարդ, ևս 31-ը վիրավորվել է[22]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Hamit Bozarslan, Cent mots pour dire la violence dans le monde musulman, Maisonneuve & Larose, 2005, p.141
- ↑ Entre menace, censure et liberté: La presse privé algérienne se bat pour survivre Արխիվացված է Փետրվար 14, 2007 Wayback Machine-ի միջոցով:, March 31, 1998(չաշխատող հղում)
- ↑ Hugh Roberts, The Battlefield Algeria 1988—2002: studies in a broken polity.(անգլ.) L.: Verso, 2003, p. 269: «Hassan Hattab’s GSPC which has condemned the GIA’s indiscriminate attacks on civilians and, since going it alone, has tended to revert to the classic MIA-AIS strategy of confining its attacks to guerrilla forces.»
- ↑ Whitlock, Craig (2006-10-05), «Al-Qaeda's Far-Reaching New Partner», The Washington Post, էջ A01, Արխիվացված օրիգինալից 2017-08-10, Վերցված է 2024-01-02-ին
{{citation}}
: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ Algerian group backs al-Qaeda, BBC News, 2003-10-23, Արխիվացված օրիգինալից 2004-06-22, Վերցված է 2008-12-14-ին
{{citation}}
: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ Семеро полицейских убиты и трое ранены в результате столкновения с исламистами в Алжире Archive copy Wayback Machine-ի միջոցով: newsru.com
- ↑ Великобритания закрыла своё посольство в Алжире Archive copy Wayback Machine-ի միջոցով: Lenta.ru
- ↑ Американский спецназ будет искать талибов в Африке Archive copy Wayback Machine-ի միջոցով: Lenta.ru
- ↑ Алжирские экстремисты объявили тотальную войну иностранцам. Archive copy Wayback Machine-ի միջոցով: Lenta.ru
- ↑ Алжирское крыло «Аль-Каиды» потеряло голову вслед за саудовским Archive copy Wayback Machine-ի միջոցով: Lenta.ru
- ↑ Алжирские террористы выбрали себе начальника Archive copy Wayback Machine-ի միջոցով: Lenta.ru
- ↑ Ливийские спецслужбы обнаружили в Сахаре базу сторонников «Аль-Каиды» Archive copy Wayback Machine-ի միջոցով: Lenta.ru
- ↑ Каддафи выдал Алжиру одного из главных террористов Северной Африки Archive copy Wayback Machine-ի միջոցով: Lenta.ru
- ↑ В Алжире на подставном блок-посту расстреляли 14 человек Արխիվացված է Սեպտեմբեր 21, 2015 Wayback Machine-ի միջոցով: Lenta.ru
- ↑ Массовая амнистия в Алжире — на свободу выходят более 2600 бывших боевиков Արխիվացված է Ապրիլ 16, 2018 Wayback Machine-ի միջոցով: newsru.com
- ↑ ««Аль-Каида» официально объявила о союзе с алжирской повстанческой группировкой, которая воюет против Франции». Արխիվացված է օրիգինալից 2018-04-16-ին. Վերցված է 2018-04-15-ին.
- ↑ В Алжире взорваны два полицейских участка Արխիվացված է Սեպտեմբեր 21, 2015 Wayback Machine-ի միջոցով: Lenta.ru
- ↑ Алжирские исламисты взяли на себя ответственность за подрыв автобуса Արխիվացված է Սեպտեմբեր 21, 2015 Wayback Machine-ի միջոցով: Lenta.ru
- ↑ Теракт в Алжире: трое погибших, 20 тяжело раненых Archive copy Wayback Machine-ի միջոցով: newsru.com
- ↑ «Аль-Каида» взяла ответственность за убийство в Алжире восьми жандармов Archive copy Wayback Machine-ի միջոցով: newsru.com
- ↑ В результате теракта в Алжире погибли 12 человек Archive copy Wayback Machine-ի միջոցով: Lenta.ru
- ↑ Алжир взрывают второй день подряд: в среду погибли 11 человек, 31 получил ранения Archive copy Wayback Machine-ի միջոցով: newsru.com
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Marco Impagliazzo; Mario Giro Algeria in ostaggio. — Milano: Guerini e Associati, 1997.
- M. Al-Ahnaf; B. Botiveau; F. Fregosi L'Algerie par ses islamistes. — Paris: Karthala, 1991. — ISBN 2-86537-318-5
- Roger Kaplan, «The Libel of Moral Equivalence» The Atlantic Monthly Boston: August 1998. Vol. 282, Iss. 2; pg. 18, 6 pgs.
- Habib Souaidia La sale guerre. — Paris: folio actuel, 2001.
- Kepel, Gilles Jihad: The Trail of Political Islam. — Harvard University Press., 2002.
- Michael Willis The Islamist Challenge in Algeria: A Political History. — New York: NYU Press, 1996. — ISBN 0-8147-9328-2
- Luis Martinez (translated by Jonathan Derrick) The Algerian Civil War 1990–1998. — London: C. Hurst & Co., 1998. — ISBN 1-85065-517-0
- William B. Quandt Between Ballots and Bullets: Algeria's Transition from Authoritarianism. — Washington DC: Brookings Institution Press, 1998. — ISBN 0-8157-7301-3 Արխիվացված 24 նոյեմբերի 2001 թվականին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալժիրում գաղտնի պատերազմի և ֆրանսիական մեքենայությունների մասին
- Ալժիրի վերաբերյալ ստվերային զեկույցը ներկայացված է Կանանց միջազգային իրավապաշտպան իրավաբանական կլինիկայի և մահմեդական օրենքների ներքո ապրող կանանց կողմից
- Իսլամիզմը, բռնությունը և բարեփոխումները Ալժիրում. էջը շրջելով, ՄՃԽ Մերձավոր Արևելքի զեկույց թիվ. 29
- Chronologie d'une tragedie cachée, ժամանակացույց
- Le mouvement islamiste algerien, Սալիմա Մելլա
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալժիրի քաղաքացիական պատերազմ» հոդվածին։ |
|