Ալթըն-Թեփե
Ալթըն-Թեփե (թուրք, ոսկե բլուր), Արևմտյան Հայաստանի Երզնկա քաղաքից 20 կմ արևելք, Կաբինից (Էրզրում) Սեբաստիա (Սվազ) տանող ճանապարհի մոտ գտնվող բլուր, որի վրա հայտնաբերվել է ուրարտական քաղաք-ամրոց։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարեբեր հովտում, արևմուտքը արևելքի հետ կապող ռազմուղու վրա կառուցված ամրոցը հիմնադրվել է Արգիշտի Բ-ի ( [[մ․ թ․ ա․ 714-680) օրոք, որպես Ուրարտական պետության արևմտյան սահմանային մարզի կենտրոն։
Ալթըն-Թեփեն սկսել են պեղել թուրքական պատմական ընկերությունը և հնությունների դեպարտամենտը 1959-ին (աշխատանքների ղեկավար՝ Անկարայի համալսարանի պրոֆեսոր Թահսին Էոզգյուչ)։ Ամրոցը կառուցված է 60 մ բարձրության զառիթափ բլրի կատարին և շրջապատված արտաքին երկու պատերով, որոնցից յուրաքանչյուրի հաստությունը 12 մ է։ Դրանք շարված են 35–40 տ կշռող տաշված քարերից։
Պեղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պեղումների ժամանակ հայտնաբերվել են նաև տաճար, մթերանոցներ, դամբարաններ, բացօթյա սրբավայր և ընդունասրահ։ Տաճարը բաղկացած է երկու հատվածից։ Առաջինը ճեմասրահներով շրջապատված գավիթ է, որի մեջտեղում կառուցված է աշտարականման խուց՝ 13,8 մ հաստությամբ պատերով։ Խուցի ներսում կա արձանի քարե պատ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |