Jump to content

Ալեք Կոստանդինոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեք Կոստանդինոս
Բնօրինակ անունֆր.՝ Alec R. Costandinos, ֆր.՝ Alec Rupen Costandinos և ֆր.՝ Alexandre Kouyoumdjian
Ի ծնե անունֆր.՝ Alexandre Garbis Sarkis Kouyoumdjian
Նաև հայտնի է որպեսRobert Rupen և Robert Costandinos
Ծնվել էմարտի 20, 1944(1944-03-20)[1][2][3] (80 տարեկան)
Կահիրե, Եգիպտոս
Երկիր Եգիպտոս և  Ֆրանսիա
Ժանրերպարային երաժշտություն
Մասնագիտությունdisco singer, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, երգիչ և կոմպոզիտոր
Գործիքներվոկալ
ԼեյբլBarclay Records, RCA Victor, Philips Records և Casablanca Records
Կայքcostandinos.com

Ալեք Ռուբեն Կոստանդինոս (ֆր.՝ Alec Rupen Costandinos, իսկական անունը՝ Ալեքսանդր Գույումջյան, մարտի 20, 1944(1944-03-20)[1][2][3], Կահիրե, Եգիպտոս), 1970-ական թվականների ֆրանսահայ կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր, երգերի հեղինակ և երգիչ, որը հայտնի է դիսկո երաժշտության մեջ իր ներդրումով[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեք Կոստանդինոսի հայրը հայ էր, մայրը՝ հույն։ Նա գերիշխում էր դիսկո և եվրոդիսկո ժանրերում 1970-ական թվականների վերջին։ Իր կարիերան նա սկսել է որպես հրատարակիչ և պրոդյուսեր տարբեր արտիստների համար, որոնց թվում էին ֆրանսիական էստրադայի աստղեր Կլոդ Ֆրանսուան և Դալիդան։ Սերոնեի «Love in C Minor» (1976) երգի համահեղինակությունից հետո Կոստանդինոսը պայմանագիր է կնքել «Barclay Records»-ի հետ։ Նա թողարկել է իր առաջին ալբոմը՝ «Love & Kisses»-ը, 1977 թվականին, որը ներառում էր «I Found Love (Now That I Found You)» հիթը։ Կոստանդինոսը շարունակել է թողարկել մի շարք հաջող ձայնագրություններ ամերիկյան հայտնի դիսկո լեյբլի՝ «Casablanca»-ի ներքո։ Նրա «Romeo & Juliet» ալբոմը ճանաչում է ձեռք բերել պարային երաժշտության մեջ կոնցեպտուալ ներդրում կատարելու համար[5]։ Նա նաև գրել է «Փառք Աստծո, որ ուրբաթ է» դիսկո ֆիլմի համանուն սաունդթրեքը։

Կոստանդինոսը որպես գրող ներգրավված է եղել Դեմիս Ռուսոսի բազմաթիվ ստեղծագործությունների մշակումներում։ Նա նաև իր ներդրումն է ունեցել «Crystal Grass»-ի դեբյուտային ալբոմում, որտեղ ներկայացված էր «Crystal World» ակումբային հիթը, որը թողարկվել է Ֆրանսիայում «Philips» լեյբլով։ Գրել է նաև Ռ. Ռուբեն կեղծանունով։ Նա հաճախ աշխատել է բեք վոկալիստների «The Birds of Paris» խմբի հետ, որոնցից ոմանք հետագայում հայտնի դարձան ինքնուրույն։ 2011 թվականի դեկտեմբերի 11-ին «Open House Radio»-ին (Մայամի) տված իր հազվադեպ հարցազրույցներից մեկում նա հայտարարել է, որ իր դիսկո ստեղծագործությունների վրա հիմնականում ազդել են ֆիլադելֆիական սոուլը, դասական և մեղեդային իտալական երաժշտությունը[6]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1977 Romeo & Juliet (Casablanca)
  • 1978 Hunchback of Notre Dame (Casablanca)
  • 1978 Trocadero Bleu Citron (Casablanca)
  • 1979 The Synchophonic Orchestra Featuring Alirol and Jacquet (Casablanca)
  • 1979 Winds of Change (Casablanca)
  • 1981 Americana (RCA)

With Love & Kisses

  • 1977 Love and Kisses (Casablanca)
  • 1978 How Much, How Much I Love You (Casablanca)
  • 1979 You Must Be Love (Casablanca)
  • 1982 Bap Bap/Right Here in My World (Disc'AZ)

Այլոց հետ

  • 1977 Judas (as Sphinx) (Casablanca)
  • 1977 Golden Tears (as Sumeria) (Casablanca)
  • 1978 Trocadero Bleu Citron – Original Soundtrack (Casablanca)
  • 1978 Paris Connection (Casablanca)
  • 1979 Winds of Change – Original Soundtrack (Casablanca)
  • 1980 John And Arthur Simms (Casablanca) The Birds of Paris
  • 1981 Le Group (Disc'AZ)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 MAK (польск.)
  3. 3,0 3,1 datos.bne.es (իսպ.): El portal de datos bibliográficos de la Biblioteca Nacional de España — 2011.
  4. Birchmeier, Jason. «Biography: Alec R. Costandinos». Allmusic. Վերցված է 2010 թ․ ապրիլի 13-ին.
  5. «Alec R. Costandinos». AllMusic. Վերցված է 2018 թ․ մայիսի 24-ին.
  6. «Open House Radio #54 Alec R. Costandinos. by DJ ALEX GUTIERREZ». www.mixcloud.com. Վերցված է 2022 թ․ հունիսի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]