Ալեք Աղայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեք Աղայան
Ծնվել է1886
ԾննդավայրՂազվին, Իրան
Մահացել է1963
Մահվան վայրԹեհրան, Իրան
Մասնագիտությունիրավաբան և քաղաքագետ

Ալեք Աղայան (պարս.՝ آلکساندر آقایان, 1886, Ղազվին, Իրան - 1963, Թեհրան, Իրան), իրանահայ իրավաբան, Իրանի Խորհրդարանի պատգամավոր։ Իրանի առաջին բեռնափոխադրման ընկերության հիմնադիր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեք Աղայանը ծնվել է 1886 թվականին Ղազվին քաղաքում։ Նախնական կրթություն ստացել է Ռաշթ և Թավրիզ քաղաքներում, այնուհետև` Ժնևի համալսարանի հումանիտար ֆակուլտետում։ Վերադառնալով Թեհրան` միացել է Եփրեմ խանի խմբին, 1909 թվականին, Սահմանադրական շարժման խմբերի հետ համագործակցելով, մասնակցել է Թեհրանի գրավմանը։ 1910 թվականին մեկնել է Ժնև, այնուհետև` Բրյուսել, ուսումը շարունակել իրավաբանական ֆակուլտետում։ Ավարտելուց հետո վերդարձել է Թեհրան և դասավանդել տեղի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Իրանի ազգային խորհրդարանի 5-րդ նստաշրջանում Ահմադ շահ Ղաջարի գահընկեցության որոշման ընդունման ժամանակ եղել է հարավային իրանահայության պատգամավոր[1]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում` 1944-1946 թվականներին, Իրանի ազգային խորհրդարանի 14-րդ նստաշրջանում ընտրվել է հարավային իրանահայության պատգամավոր[1]։

Մահացել է 1963 թվականին Թեհրանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Իրանահայոց հանրագիտարան։ Կազմող` Ժանետ Տ. Լազարյան։ Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]