Ալեքս Սանդրո Մենդոսա
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 4, 1986[1][2] (39 տարեկան) | ||
| Ծննդավայր | Jundiaí, Սան Պաուլու, Բրազիլիա | ||
| Հասակ | 173 սանտիմետր | ||
| Քաշ | 63 կիլոգրամ | ||
| Դիրք | full-back | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Ալեքս Սանդրո Մենդոնսա դոս Սանտոս (բրազ.-պորտ.՝ Alex Sandro Mendonça dos Santos, օգոստոսի 4, 1986[1][2], Jundiaí, Սան Պաուլու, Բրազիլիա), առավել հայտնի որպես Սիսինյո (բրազ.-պորտ.՝ Cicinho), բրազիլացի ֆուտբոլիստ, աջ պաշտպան: Եղբայրը Բրազիլիայի մինի ֆուտբոլի «Կաբրեուվայի» հավաքականի խաղացող է[3]:
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիսինյոն կարիերան սկսել է «Կապիվարիանո» ակումբում։ Այնտեղից 2004 թվականին տեղափոխվել է նոր ստեղծված «Օզվալդու Կրուս» ակումբ, որը իր ելույթները սկսել է Սան Պաուլոյի նահանգի առաջնության B1-B։ Մեկ տարի անց պաշտպանը Արարակուարայից տեղափոխվել է «Ֆերովիարիա», որտեղ ևս անցկացրել է ընդամենը մեկ մրցաշրջան: 2007 թվականին Սիսինյոն դարձել է «Իտուանոյի» խաղացող, որտեղ միայն կես տարի անցկացնելուց հետո տեղափոխվել է «Օեստե»: Այս ակումբի հետ ֆուտբոլիստը երկրորդ տեղն Է զբաղեցրել Սան Պաուլոյի 2-րդ առաջնության Սերիա A2-ում: Մրցաշրջանի ավարտից հետո պաշտպանին վարձակալել է «Սանտո Անդրե» ակումբը և հենց առաջին մրցաշրջանում օգնել է իր թիմին դուրս գալ Բրազիլիայի առաջնության Առաջին դիվիզիոն:
2011 հունվար 13-ին ֆուտբոլիստին վարձակալել է «Պալմեյրաս» ակումբը[4]: Հունվարի 20-ին նորամուտն է նշել թիմի կազմում՝ նախկին ակումբի՝ «Իտուանոյի» դեմ խաղում[5]: Հանդիպման ընթացքում ֆուտբոլիստը փոխարինվել է և ակումբի երկրպագուները ջերմորեն ողջունել են պաշտպանին՝ վանկարկելով նրա անունը[6]: Արդեն 10 օր անց՝ հունվարի 30-ին, խփել Է առաջին գոլը ակումբի կազմում՝ գրավելով «պորտուգալական» դարպասը[7][8]: 2011 թվականի հուլիսին «Պալմեյրասը» գնել է ֆուտբոլիստի իրավունքների 50%-ը և նրա հետ պայմանագիր կնքել մինչև 2015 թվականի հուլիսի 31-ը[9]: Հաջորդ տարի պաշտպանը, չնայած կորցրել է տեղը մեկնարկային կազմում, օգնել է իր թիմին նվաճել Բրազիլիայի գավաթը: Այս տիտղոսը «Պալմեյրասի» համար առաջինն էր վերջին 12 տարվա ընթացքում[10]:
2012 թվականի հունիսի 30-ին տեղափոխվել է իսպանական «Սևիլյա»՝ կնքելով պայմանագիր մինչև 2016 թվականը[11][12]: Տրանսֆերի արժեքը կազմել է 2 միլիոն եվրո[13]: Հոկտեմբերի 23-ին առաջին գոլն է խփել է Իսպանիայում՝ գրավելով «Մալյորկայի» դարպասը և հաղթանակ պարգևելով իր թիմին 3:2 հաշվով[14][15]:
2015 թվականի հունվարի 28-ին կես տարվա վարձավճարով տեղափոխվել է «Նումանսիա»[16]: 2015 թվականի հունիսին «Սևիլյան» խզել է պայմանագիրը Սիսինյոյի հետ[17].
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բրազիլիայի գավաթակիր՝ 2012
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Cicinho promete dança árabe em homenagem ao irmão». Արխիվացված օրիգինալից 2015-06-26-ին. Վերցված է 2012-11-11-ին.
- ↑ Palmeiras anuncia oficialmente Cicinho e Thiago Heleno Արխիվացված 25 փետրվարի 2011 թվականին.
- ↑ «Итуано 1 — 4 Палмейрас». Արխիվացված օրիգինալից 2016-11-30-ին. Վերցված է 2013-05-16-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 9 (օգնություն) - ↑ «Cicinho estreia bem, é referência em goleada e ganha elogios de Felipão». Արխիվացված է օրիգինալից 2011-01-24-ին. Վերցված է 2012-11-11-ին.
- ↑ «Португеза 0 — 2 Палмейрас». Արխիվացված օրիգինալից 2016-11-30-ին. Վերցված է 2013-05-16-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 12 (օգնություն) - ↑ «Cicinho afirma surpresa com titularidade e 1º gol no Palmeiras». Արխիվացված օրիգինալից 2011-02-06-ին. Վերցված է 2012-11-11-ին.
- ↑ Verdão compra 50 % dos direitos de Cicinho e renova o contrato(չաշխատող հղում)
- ↑ «Palmeiras busca empate e é campeão da Copa do Brasil». Արխիվացված օրիգինալից 2013-10-29-ին. Վերցված է 2012-11-11-ին.
- ↑ Cicinho firmó su contrato como nuevo jugador del Sevilla durante las próximas cuatro temporadas Արխիվացված 3 օգոստոսի 2012 թվականին.
- ↑ ««Севилья» подписала Сисиньо». Արխիվացված օրիգինալից 2020-11-16-ին. Վերցված է 2012-11-11-ին.
- ↑ «Защитник «Палмейраса» Сисиньо переходит в «Севилью»». Արխիվացված օրիգինալից 2020-11-16-ին. Վերցված է 2012-11-11-ին.
- ↑ ««Севилья» одержала волевую победу над «Мальоркой»». Արխիվացված օրիգինալից 2020-11-17-ին. Վերցված է 2012-11-11-ին.
- ↑ «Севилья 3 — 2 Мальорка». Արխիվացված օրիգինալից 2016-11-30-ին. Վերցված է 2013-05-16-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 10 (օգնություն) - ↑ «CICINHO, CEDIDO AL NUMANCIA HASTA EL 30 DE JUNIO». Արխիվացված է օրիգինալից 2015-01-31-ին. Վերցված է 2015-01-29-ին.
- ↑ Manu del Moral, Babá y Cicinho rescinden su contracto con el Sevilla FC Արխիվացված 26 հունիսի 2015 թվականին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Профиль на palmeiras.com.br
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքս Սանդրո Մենդոսա» հոդվածին։ |
|