Ալեքս Սալմոնդ
Ալեքս Սալմոնդ | |
![]() | |
Կուսակցություն՝ | Scottish National Party? և Alba Party? |
---|---|
Կրթություն՝ | Սենթ Էնդրյու համալսարան և Linlithgow Academy? |
Մասնագիտություն՝ | տնտեսագետ և քաղաքական գործիչ |
Դավանանք | Շոտլանդիայի եկեղեցի |
Ծննդյան օր | դեկտեմբերի 31, 1954[1][2] (68 տարեկան) |
Ծննդավայր | Լինլիթգոու, Ուեսթ Լոթիան, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[3] |
Քաղաքացիություն | ![]() |
Մայր | Mary Stewart Salmond? |
Կայք՝ | alexsalmond.scot |
Ալեքսանդր Էլիոտ Անդերսոն Սալմոնդ, անգլ.՝ Alexander Elliot Anderson Salmond, ավելի հայտնի է որպես Ալեքս Սալմոնդ, (անգլ.՝ Alex Salmond, գաել.՝ Ailig Salmond, անգլերեն բնօրինակ արտասանությունը ˈsæmənd) (դեկտեմբերի 31, 1954[1][2], Լինլիթգոու, Ուեսթ Լոթիան, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[3]), շոտլանդացի քաղաքական գործիչ, 2007 թվականի մայիսի 16-ից Շոտլանդիայի առաջին նախարար, 1990 սեպտեմբերի 22-ից մինչև 2000 սեպտեմբերի 26-ը և 2004 թվականի սեպտեմբերի 3-ից մինչև 2014 թվականի նոյեմբերի 14-ը Շոտլանդիայի ազգային կուսակցության առաջնորդ։ Շոտլանդիայի անկախության կողմնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Սենտ-Էնդրյուս համալսարանը, որտեղ անդամակցել է Ազգայնական ուսանողների ֆեդերացիային։ Շոտլանդիայի ազգային կուսակցությունն ի սկզբանե պատկանել է ձախակողմյան թևին՝ «79-րդ խմբին»-ին։ 1980 թվականից մինչև 1987 թվականը ծառայել է Շոտլանդիայի Թագավորական բանկում։
Սալմոնդը ՇՆՊ-ը վերածել է տարածաշրջանի նշանակության երկրորդ խմբաքանակի։ Անսովոր է, որ Սալմոնդը եղել է Համայնքների պալատի պատգամավոր և չի կարողացել ղեկավարել Հոլիրուդում ազգայնականների խմբակցությունը։ Այս պաշտոնը անցել է նրա տեղակալին։ Իր վերընտրվելուց հետո նա նպատակ է դրել 2007 թվականի տարածաշրջանային ընտրություններում զբաղեցնել առաջին տեղը և դա նրան հաջողվել է[4]։
2014 թվականի սեպտեմբերի 18-ին Մեծ Բրիտանիայից Շոտլանդիայի անկախության հարցով հանրաքվե է անցկացվել[5]։ Հանրաքվեին մասնակցությունը կազմել է 84,5 տոկոս, ընդ որում քվեարկածների 55,3 տոկոսը դեմ է քվեարկել Շոտլանդիայի անկախությանը։
2014 թվականի սեպտեմբերի 19-ին Ալեքս Սալմոնդը որոշել է 2014 թվականի նոյեմբերին հրաժարական տալ[6]։
2015 թվականի մայիսի 7-ին կայացած ընտրություններում ընտրվել է Համայնքների պալատ՝ Աբերդինի Գորդոն շրջանից[7]։
2017 թվականից Սալմոնդը եղել է RT հեռուստաալիքով ցուցադրվող The Alex Salmond Show-ի հաղորդավարը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Alex Salmond
- ↑ Ал. А Громыко, Великобритания эпоха реформ, М, 2007
- ↑ Scotland’s political bruiser — FT.com
- ↑ Лидер шотландских националистов, первый министр Шотландии Алекс Салмонд уйдёт в отставку в ноябре этого года.
- ↑ Бывший первый министр Шотландии Салмонд выиграл выборы в своём округе | РИА Новости