Ալեքս Ջոնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքս Ջոնս
Alex Jones Portrait (cropped).jpg
Ծնվել է փետրվարի 11, 1974(1974-02-11) (44 տարեկան)
Ծննդավայր Դալաս
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Կրոն քրիստոնեություն
Մասնագիտություն լրագրող, կինոռեժիսոր, ռադիոհաղորդավար, կինոպրոդյուսեր, գրող, դավադրության տեսաբան, յութուբեր և պոդքաստեր
Երեխաներ Ռեքս Ջոնս
Կայք infowars.com
Ստորագրություն
Alex Jones Signature.svg
Alex Jones (conspiracy theorist) Վիքիպահեստում

Ալեքսանդր Էմերիկ (Ալեքս) Ջոնս (անգլ.՝ Alexander Emerick "Alex" Jones, փետրվարի 11, 1974(1974-02-11), Դալաս)[1], ամերիկացի ծայրահեղ աջակողմյան ռադիոհաղորդավար, կինոպրոդյուսեր, գրող և դավադրության տեսաբան[2][3]։ «Genesis Communications Network» և «WWCR» ցանցերի եթերում, Տեխասի Օսթին քաղաքից վարում է «Ալեքս Ջոնսի շոու» (The Alex Jones Show) ռադիոհաղորդումը, որը հեռարձակվում է ինչպես Միացյալ Նահանգների ռադիոծածկույթում, այնպես էլ առցանց ռեժիմով[4][5][6]։

Կարիերայի ընթացքում Ջոնսը հաճախ հայտնվել է զանազան սկանդալների կիզակետում։ Ջոնսի կողմից արված առավել վիճահարույց հայտարարություններից է եղել «Սենդի Հուք» դպրոցի զանգվածային սպանության բեմադրված լինելը, ինչպես նաև մի շարք առիթներով Ջոնսը մեղադրել է հենց Միացյալ Նահանգների դաշնային կառավարությանը՝ Օկլահոմա սիթիի բնակելի շենքերի պայթյունները, Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումները կազմակերպելու, ՆԱՍԱ-ի ենթադրյալ գաղտնի զենքը հանրությունից թաքցնելու պատրվակով լուսնի վրա կատարված վայրէջքը կեղծելու և այլ զեղծումներում մասնակցություն ունենալու մեջ։ Ջոնսի համոզմամբ, երկրի կառավարությունը, թիմակցելով խոշոր կորպորացիաների հետ, «նախապատրաստված տնտեսական ճգնաժամերի, բարձր տեխնոլոգիաների միջոցով սահմանված հսկողության և զանգվածային հիստերիա բռնկող կազմակերպված ահաբեկչական հարձակումների գնով» փորձում է Նոր աշխարհակարգ ձևավորել[7][8][9][10]։

Ջոնսն ինքն իրեն համարում է լիբերտարիանիստական և պալեոպահպանողական համոզմունքներով անձ, մինչդեռ քննադատները նրան նկարագրում են որպես ծայրահեղ աջակողմյան պահպանողական և պրոռուսական կողմնորոշվածություն ունեցող պրոպագանդիստ[11]։

Ջոնսին պատկանող «InfoWars.com» կայքը որակվել է որպես կեղծ լրատվական ալիք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Alex Jones - About»։ Facebook։ 1974-02-11։ Վերցված է 2016-07-22 
  2. Stack Liam (14 November 2016)։ «Globalism: A Far-Right Conspiracy Theory Buoyed by Trump»։ The New York Times (The New York Times)։ Վերցված է 19 February 2017 
  3. Griffing, Alexander (March 03, 2017). Who Is Alex Jones? Donald Trump's Favorite Conspiracy Theorist. Haaretz. Retrieved: March 3, 2017.
  4. List of Alex Jones Radio Show Affiliated Stations.
  5. «All Hell Breaks Loose on The View After 9/11 Truther Cuts Loose»։ FoxNation.com 
  6. «The Alex Jones Show»։ Tune In։ Վերցված է January 13, 2013 
  7. «Alex Jones' pro-gun tirade at Piers Morgan on British presenter's own show»։ The Guardian (London)։ January 8, 2013։ Վերցված է January 10, 2013 
  8. Nuzzi, Olivia։ «Dear Moon Landing Deniers: Sorry I Called You Moon Landing Deniers»։ The Daily Beast։ Վերցված է August 27, 2014 
  9. «Moon Landing Faked!!!—Why People Believe in Conspiracy Theories»։ April 30, 2013։ Վերցված է August 4, 2015 
  10. Alexander Zaitchik (March 2, 2011)։ «Meet Alex Jones»։ Rolling Stone։ Վերցված է February 24, 2013 
  11. Russian Disinformation for a Conservative Audience Accuracy in Media. July 17, 2014.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]