Ալեքս Մորգան
![]() | |||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||
Մականուն | Փոքրիկ ձիուկ (անգլ.՝ Baby Horse)[2][3] | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 2, 1989[1][4][5] (34 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | San Dimas, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6] | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 170 սանտիմետր[7] | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 62 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Պարգևացանկ
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ալեքսանդր Պատրիսիա (Ալեքս) Մորգան (անգլ.՝ Alexandra Patricia «Alex» Morgan, հուլիսի 2, 1989[1][4][5], San Dimas, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6]), ամերիկացի ֆուտբոլիստ, «Օրլանդո Պրայդ» ակումբի և ԱՄՆ-ի հավաքականի հարձակվող, 2012 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն, 2015 թվականի աշխարհի չեմպիոն և 2011 թվականի աշխարհի փոխչեմպիոն։ 2012 թվականին Մորգանը դարձել է ԱՄՆ-ի լավագույն կին ֆուտբոլիստը և առաջադրվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստուհու կոչման ՖԻՖԱ-ի վարկածով։
2011 թվականին Մորգանն ընտրվել է WPS-ի դրաֆթում ընդհանուր 1-ին համարի ներքո «Վեսթերն Նյու Յորք Ֆլեշ» թիմի կողմից, որտեղ սկսվել է հարձակվողի պրոֆեսիոնալ կարիերան։ Առաջին մրցաշրջանում Մորգանի թիմը դարձել է չեմպիոն։ WPS-ի գոյության դադարեցումից հետո Ալեքսը մի քանի խաղ է անցկացրել «Սիեթլ Սաունդերսի» կազմում, իսկ 2013 թվականի սկզբին պայմանագիր է կնքել NWSL «Փորթլանդ Թորնս» ֆուտբոլային ակումբի հետ։
2010 թվականին հարձակվողը նշել է նորամուտն ԱՄՆ-ի հավաքականում։ Մորգանն ամենաերիտասարդ ֆուտբոլիստուհիներից էր, որոնք ընդգրկվել էին 2011 թվականի աշխարհի առաջնության հայտացուցակում, որտեղ ամերիկուհիները զբաղեցրել են երկրորդ տեղը։ 2012 թվականին Ալեքսը դարձել է օլիմպիական չեմպիոն։ Տարին ավարտելով 28 գոլով և 21 արդյունավետ փոխանցումով՝ Մորգանը դարձել է առաջին ամերիկուհին, որը մեկ տարվա ընթացքում գերազանցել է 20 գոլի և 20 գոլային փոխանցման նշագիծը։
Մորգանը հայտնի է նաև որպես մանկական գրող, չորս ֆուտբոլիստ աղջիկների մասին պատմող «The Kicks» գրքերի շարքի հեղինակ։ Շարքի առաջին գիրքը մեկնարկել է The New York Times-ի մանկական գրականության բեսթսելլերների ցանկի 7-րդ հորիզոնականում։ Մորգանն ունի գովազդային պայմանագրեր Nike, Panasonic, Coca Cola և Bridgestone ապրանքանիշերի հետ։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքս Մորգանը ծնվել է 1989 թվականի հուլիսի 2-ին Պամելա և Մայքլ Մորգանների ընտանիքում։ Ալեքսը երրորդ և կրտսեր երեխան է ընտանիքում, ունի երկու քույր՝ Ջենին և Ջերին։ Մորգանի մանկությունն անցել է Լոս Անջելեսի շրջանի արևելքում գտնվող Դայմոնդ Բար քաղաքում[8]։ Մանկության տարիներին Ալեքսն զբաղվել է տարբեր մարզաձևերով, այդ թվում՝ ֆուտբոլից բացի նաև բեյսբոլով և բասկետբոլով, սակայն 14 տարեկանում վերջնականապես ընտրություն է կատարել հօգուտ ֆուտբոլի[9] և սկսել է խաղալ «Սայպրես Էլիտ» թիմում[10][11], որի կազմում հաղթել է Ծովափնյա լիգայում (ռուս.՝ Coast Soccer League) 16 տարեկանից ոչ բարձրերի թիմերի շարքում, իսկ մինչև 19 տարեկանների մրցաշարում զբաղեցրել է 3-րդ տեղը[12]։
Մորգանը սովորել է Դայմոնդ Բարի միջնակարգ դպրոցում և խաղացել դպրոցի ֆուտբոլային թիմում։ Նա երեք անգամ ընդգրկվել է նահանգի և երկրի առաջնության խորհրդանշական հավաքականներում՝ ԱՄՆ-ի ֆուտբոլային մարզիչների ազգային ասոցիացիայի վարկածով[13]։ Հատկապես նշվել է նրա արագության որակը[14]։ Ավելի ուշ Մորգանը հանդես է եկել իր տարածաշրջանի և նահանգի թիմերի կազմում, որոնք գործում են Օլիմպիական զարգացման ծրագրով[12]։ Այս փորձը Ալեքսը համարել է «վճռորոշ» իր կարիերայի զարգացման գործում[15]։
17 տարեկան հասակում Մորգանը հրավիրվել է ԱՄՆ-ի մինչև 20 տարեկանների հավաքական։ ԱՄՆ-ի տղաների պատանեկան հավաքականի հետ ընկերական հանդիպման ժամանակ Ալեքսն ստացել է խաչաձև կապանների պատռվածք և դուրս մնացել մինչև 2008 թվականի ապրիլը[16]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Կալիֆորնիա Գոլդեն Բերզ»[խմբագրել | խմբագրել կոդը]
2007-2010 թվականներին Մորգանը սովորել է Բերկլիի Կալիֆորնիայի համալսարանում[17] «Քաղաքական Տնտեսություն» մասնագիտությամբ[18]։ Այդ ժամանակ նա հանդես է եկել համալսարանի «Կալիֆորնիա Գոլդեն Բերզ» թիմում։ Այդ չորս տարվա ընթացքում Ալեքսը եղել է թիմի ավագը և նրա լավագույն ռմբարկուն, չնայած հաճախ բացակայել նախ ԱՄՆ երիտասարդական (այդ թվում նաև աշխարհի առաջնությանը մասնակցելու համար), ապա ԱՄՆ-ի հիմնական հավաքական հրավերների պատճառով[12]։
«Գոլդեն Բերզում» անցկացրած նորամուտային մրցաշրջանի արդյունքներով Մորգանը ներկայացվել է Ռոբերտ Գերմանի՝ տարվա լավագույն կին ֆուտբոլիստին տրվող մրցանակի համալսարանների խաղացողների շրջանում։ Մրցանակը բաժին է հասել Կրիստեն Պրեսին, իսկ Ալեքսն ընդգրկվել է թեկնածուների առաջին եռյակում և եղել է «Գոլդեն Բերզի» ֆուտբոլիստներից առաջինը։ Մորգանն ընդգրկվել է նաև ուսանողական մարզական մեկ այլ պարգևի՝ Honda Sports Award մրցանակների հավակնորդների առաջին քառյակում։ Համալսարանում սովորելու ընթացքում Մորգանը խփել է 45 գոլ և կատարել 62 գոլային փոխանցում[19]։
Նախքան պրոֆեսիոնալ կարիերան սկսելը Մորգանը հասցրել է նաև հանդես գալ կիսապրոֆեսիոնալ կալիֆոռնիական «Վեստ Քոսթ», «Կալիֆորնիա Սթորմ» և «Պալի Բլյուզ» ակումբներում։
«Վեստերն Նյու-Յորք Ֆլեշ» և «Սիեթլ»[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի հունվարի 14-ին Մորգանն ընտրվել է WPS-ի դրաֆթում ընդհանուր 1-ին համարի ներքո «Վեսթերն Նյու Յորք Ֆլեշ» ակումբի կողմից[20]՝ դառնալով «Կալիֆորնիա Գոլդեն Բերզի» առաջին ներկայացուցիչը, որն ընտրվել է դրաֆթի առաջին տուրում[21]։ Մայիսի 11-ին Մորգանը խփել է իր առաջին գոլը՝ աչքի ընկնելով մրցաշրջանի առաջին՝ «Ատլանտա Բիթի» դեմ տնային խաղում, որն ավարտվել է 3:0 հաշվով[22]։ 2011 թվականին նա մասնակցել է 14 խաղի և դարձել 4 գոլի հեղինակ[23]։
Բուֆֆալոյի արվարձանում տեղակայված «Ֆլեշն» իր նորամուտն է կատարել լիգայում։ Մրցաշրջանի սկսվելուց առաջ թիմին հաջողվել է պայմանագիր կնքել հայտնի ֆուտբոլիստուհիների հետ, ինչպիսիք էին Մարթան, Քրիստին Սինքլերը, Կարոլին Սեգերը[24]։ Թիմը հաղթել է և՛ կանոնավոր առաջնությունում, և՛ փլեյ-օֆֆում ու դարձել WPS չեմպիոն[25]։
Ֆինանսական խնդիրները և թիմի սեփականատեր «մեջիքՋեք» Դեն Բորիսլոուի հետ երկարատև դատավարությունը հանգեցրել են WPS-ի գոյության դադարեցմանը[26]։ Մորգանն իր թիմակիցներ Հոուփ Սոլոյի, Սիդնի Լերուի, Մեգան Ռապինոյի եւ Ստեֆանի Քոքսի հետ միասին տեղափոխվել է «Սիեթլ Սաունդերս Ուիմեն»[27][28][29]։ Պայմանագիր կնքելով՝ Մորգանը լրագրողներին ասել է. «Ես այնքան հուզված եմ, որ խաղալու եմ մի քաղաքում, որտեղ այնքան կրքոտ են սիրում ֆուտբոլը։ «Սաունդերսը» երկրպագուների գրեթե ամենալավ աջակցությունն ունի MLS-ում։ Չեմ կարող պատկերացնել, թե ինչպես նրանք կուրախանան կանանց պրոֆեսիոնալ թիմի հայտնվելուց»[30]։
Մորգանը բաց է թողել ակումբային մրցաշրջանի մեծ մասը, քանի որ նախապատրաստվել է Լոնդոնի Օլիմպիական խաղերին ազգային հավաքականի կազմում[31]։ Մորգանը «Սիեթլում» խաղացել է ընդամենը երեք անգամ՝ խաղադաշտում անցկացնելով 253 րոպե, դառնալով երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ[32]։ Իր կազմում հավաքականի ֆուտբոլիստների ներկայության[33][34] շնորհիվակումբին հաջողվել է ապահովել խաղերի ռեկորդային հաճախելիություն և վաճառել 10 հանդիպումներից 9-ի բոլոր տոմսերը, որոնք տեղի են ունեցել «Սթարֆայր» մարզադաշտում (4500 մարդ տարողությամբ)[35]։ «Սաունդերսի» հանդիպումների միջին հաճախելիությունը 2012 թվականին 4 անգամ գերազանցել է նրան հաջորդող ակումբի հաճախելիությանը[35].
«Փորթլանդ Թորնս»[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն բանից հետո, երբ WPS-ը դադարել է գոյություն ունենալ, և ԱՄՆ-ում չի մնացել կանանց պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգա, ֆուտբոլիստուհիների առջև ընտրություն է դրվել կարիերան ավարտելու և արտասահման տեղափոխվելու միջև[36]։ 2012 թվականի վերջին հայտարարվել էր National Women's Soccer League-ի ստեղծման մասին։ Մորգանը հետաքրքրվել է նախագծին մասնակցելու հարցով[36], և 2013 թվականի հունվարի 11-ին նա ԱՄՆ-ի հավաքականի իր խաղընկերներ Թոբին Հիթի և Ռեյչել Բյուելերի հետ պայմանագիր է կնքել «Փորթլանդ Թորնսի» հետ[37]։ Թիմին միացել է նաև նախկինում Մորգանի հետ խաղացած Քրիսթեն Սինքլերը[38]։ Իր առաջին գոլով Ալեքսը գրավել է «Սիեթլ Ռեյնի» դարպասը «Փորթլանդի» տնային՝ «Ջելդ Ուեն Ֆիլդ» մարզադաշտում 16479 մարդու ներկայությամբ[39][40], իսկ մրցաշրջանի ընթացքում նա ընդհանուր առմամբ խփել է 8 գոլ և կատարել 5 արդյունավետ փոխանցում[41]։ Մորգանն ընդգրկվել է NWSL-ի երկրորդ խորհրդանշական հավաքականում օգոստոսի 28-ի մրցաշրջանի արդյունքներով[42]։ «Թորնսն» զբաղեցրել է երրորդ տեղը կանոնավոր առաջնությունում, դուրս եկել փլեյ օֆֆ և օգոստոսի 31-ին, հաղթելով Մորգանի նախկին՝ «Վեսթերն Նյու Յորք Ֆլեշ» թիմին, դարձել է NWSL-ի առաջին հաղթողը[43]։
2014 թվականի մրցաշրջանը Մորգանի համար առաջինն էր պրոֆեսիոնալ մակարդակում, որը նա սկսել էր նույն ակումբի կազմում, որտեղ անցկացրել էր նախորդը։ Ալեքսը չորս խաղ պակաս է անցկացրել, քան նախորդ կանոնավոր առաջնությունում՝ բաց թողնելով մրցաշրջանի մի մասը Ավստրալիայի թիմի հետ ընկերական խաղում ստացած վնասվածքի պատճառով[44]։ Արդյունքում Մորգանը 2 գոլով պակաս է խփել, քան նախորդ տարի։ Հունիսի 21-ին Մորգանը խփել է 2 գոլ և արդյունավետ փոխանցում կատարել «Վաշինգտոն Սպիրիտի» հետ խաղում, ինչի շնորհիվ արժանացել է շաբաթվա լավագույն խաղացողի կոչմանը[45]։ «Թորնսը», ինչպես և նախորդ տարի, կանոնավոր առաջնության արդյունքներով զբաղեցրել է երրորդ տեղը, սակայն պարտվել է փլեյ-օֆֆի առաջին խաղում (0:2 «Կանզաս Սիթի»)։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականին Մորգանը հրավիրվել է ԱՄՆ երիտասարդական հավաքական, բայց շուտով տղամարդկանց պատանեկան հավաքականի հետ մարզման խաղում նա ստացել է աջ ծնկի խաչաձև կապանների վնասվածք։ Դրա պատճառով Ալեքսը մինչև 2008 թվականի ապրիլ չի հրավիրվել երիտասարդական հավաքական[46]։ Ազգային թիմում Մորգանը նորամուտը նշել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի երիտասարդական գավաթի խաղարկությունում, իսկ միջազգային մակարդակում առաջին գոլը խփել է Կուբայի հավաքականի դեմ խաղում[47]։ Նույն թվականին Մորգանը մասնակցել է Չիլիում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությանը՝ չորս գոլ խփելով Ֆրանսիայի, Արգենտինայի և ԿԺԴՀ-ի դեմ խաղերում, ընդ որում՝ նրա չորրորդ գոլը թիմին հաղթանակ է բերել եզրափակչում, որի շնորհիվ ԱՄՆ-ի հավաքականի դարձել է աշխարհի չեմպիոն և ճանաչվել է մրցաշարի լավագույն գոլ[48], իսկ ավելի ուշ զբաղեցրել է երկրորդ տեղը տարվա լավագույն գոլերի շարքում՝ ըստ ՖԻՖԱ-ի[49]։ Առաջնության արդյունքների համաձայն՝ Ալեքսը ստացել է «Բրոնզե մարզակոշիկը» (ռմբարկուների ցուցակի 3-րդ տեղի համար մրցանակ) և «Արծաթե գնդակը» («Ոսկե գնդակն» ստացել է ԱՄՆ-ի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ՝ Սիդնի Լերուն)[50]։
ԱՄՆ կանանց հիմնական հավաքականում Մորգանը նորամուտը կատարել է 2010 թվականի մարտին՝ փոխարինման դուրս գալով Մեքսիկայի հավաքականի դեմ խաղում[51]։ 2010 թվականի հոկտեմբերին նա բացել է իր գոլերի հաշիվն ազգային հավաքականի կազմում՝ հավասարեցնելով հաշիվը Չինաստանի կանանց հավաքականի դեմ խաղում։ Մորգանը շուտով մասնակցել է մեծահասակների մակարդակում իր առաջին միջազգային մրցաշարին՝ ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը, որը եղել է 2011 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլ։ Ամերիկացիները գրավել են միայն երրորդ տեղը և ստիպված են եղել անցումային խաղերն անցկացնել ՈՒԵՖԱ-ի գոտու ներկայացուցիչների՝ Իտալիայի հավաքականի հետ։ Արտագնա խաղում Մորգանը խփել է հաղթական գոլը (1։0) և օգնել է ամերիկացիներին հասնել աշխարհի առաջնություն[52]։
2011 թվականի մայիսի 9-ին ԱՄՆ-ի հավաքականի գլխավոր մարզիչ Պիա Սունդհագեն հայտարարել է թիմի կազմը, որը պետք է մասնակցեր աշխարհի առաջնությանը, և Մորգանը դարձել է հայտի ամենաերիտասարդ խաղացողը[53]։ Ալեքսը մասնակցել է մրցաշարի հինգ խաղերին՝ բոլորում էլ դուրս գալով փոխարինման։ Առաջնությունում իր առաջին գոլը խփել է Ֆրանսիայի հետ կիսաեզրափակչում (3:1), իսկ եզրափակչում գոլ է խփել և կատարել գոլային փոխանցում Էբբի Վամբախին (Մորգանը դարձել է առաջին խաղացողը, որը գոլ է խփել և կատարել գոլային փոխանցում կանանց աշխարհի առաջնության եզրափակչում)[54]։ Չնայած դրան, եզրափակիչ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի (2:2), և 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում հաղթել է Ճապոնիայի ընտրանին, իսկ ամերիկացիները նվաճել են արծաթե մեդալներ։ 2011 թվականի վերջին Մորգանը ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն խաղացողի քվեարկության արդյունքում զբաղեցրել է 8-րդ տեղը[55]։

Մորգանը չի կարողացել հիմնական տեղ ձեռք բերել թիմի կազմում մինչև Լոնդոնի օլիմպիական խաղերի համար ԿՈՆԿԱԿԱՖ-ի ընտրական մրցաշարի եզրափակիչ հանդիպումը[56]։ Այդ խաղում Ալեքսը երկու գոլ է խփել և կատարել երկու գոլային փոխանցում։ Այդ ժամանակվանից ի վեր նա սկսել է կանոնավոր կերպով խաղադաշտ դուրս գալ հանդիպման առաջին րոպեներից։ Ընդհանուր առմամբ, 2012 թվականի հունվարից մինչև մայիսի վերջ հարձակվողը 12 խաղում խփել է 14 գոլ, այդ թվում` առաջին հեթ-տրիկը Շվեդիայի ազգային հավաքականի դեմ խաղում։ Հունիսին Մորգանն առաջադրվել է ESPY մրցանակի «Տարվա հայտնություն» անվանակարգում[57]։
2012 թվականի Օլիմպիական խաղերի մեկնարկային խաղում Ալեքսը խփել է երկու գոլ՝ իր թիմին բերելով հաղթանակ Ֆրանսիայի դեմ խաղում, իսկ հաջորդ երեք հանդիպումներում կատարել է գոլային փոխանցումներ[58][59][60]։ Եվս մեկ գոլ Մորգանը խփել է կիսաեզրափակչում՝ լրացուցիչ ժամանակի 123-րդ րոպեին (ամենաուշ խփված գոլն աշխարհի առաջնությունների պատմության մեջ)՝ ամերիկուհիներին հաղթանակ պարգևելով Կանադայի հետ խաղում (4:3)[61]։ Ճապոնիայի թիմի հետ եզրափակիչում հարձակվողը գոլային փոխանցում է կատարել Կարլի Լլոյդին[62]։ ԱՄՆ-ի հավաքականը հաղթել է 2:1 հաշվով և ստացավ Օլիմպիական խաղերի ոսկին։ 2012 թվականին Ալեքսը խփել է 28 գոլ և կատարել 21 գոլային փոխանցում (հավաքականի պատմության մեջ երրորդ և երկրորդ արդյունքները)։ ԱՄՆ-ում ընդունված միավորների հավաքման համակարգով (երկու միավոր գոլի համար, մեկ միավոր գոլային փոխանցման համար) նա հավաքել է 77 միավոր[63]։ Միա Հեմի հետ Ալեքսը միակ ֆուտբոլիստն է, որը խփել է առնվազն 20 գոլ և կատարել է առնվազն 20 գոլային փոխանցում օրացույցային տարվա ընթացքում։ ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիան նրան ճանաչել է Տարվա ֆուտբոլիստ, իսկ ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստների ցանկում Մորգանն զբաղեցրել է 3-րդ տեղը[64]։
2013 և 2014 թվականներն անցել են առանց խոշոր միջազգային մրցաշարերի։ Մորգանը մասնակցել է ամերիկուհիների համար հաղթական Ալգարվեի գավաթի խաղարկությանը՝ Կոսովարա Ասլանիի հետ կիսելով մրցաշարի լավագույն ռմբարկուի կոչումը[65]։ Տարվա արդյունքներով Ալեքսը տարվա ֆուտբոլիստ է դարձել ԿՈՆԿԱԿԱՖ գոտու մրցաշարում[66] և հերթական անգամ հայտնվել է տարվա խաղացողի կոչման հավակնորդների կարճ ցուցակում՝ քվեարկության արդյունքում զբաղեցնելով 4-րդ տեղը[67][68]։ Հարձակվողն ընդգրկվել է նաև ԱՄՆ-ի բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականում, որը կազմել է ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիան իր 100-ամյակի կապակցությամբ՝ 24 տարեկանում դառնալով թիմում ընդգրկված ամենաերիտասարդ ֆուտբոլիստուհին[69]։
2019 թվականի աշխարհի առաջնությունում, որը տեղի է ունեցել հունիսին Ֆրանսիայում, Ալեքսը Թաիլանդի դեմ ԱՄՆ-ի հավաքականի առաջին խաղում հինգ գնդակ է խփել, ինչի արդյունքում նրա թիմը հաղթել է (13։ 0)։ Անգլիայի դեմ կիսաեզրափակչի խաղում Մորգանը խփել է հաղթական գոլը հանդիպման 31-րդ րոպեին և իր թիմին դուրս բերել եզրափակիչ։
Խաղացողի բնութագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մորգանն արդյունավետ հարձակվող է, որի խաղի հիմքը բարձր արագությունն է ՝ ինչպես մեկնարկային, այնպես էլ հեռավոր[70][71][72]։ Նա համարվում է ԱՄՆ-ի հավաքականի ամենաարագ ֆուտբոլիստուհի։ Ալեքսի խոսքով ՝ արագ տվյալների վրա աշխատել ինքը սկսել է դեռ մանուկ հասակում,ևւ նա մարզիչ է ունեցել, որն աշխատել է հենց արագ վազքի վրա[71]։
Առաջին տարիներին Մորգանի հավաքականում խաղալը, որն այն ժամանակ դեռ հիմք չէր ընդունվում, Սանդհագեի թիմի մարզիչն օգտագործել է որպես «ջոկեր» և փոխարինման է դուրս եկել հանդիպումների վերջնամասում, որպեսզի խաղա մրցակցի հոգնած պաշտպանների դեմ[73]։ Ազգային թիմի կազմում իր առաջին 12 գնդակները Ալեքսը խփել է խաղի ընթացքում դուրս գալով խաղադաշտ[74]։
Ֆուտբոլից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի դեկտեմբերից Ալեքսը նշանադրվել էր «Հյուսթոն Դինամոյի» ֆուտբոլիստ Սերվանդո Կարասկոյի հետ[75]։ 2014 թվականի դեկտեմբերի 31-ին զույգն ամուսնացել է[76]։ 2019 թվականի հոկտեմբերի 23-ին հայտնի է դարձել, որ ամուսինները սպասում են 2020 թվականի ապրիլին իրենց առաջնեկ դստեր ծնվելուն[77]։
2012 թվականին Մորգանը պայմանագիր է կնքել «Simon & Schuster» մանկական հրատարակչության հետ միջին դպրոցական տարիքի երեխաների համար «The Kicks» շարքի երեք գրքերի հրատարակման մասին[78]։ Գրքերի գլխավոր հերոսները չորս պատանի ֆուտբոլիստուհիներ են։ Հրատարակչության հայտարարության համաձայն ՝ Մորգանը ցանկացել է նշել իր սերը ֆուտբոլի հանդեպ և ոգեշնչել աղջիկներին։ Առաջին երկու գրքերը՝ «Saving the Team»- ը և «Sabotage Season»- ը, լույս են տեսել 2013 թվականին)[79], Ընդ որում," Saving the Team " -ը մեկնարկել է The New York Times-ի մանկական գրականության ցանկի 7-րդ հորիզոնականում։ 2014 թվականին լույս է տեսել երրորդ գիրքը՝ «Win or Lose»։
Մորգանը ունի մեծ քանակությամբ գովազդային պայմանագրեր, Nike, Panasonic, Coca Cola[80],, Bank of America և Bridgestone[81]։Նա հանդիսանում է նաև GNC[82] և ChapStick[83] ապրանքանիշի սպորտային բիո-տոպրակների խանութների ցանցի ներկայացուցիչը։
Ֆուտբոլիստուհին հայտնվել է Sports Illustrated և ESPN The Magazine[84] ամսագրերի շապիկներին, նկարահանվել է ESPN[85] հեռուստաալիքի SportsCenter հեռուստածրագրի անոնսում։2015 թվականին Մորգանը եւ Վամբախը այցելել են American Idol շոու, որպեսզի հայտարարեն, որ հաղթողը կգրի այն երգը, որը Fox հեռուստաալիքը կօգտագործի 2015 թվականի աշխարհի առաջնության հեռարձակումների ժամանակ, հաղորդել է Fox-ը[86]։
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Փլեյ օֆֆ | Ընդհանուր | |||
---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Վեսթերն Նյուր Յորք Ֆլեշ | 2011 | 13 | 4 | 1 | 0 | 14 | 4 |
Ընդհանուր | 13 | 4 | 1 | 0 | 14 | 4 | |
Սիետլ Սաունդերս Ուիմեն | 2012 | 3 | 2 | — | — | 3 | 2 |
Ընդհանուր | 3 | 2 | — | — | 3 | 2 | |
Պորտլանդ Տորնս | 2013 | 18 | 8 | 1 | 0 | 19 | 8 |
2014 | 14 | 6 | 1 | 0 | 15 | 6 | |
Ընդհանուր | 33 | 14 | 2 | 0 | 35 | 14 | |
Ընդհանուր կարիերայում | 49 | 20 | 3 | 0 | 52 | 20 |
Գոլերը հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Վեսթեր Նյու Յորք Ֆլեշ»
- WPS-ի հաղթող - 2011
- «Պորտլանդ Թորնս»
- NWSL-ի հաղթող - 2013
- «Լիոնի Օլիմպիկ»
- ՈՒԵՖԱ կանանց լիգայի առաջնության հաղթող - 2017
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օլիմպիական չեմպիոն - 2012
- Աշխարհի չեմպիոն - 2015
- Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր - 2011
- Մինչև 20 տարեկանների աղջիկների աշխարհի առաջնության հաղթող - 2008
- Ալգարվեյի Գավաթի դափնեկիր - 2011, 2013, 2015
Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության արծաթե գնդակի դափնեկիր - 2008
- ԱՄՆ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ - 2012
- ԱՄՆ-ի խորհրդանշական հավաքականի խաղացողը NCAA-ի վարկածով - 2010
- Թոփ 10 ըստ Pac 10 Conferenc-ի - 2008, 2009, 2010
- ESPY Award-ի հաղթողը տարվա բեկման համար - 2012, 2013
- Տարվա մարզուհին ՝ կանանց սպորտի հիմնադրամի վարկածով - 2012
- ԱՄՆ-ի առաջնության երկրորդ խորհրդանշական հավաքականի ֆուտբոլիստը - 2013
- ԿՈՆԿԱԿԱՖ-ի տարվա խաղացողը - 2013[66]
- ԱՄՆ-ի բոլոր ժամանակների կանանց հավաքականի անդամ[69]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 http://www.timbers.com/thornsfc/alex-morgan
- ↑ «What's In A Name?»։ US Soccer։ April 4, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-07-ին
- ↑ Klemko Robert (August 6, 2012)։ «Alex Morgan's goal beats Canada, puts U.S. in Olympic final»։ USA Today։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-17-ին։ Վերցված է 2020-05-10
- ↑ 4,0 4,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ 5,0 5,1 GeneaStar
- ↑ 6,0 6,1 6,2 Alex Morgan, Christine Sinclair among first seven players added to Portland Thorns FC through allocation process — PT, 2013.
- ↑ Babesdirectory — 2020.
- ↑ Borden Sam (July 22, 2012)։ «Rising as Fast as Her Feet Will Take Her»։ New York Times։ Վերցված է November 20, 2013
- ↑ Jenna Pel (2011-04-01)։ «20 Questions With Alex Morgan» (անգլերեն)։ All White Kit։ Վերցված է 2015-06-22
- ↑ «Huge expectations for Cal's Morgan»։ Sports Illustrated։ January 27, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-29-ին։ Վերցված է December 20, 2012
- ↑ Cohen Emily (November 2, 2011)։ «Becoming Alex Morgan: Rising star reflects on youth game (Part 1)»։ Soccer America։ Վերցված է ապրիլի 6, 2014
- ↑ 12,0 12,1 12,2 «Alex Morgan»։ University of California, Berkeleyaccessdate=March 16, 2014
- ↑ «Alex Morgan Biography»։ A&E Biography։ January 17, 2013։ Վերցված է January 26, 2013
- ↑ Robledo Fred (January 17, 2012)։ «Diamond Bar’s Alex Morgan continues to prove she belongs, London Olympics are next»։ Inside So Cal։ Վերցված է ապրիլի 6, 2014
- ↑ Curley Joe։ «U.S. Women's National Team Phenom Alex Morgan Talks About the Upcoming World Cup & Cal South ODP»։ Cal South։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-05-ին։ Վերցված է ապրիլի 6, 2014
- ↑ Angulo Blair (July 19, 2012)։ «Alex Morgan kicks it old school»։ ESPN։ Վերցված է մարտի 16, 2014
- ↑ Arnold Geoffrey (July 27, 2013)։ «Thorns' Alex Morgan embraces stardom and role as face of women's soccer»։ Oregon Live։ Վերցված է November 20, 2013
- ↑ McDowell Dimity (October 23, 2013)։ «Little Bit of Everything for Alex Morgan»։ ESPN։ Վերցված է ապրիլի 6, 2014
- ↑ «Senior Q&A With Alex Morgan»։ Cal Athletics։ November 2, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-09-ին
- ↑ «Alex Morgan drafted first by Flash»։ ESPN։ Associated Press։ January 14, 2011։ Վերցված է մարտի 16, 2014
- ↑ «Alex Morgan Selected First in WPS Draft»։ University of California, Berkeley։ January 14, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-16-ին։ Վերցված է մարտի 16, 2014
- ↑ Kassouf Jeff (May 1, 2011)։ «Western New York Flash 3-0 Atlanta Beat: Sinclair brace lifts Flash in home opener»։ The Equalizer։ Վերցված է մարտի 16, 2014
- ↑ «Alex Morgan»։ Soccer Way։ Վերցված է November 20, 2013
- ↑ «WNY Flash Timeline» (անգլերեն)։ Официальный сайт «WNY Flash»։ Վերցված է 2015-07-01
- ↑ «Flash defeats Philly for the title»։ ESPN։ August 27, 2011։ Վերցված է August 22, 2012
- ↑ Foudy Julie (January 31, 2012)։ «WPS Suspension A Setback For Women's Soccer»։ ESPN։ Վերցված է August 30, 2013
- ↑ «Sounders women sign Alex Morgan»։ ESPN։ February 27, 2012։ Վերցված է ապրիլի 6, 2014
- ↑ «Seattle Women Sounders: Coach Michelle French Leads A Field Of Superstars»։ CBS։ May 1, 2012։ Արխիվացված է օրիգինալից August 17, 2020-ին։ Վերցված է ապրիլի 6, 2014
- ↑ Mayers Joshua (February 27, 2012)։ «Sounders Women sign another USWNT star, forward Alex Morgan»։ The Seattle Times։ Վերցված է ապրիլի 6, 2014
- ↑ «Sounders Sign Forward Alex Morgan»։ Seattle Sounders Women։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-02-ին։ Վերցված է ապրիլի 6, 2014
- ↑ Kassouf Jeff (February 15, 2012)։ «Solo, Leroux to play for Seattle Sounders Women in 2012»։ Equalizer Soccer։ Վերցված է January 12, 2014
- ↑ «2012 Seattle Sounders Women»։ W-League։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է September 5, 2013
- ↑ Gaschk Matt (April 9, 2012)։ «Sounders Women prepare for groundbreaking season»։ Seattle Sounders FC։ Արխիվացված է օրիգինալից January 13, 2014-ին։ Վերցված է հունվարի 13, 2014
- ↑ «Sellout crowd watches debut of Sounders' stars»։ Soccer America։ June 4, 2012։ Վերցված է հունվարի 13, 2014
- ↑ 35,0 35,1 «Sounders Women Awarded W-League Organization of the Year»։ Seattle Sounders Women։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-09-ին։ Վերցված է September 5, 2013
- ↑ 36,0 36,1 «11 Questions: Alex Morgan» (անգլերեն)։ NWSL։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-01-ին։ Վերցված է 2015-07-02
- ↑ «Alex Morgan, Christine Sinclair among first among seven players added to Portland Thorns FC through allocation process»։ Portland Timbers։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-13-ին։ Վերցված է January 11, 2013
- ↑ Graham Parker (2013-01-14)։ «Alex Morgan and Christine Sinclair join Portland Thorns in new NWSL»։ The Guardian։ Վերցված է 2015-07-02
- ↑ Braeback Jeremiah (April 21, 2013)։ «Thorns FC control game, emerge victorious in first Cascadia Derby»։ NWSL News։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-12-ին։ Վերցված է November 20, 2013
- ↑ «Portland Thorns FC Match Recap: Reign Down, Roses Up»։ SB Nation։ April 22, 2013։ Վերցված է November 20, 2013
- ↑ «Portland Thorns FC players named to NWSL Best XI Second Team»։ Portland Timbers։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-01-ին։ Վերցված է August 31, 2013
- ↑ «NWSL BEST XI»։ National Women's Soccer League։ August 28, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-18-ին։ Վերցված է November 20, 2013
- ↑ «Portland wins inaugural NWSL title»։ Fox Sports։ Վերցված է August 31, 2013
- ↑ «Alex Morgan is oh-so-close to returning to Portland Thorns, US national team»։ Associated Press (անգլերեն)։ FOX News։ 2014-05-27։ Վերցված է 2015-07-02
- ↑ «Alex Morgan Voted Player of the Week» (անգլերեն)։ NWSL։ 2014-06-24։ Արխիվացված է օրիգինալից 2014-06-28-ին։ Վերցված է 2015-07-02
- ↑ Q&A with U.S. Under-20 Star Alex Morgan Archived 2012-03-24 at the Wayback Machine., Cal Athletics, July 11, 2008.
- ↑ U.S. Under-20 Women Hand Cuba 9-0 Defeat In FIFA U-20 World Cup Qualifying Action Archived 2011-06-11 at the Wayback Machine., United States Soccer Federation, June 20, 2008.
- ↑ FIFA U-20 Women’s World Cup Chile 2008 Goal of the Tournament Archived 2009-02-11 at the Wayback Machine., FIFA.com.
- ↑ 2008 Goal of the Year declared Archived 2015-01-28 at the Wayback Machine., FIFA.com, January 20, 2009.
- ↑ Morgan and Leroux, blazing a trail Archived 2015-09-24 at the Wayback Machine., FIFA.com, December 8, 2008.
- ↑ WINTER GAMES U.S women overcome Mexico in snow, 1-0 Archived 2011-01-23 at the Wayback Machine., Big Apple Soccer, March 31, 2010.
- ↑ U.S. women shut out Italy, 1-0, and near World Cup qualification, Los Angeles Times, November 20, 2010.
- ↑ «Sundhage Names 2011 U.S. Women's World Cup Team» (անգլերեն)։ USSoccer.com։ 2011-05-09։ Վերցված է 2015-07-02
- ↑ «2012 ESPYs Nominees»։ ESPN։ June 27, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-18-ին։ Վերցված է August 15, 2012
- ↑ «No awards for Wambach, Sundhage»։ ESPN։ January 9, 2012։ Վերցված է January 26, 2013
- ↑ Leander Schaerlaeckens (December 21, 2012)։ «Alex Morgan hit the heights in 2012 Fox Soccer's USA Player of the Year award»։ Fox Soccer
- ↑ «Olympics hero Alex Morgan to play for Portland Thorns FC»։ Fox 12 Oregon։ January 11, 2013։ Արխիվացված է օրիգինալից January 14, 2013-ին։ Վերցված է May 11, 2020
- ↑ «Rapinoe scores, US defeats Colombia»։ FoxSports.com։ July 28, 2012
- ↑ «Abby Wambach Goal Gives U.S. Women’s National Team a 1–0 Victory Against Korea DPR and Group G Title at 2012 Olympics»։ USSoccer.com։ July 31, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-12-ին
- ↑ White Joseph (August 4, 2012)։ «U.S. women defeat New Zealand 2–0, advance to semifinal»։ Associated Press։ Արխիվացված է օրիգինալից August 6, 2012-ին։ Վերցված է May 11, 2020
- ↑ Roenigk Alyssa (August 7, 2012)։ «Alex Morgan makes most of moment»։ ESPN.com
- ↑ Harish Alon (August 9, 2012)։ «U.S. Women's Soccer Wins Gold Over Japan in Rematch – ABC News»։ Abcnews.go.com։ Վերցված է May 22, 2013
- ↑ «US WNT Caps off Fan Tribute Series Against China PR in Florida»։ USSoccer.com։ December 15, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-17-ին
- ↑ «U.S. forward Wambach named world's best player»։ Sports Illustrated։ January 7, 2013։ Արխիվացված է օրիգինալից March 15, 2013-ին։ Վերցված է May 11, 2020
- ↑ «WNT Takes 2013 Algarve Cup Title with 2–0 Win Against Germany»։ USSoccer.com։ March 13, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-14-ին
- ↑ 66,0 66,1 «Peralta, Morgan named 2013 CONCACAF Players of the Year»։ December 13, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-14-ին։ Վերցված է 2014-05-05
- ↑ «Abby Wambach and Alex Morgan Named to Shortlist for FIFA Women's World Player of the Year»։ USSoccer.com։ October 25, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-29-ին
- ↑ «FIFA Ballon d'Or 2013 - Women's results»։ FIFA.com։ January 13, 2014։ Արխիվացված է օրիգինալից January 14, 2014-ին։ Վերցված է January 2, 2022
- ↑ 69,0 69,1 «U.S. Soccer Announces All-Time Best XI» (անգլերեն)։ NWSL։ 2013-12-19։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-23-ին։ Վերցված է 2015-07-02
- ↑ Peter Nolan (2012-12-04)։ «Alex Morgan Is U.S. Soccer’s Player Of The Year» (անգլերեն)։ GotSoccer։ Վերցված է 2015-07-02
- ↑ 71,0 71,1 Scott French (2011-06-27)։ «WWC: Alex Morgan, built for speed?» (անգլերեն)։ ESPN։ Վերցված է 2015-07-02
- ↑ Doug McIntyre (2015-08-06)։ «Alex Morgan In the Crossroads: What to Expect from the Insanely Fast Forward» (անգլերեն)։ ESPN։ Վերցված է 2015-07-02
- ↑ Jeff Kassouf։ «It's Alex Morgan Time» (անգլերեն)։ NBC։ Վերցված է 2015-07-02
- ↑ Jenna Pel (2012-04-27)։ «U.S. Women’s striker Alex Morgan; examining her amazing goal totals – Part I» (անգլերեն)։ NBC։ Վերցված է 2015-07-02
- ↑ de Jesus Ortiz Jose (November 19, 2013)։ «Dynamo in talks to bring women's pro soccer team to Houston»
- ↑ Craig Bennett (2015-08-06)։ «Alex Morgan: 5 Fast Facts You Need to Know» (անգլերեն)։ Heavy։ Վերցված է 2015-07-02
- ↑ A Year of Wins! Soccer Stars Alex Morgan and Servando Carrasco Expecting a Daughter
- ↑ «Soccer star Alex Morgan has book deal»։ Wall Street Journal։ August 20, 2012։ Արխիվացված է օրիգինալից August 20, 2012-ին։ Վերցված է August 31, 2012
- ↑ «official publisher page for Alex Morgan»։ Simon & Schuster։ September 1, 2012։ Վերցված է September 8, 2012
- ↑ Carlisle Jeff (January 20, 2012)։ «Can Alex Morgan crack the starting XI?»։ ESPN։ Վերցված է November 20, 2013
- ↑ Wahl Grant (July 24, 2013)։ «Alex In Wonderland»։ Sports Illustrated։ Արխիվացված է օրիգինալից January 14, 2014-ին։ Վերցված է November 20, 2013
- ↑ «Team USA Soccer Stars Alex Morgan and Heather Mitts Join the GNC LiveWell Team as Brand Ambassadors»։ PR News Wire։ January 28, 2012։ Վերցված է November 20, 2013
- ↑ «ChapStick(R) Announces Olympic Gold Medalist Alex Morgan As New Face of the Brand»։ Business Wire։ October 9, 2013։ Արխիվացված է օրիգինալից January 15, 2014-ին։ Վերցված է November 20, 2013
- ↑ Pressman Stacey (February 5, 2013)։ «Alex Morgan talks Katy Perry, music playlist»։ ESPN The Magazine
- ↑ «This is SportsCenter – Fish Out of Water – Hope Solo & Alex Morgan»։ YouTube։ ESPN։ Վերցված է October 12, 2013
- ↑ D'Arcy Maine (2015-04-23)։ «The Big Score Abby Wambach and Alex Morgan Revealed on 'American Idol'.» (անգլերեն)։ ESPN։ Վերցված է 2015-07-02
Խաղերի հաշվետվություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «U.S. Women's National Team Comes from Behind to Tie China 1–1»։ US Soccer։ October 6, 2010։ Վերցված է December 8, 2014
- ↑ «U.S. Women Defeat Guatemala 9–0 to Qualify for Semifinals»։ US Soccer։ October 30, 2010։ Վերցված է August 27, 2014
- ↑ «U.S. Women's National Team Beats Costa Rica 4–0 to Top Group B»։ US Soccer։ November 1, 2010։ Վերցված է December 8, 2014
- ↑ «Goal in Waning Seconds Gives USA 1–0 Away Win Against Italy»։ US Soccer։ November 20, 2010։ Վերցված է January 21, 2015
- ↑ «U.S. Women Put Four Past Finland in Group A Finale»։ US Soccer։ March 7, 2010։ Վերցված է January 21, 2015
- ↑ «U.S. WNT Defeats Iceland For 2011 Algarve Cup Title»։ US Soccer։ March 9, 2010։ Վերցված է January 21, 2015
- ↑ «U.S. WNT Advances to Final of 2011 FIFA Women's World Cup»։ US Soccer։ July 13, 2011։ Վերցված է November 29, 2014
- ↑ «USA Falls in Dramatic Penalty Kick Shootout to Japan»։ US Soccer։ July 17, 2011։ Վերցված է August 27, 2014
- ↑ «U.S. Women Defeat Canada 3–0 Behind Two Goals from Abby Wambach»։ US Soccer։ September 22, 2011։ Վերցված է November 29, 2014
- ↑ «U.S. Women's National Team Qualifies for Semifinals of 2012 CONCACAF Olympic Women’s Qualifying»։ US Soccer։ January 22, 2012։ Վերցված է August 27, 2014
- ↑ «U.S. Women’s National Team Qualifies for 2012 London Olympics with 3–0 Victory Against Costa Rica»։ US Soccer։ January 27, 2012։ Վերցված է November 29, 2014
- ↑ «U.S. Women’s National Team Defeats Canada 4–0»։ US Soccer։ January 29, 2012։ Վերցված է August 27, 2014
- ↑ «Two Late Goals by Alex Morgan Lead U.S. Women’s National Team to 2–1 Victory Against New Zealand»։ US Soccer։ February 11, 2012։ Վերցված է November 29, 2014
- ↑ «Morgan Scores Twice as U.S. WNT Defeats Denmark 5–0 to Open 2012 Algarve Cup»։ US Soccer։ February 29, 2012։ Վերցված է August 27, 2014
- ↑ «U.S. Women's National Team Routs Sweden 4–0 to Take Third Place at 2012 Algarve Cup»։ US Soccer։ March 7, 2012։ Վերցված է November 29, 2014
- ↑ «Alex Morgan Scores as the U.S. Women’s National Team Draws 1–1 with Japan»։ US Soccer։ April 1, 2012։ Վերցված է November 29, 2014
- ↑ «U.S. Women’s National Team Defeats China 4–1»։ US Soccer։ May 27, 2012։ Վերցված է August 27, 2014
- ↑ «WNT Earns 3–1 Win on the Road against Sweden»։ US Soccer։ June 16, 2012։ Վերցված է October 26, 2014
- ↑ «U.S. Women’s National Team Defeats Japan 4–1 in Penultimate Tune-Up for the 2012 Olympics»։ US Soccer։ June 18, 2012։ Վերցված է October 26, 2014
- ↑ White Joseph (July 25, 2012)։ «United States women's soccer rallies to beat France in London Olympics debut»։ Detroit Free Press։ Արխիվացված է օրիգինալից December 8, 2015-ին։ Վերցված է October 19, 2014
- ↑ «U.S. Women's National Team Defeats Canada 4–3 in Drama Filled Overtime Match to Qualify for Gold Medal Game at 2012 Olympics»։ US Soccer։ August 6, 2012։ Վերցված է October 19, 2014
- ↑ Krieger HW (September 1, 2012)։ «U.S. Women’s National Team topples Costa Rica 8–0 to open Fan Tribute Tour in Rochester»։ soccerwire.com։ Վերցված է August 27, 2014
- ↑ «U.S. Women's National Team Comes Back to Defeat Australia 2–1»։ US Soccer։ September 16, 2012։ Վերցված է October 15, 2014
- ↑ «U.S. Women's National Team Provides Head Coach Pia Sundhage with 6–2 Victory»։ US Soccer։ September 19, 2012։ Վերցված է August 27, 2014
- ↑ «U.S. WNT Defeats Ireland 5–0 in Fan Tribute Tour»։ US Soccer։ November 28, 2012։ Վերցված է October 15, 2014
- ↑ «U.S. Women’s National Team Defeats Ireland 2–0»։ soccerchris.com։ December 1, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-27-ին։ Վերցված է August 27, 2014
- ↑ «Alex Morgan Scores as U.S. Women Tie Sweden 1–1»։ US Soccer։ March 11, 2013։ Վերցված է October 14, 2014
- ↑ «WNT Takes 2013 Algarve Cup Title with 2–0 Win Against Germany»։ US Soccer։ March 13, 2013։ Վերցված է October 14, 2014
- ↑ «U.S. Women’s National Team Ties Germany in 3–3 Thriller»։ US Soccer։ April 5, 2013։ Վերցված է October 14, 2014
- ↑ «US WNT Defeats Canada 3–0 in Centennial Celebration Match»։ US Soccer։ June 2, 2013։ Վերցված է October 14, 2014
- ↑ «U.S. WNT Equalizes Twice as Morgan's Brace Earns 2–2 Draw with France»։ US Soccer։ June 19, 2014։ Վերցված է October 14, 2014
- ↑ «U.S. WNT Routs Mexico 8–0 as Hope Solo Earns Record 72nd Clean Sheet»։ US Soccer։ September 13, 2014։ Վերցված է September 14, 2014
- ↑ «U.S. WNT Defeats Mexico 4–0 in Final Tune-Up»։ US Soccer։ September 18, 2014։ Վերցված է October 14, 2014
- ↑ «WNT Caps Off European Trip with 1–0 Victory against England»։ US Soccer։ February 13, 2015։ Վերցված է February 14, 2015
- ↑ «WNT Moves into First Place in Group B, Tops Switzerland 3–0 at Algarve Cup»։ US Soccer։ March 6, 2015։ Վերցված է April 7, 2015
- ↑ «USA Advances to 2015 World Cup Quarterfinal with 2–0 Win Against Colombia»։ US Soccer։ June 22, 2015։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-06-ին։ Վերցված է July 7, 2015
- ↑ «WNT Continues Victory Tour with 7–2 Win in Chattanooga»։ US Soccer։ August 19, 2015։ Վերցված է August 19, 2015
- ↑ «Lloyd Hat Trick Leads WNT in 8–0 Victory against Haiti in Birmingham»։ US Soccer։ September 20, 2015։ Վերցված է September 20, 2015
- ↑ «U.S. WNT Downs Brazil 3–1 in Front of Record-Crowd in Orlando as Lauren HOliday and Lori Chalupny Play Final International Games»։ US Soccer։ September 20, 2015։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-26-ին։ Վերցված է September 20, 2015
- ↑ «WNT Continues Victory Tour with 6–0 Win vs. Trinidad & Tobago in San Antonio»։ US Soccer։ December 10, 2015։ Վերցված է December 11, 2015
- ↑ «U.S. WNT Opens 2016 with 5–0 Win Against Republic of Ireland in Front of Record Crowd in San Diego»։ U.S.Soccer։ January 23, 2016։ Վերցված է January 24, 2015
- ↑ «WNT Opens 2016 Olympic Qualifying with Big 5–0 Win vs. Costa Rica in Frisco»։ U.S.Soccer։ February 10, 2016։ Վերցված է February 11, 2016
- ↑ «WNT Punches Ticket to Rio with 5-0 Win Against Trinidad & Tobago»։ U.S. Soccer։ February 20, 2016
- ↑ «WNT Defeats France 1-0 at SheBelieves Cup on Stoppage Time Goal From Alex Morgan in Front of Record Crowd in Nashville»։ U.S.Soccer։ March 6, 2016։ Վերցված է March 6, 2016
- ↑ «USA Defeats Germany 2-1 to Win 2016 SheBelieves Cup»։ U.S.Soccer։ Վերցված է March 9, 2016
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը «Պորտլանդ Թորնս» ֆուտբոլային ակումբի կայքում Archived 2015-04-23 at the Wayback Machine.(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը «Կալիֆորնիա Բերզ» ակումբի կայքում(անգլ.)
|
- Հուլիսի 2 ծնունդներ
- 1989 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կալիֆոռնիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ամերիկացի կին ֆուտբոլիստներ
- 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- Ամերիկացի օլիմպիական չեմպիոններ
- Ամերիկացի մանկագիրներ
- 21-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ