Ալեքս Դիգգելման
Ալեքս Դիգգելման | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 20, 1902[1][2] |
Ծննդավայր | Ունտերզեն, Բեռն, Շվեյցարիա |
Վախճանվել է | նոյեմբերի 21, 1987[2] (85 տարեկան) |
Մահվան վայր | Ցյուրիխ, Շվեյցարիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կոլարոսսիի ակադեմիա, Ժյուլիանի ակադեմիա և Լայպցիգի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | արվեստագետ, գրաֆիկական դիզայներ և դիզայներ |
Ալեքս Դիգգելման, ամբողջական անունը՝ Ալեքս Վալտեր Դիգգելման (գերմ.՝ Alex Walter Diggelmann, օգոստոսի 20, 1902[1][2], Ունտերզեն, Բեռն, Շվեյցարիա - նոյեմբերի 21, 1987[2], Ցյուրիխ, Շվեյցարիա), շվեյցարացի նկարիչ, երեք անգամ պարգևատրվել է մեդալներով Օլիմպիական խաղերի արվեստի մրցույթներում առաջադրված պաստառների համար[4][5]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիգգելմանը ծնվել է Շվեյցարիայի Ունտերսեն կոմունայում 1902 թվականին, Ցյուրիխի ընկերները նրան անվանել են միայն Ալեքս, բայց Ունտերզենում նրա համար սովորական է եղել նաև Վալտեր երկրորդ անունը։ Նրա հայրը՝ Էմիլ Դիգգելմանը (գերմ.՝ Emil Diggelmann) (1871–1942), աշխատել է որպես ավագ ուսուցիչ, քաղաքապետարանի պաշտոնյա և կոմունայի նախագահ։
Ալեքս Վալտերը սկզբում վերապատրաստվել է որպես դպրոցի նկարչության ուսուցիչ և այդ պաշտոնում երեք տարի աշխատել է Ունտերզենում։ Այնուհետև գեղարվեստական ուսումը շարունակել է Փարիզում և Լայպցիգում, իսկ 1927 թվականից բնակվել է Ցյուրիխում, որտեղ աշխատել է որպես ազատ նկարիչ և դիզայներ՝ ստեղծելով բազմաթիվ գովազդային տուրիստական և սպորտային պաստառներ, որոնք առանձնացել են պատկերավոր և հստակ ոճով։ Բացի այդ, Դիգգելմանը ստեղծել է գեղատեսիլ բնապատկերներ յուղաներկերով և ջրաներկով, կատարել գրքերի նկարազարդումներ, պատի որմնանկարներ, խճանկարներ, ստեղծել փոստային նամականիշեր և մեդալներ[6]։
Դիգգելմանը իր ստեղծագործությունները ստորագրել է հակիրճ՝ «Digg»։ 1939 թվականից, ի լրումն գեղարվեստական ստեղծագործության լայն շրջանակի, աշխատել է որպես նկարչության ուսուցիչ Ցյուրիխի երկու ուսումնական հաստատություններում։ Դիգելմանը ամուսնացած է եղել Մարգարիտ Ֆոգելի հետ (գերմ.՝ Marguerite Vogel)[5][7].

1936 թվականի ամառային օլիմպիական խաղերին Բեռլինում/Գերմանիա 33-ամյա նկարիչն առաջին անգամ մասնակցել է արվեստի մրցույթին[8]։ Կիրառական գրաֆիկա անվանակարգում Ալեքս Դիգգելմանը «Արոզա I» (անգլ.՝ Plakat ArosaI) պաստառի համար ստացել է ամենաբարձր մրցանակը՝ ոսկե մեդալ[5][9]։
1930-ականներին Դիգելմանը ստեղծել է գովազդային պաստառ Դիավոլեցցա լեռնադահուկային հանգստավայրի համար, Շվեյցարիայի Էնգադին շրջանի Պոնտրեզինա կոմունայում[10]։
1948 թվականի Լոնդոնի /Մեծ Բրիտանիա, ամառային Օլիմպիական խաղերում 45-ամյա Ալեքս Դիգգելմանը 1946 թվականին Ցյուրիխում (գերմ.՝ Rad-WM Zürich) ճանապարհային հեծանվավազքի աշխարհի առաջնության պաստառի համար նվաճել է արծաթե մեդալ[5]։ Այդ Օլիմպիական խաղերում նկարիչը նաև բրոնզե մեդալ է ստացել 1949 թվականի Ցյուրիխում և Բազելում կայացած տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունը գովազդող պաստառի համար (գերմ.՝ Eishockey-WM Zürich-Basel)[5][11]։
Դիգգելմանի նշանավոր աշխատանքներից է ՈՒԵՖԱ-ի գավաթի դիզայնը, ինչպես նաև լեռնադահուկային սպորտի աշխարհի առաջնության հաղթողների ոսկե մեդալը, որն անցկացվում է դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի (FIS) հովանու ներքո (ֆր.՝ Fédération Internationale de Ski, FIS)։ Այդ մեդալը շնորհվում է 1952 թվականից։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Richard Stanton։ The forgotten Olympic art competitions — The story of the Olympic art competitions of the 20th century. Trafford Publishing, 2001. ISBN 1-55212-606-4
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 SIKART — 2006.
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ Diggelmann, Alex Walter
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Mit Kunst drei Olympiamedaillen gewonnen»։ archive.today։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-30-ին։ Վերցված է 2021-03-28
- ↑ «Diggelmann Alex-Walter»։ bildfundgrube.net։ Արխիվացված է օրիգինալից 2021-04-13-ին։ Վերցված է 2021-03-28 (գերմ.)
- ↑ «Plakate: Diggelmann, Alex Walter»։ archive.today։ Արխիվացված է օրիգինալից 2016-07-01-ին։ Վերցված է 2021-03-28(գերմ.)
- ↑ «Алекс Диггельман»։ archive.today։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-31-ին։ Վերցված է 2021-03-28
- ↑ «Art Competition, Berlin 1936»։ olympic-museum.de։ Արխիվացված է օրիգինալից 2008-05-01-ին։ Վերցված է 2021-03-28 (անգլ.)
- ↑ Frankfurter Allgemeine Sonntagszeitung vom 17. Januar 2010, Seite 49: Weißröckchen
- ↑ «Art Competition, London 1948»։ olympic-museum.de։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-23-ին։ Վերցված է 2021-03-28 (անգլ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Օգոստոսի 20 ծնունդներ
- 1902 ծնունդներ
- Շվեյցարիայում ծնվածներ
- Նոյեմբերի 21 մահեր
- 1987 մահեր
- Ցյուրիխ քաղաքում մահացածներ
- Կոլարոսի ակադեմիայի շրջանավարտներ
- Ժյուլիանի ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Շվեյցարացի արվեստագետներ
- Շվեյցարացի գրաֆիկներ
- Շվեյցարացի նկարիչներ
- Շվեյցարացի դիզայներներ