Ալեքսիս Միեռլաուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսիս Միեռլաուկ
Ծնվել է1866 ապրիլի 15
Մահացել էապրիլի 19, 1943(1943-04-19) (77 տարեկանում)
ՔաղաքացիությունFlag of Latvia.svg Լատվիա
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներԵրեք աստղերի շքանշան

Ալեքսիս Միեռլաուկ, Միեռլաուկս (իսկական ազգանունը՝ Ֆրիդֆելդ, լատիշ․՝ Aleksis Mierlauks), 1866, ապրիլի 15 - 1943, ապրիլի 19), լատիշ թատերական գործիչ, ռեժիսոր և դերասան։ Ազգային ռեժիսուրայի հիմնադիրը։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միեռլաուկի արվեստը ծաղկման է հասել Ռիգայի նոր թատրոնում (գլխավորել է 1909-1911 և 1914-1915 թվականներին)։ Միեռլաուկի բեմադրած Ռայնիսի «Կրակ և գիշեր» (1911) ներկայացումը լատիշական թատրոնի պատմության մեջ էտապային նշանակություն է ունեցել։ Հետագայում աշխատել է Պետրոգրադի նոր լատիշական (1915), Խորհրդային Լատվիայի բանվորական (1919), Ազգային (1919-1938, 1919-1921 թվականներին՝ տնօրեն) թատրոններում։ Բեմադրություններից են՝ Ռայնիսի «Իոսիֆը և նրա եղբայրները» (1920), «Նվագել եմ ես, պարել» (1921), լավագույն դերերից՝ Կլենգա (Բլաումանիսի «Կրակի մեջ»), Ատտինհաուզեն (Շիլլերի «Վիլհելմ Տելլ»), Բելուգին (Ալեքսանդր Օստրովսկու և Սոլովյովի «Բելուգինի ամուսնությունը»)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 532 CC-BY-SA-icon-80x15.png