Ալեքսիս Աքսիլեթ
Ալեքսիս Աքսիլեթ ֆր.՝ Alexis Axilette | |
---|---|
![]() Ալեքսիս Աքսիլեթ, ինքնադիմանկար | |
Ծնվել է | հոկտեմբերի 10, 1860[1] |
Ծննդավայր | Դյուրտալ |
Վախճանվել է | հուլիսի 3, 1931[1] (70 տարեկան) |
Մահվան վայր | Դյուրտալ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հռոմի ֆրանսիական ակադեմիա (1889)[3] |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ | |
![]() |
Ալեքսիս Աքսիլեթ (ֆր.՝ Alexis Axilette, հոկտեմբերի 10, 1860[1], Դյուրտալ - հուլիսի 3, 1931[1], Դյուրտալ), ֆրանսիացի նկարիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսիս Աքսիլեթը ծնվել է 1860 թվականին Ֆրանսիայի Դյուրտալ կոմունայում։ Ժան Լեոն Ժերոմի և Էռնեստ Էբերի աշակերտն է եղել[4]։
1885 թվականին արժանացել է «Prix de Rome» (Հռոմի մրցանակի)։ Պարբերաբար նրա կտավները ցուցադրվել են Սալոնում, և 1892 թվականին արծաթե մեդալ է ստացել «Ամառ» կտավի համար։ Այնուհետև նա հայտնի դարձավ որպես դիմանկարիչ․ նրա դիմանկարային գործերն են․
- Ճարտարապետ Ալեքսանդր Ֆալգերի դիմանկարները,
- Գրող Մորիս Բարրեսի դիմանկարները,
- Կոմպոզիտոր Ֆեռնանի դիմանկարները։
Ալեքսիս Աքսիլեթը 1900-ական թվականներին հարել է Իմպրեսիոնիզմին, սկսել է նկարել գունամատիտներով։ Եղել է առաջիններից մեկը, ով նկատել է Ժորժ Բրաքի տաղանդը (1906 թվականին Բրաքը հյուրընկալում է Ալեքսիսին, և այնտեղ էլ գնում է նրա նկարներից մեկը)[5]։
Աքսիլեթը 1903 թվականին արժանացել է Պատվո Լեգեոնի շքանշանի։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ RKDartists (նիդերլ.)
- ↑ AGORHA (ֆր.) — 2009.
- ↑ Տեղեկություններ
- ↑ Alex Danchev. Georges Braque: A life. — Arcade, 2005. — P. 41. (անգլ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Alexis Axilette (1860-1931) (անգլ.)
- Alexis Axilette (1860-1931) (ֆր.)
|