Ալեքսեյ Վինոկուրով
Ալեքսեյ Վինոկուրով | |
---|---|
Ծնվել է | 1969 |
Ծննդավայր | Պերմ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | արձակագիր, սցենարիստ և կինոպրոդյուսեր |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մոսկվայի պետական մանկավարժական համալսարան |
Անդամակցություն | Ռուսաստանի գրողների միություն |
Պարգևներ |
Ալեքսեյ Յուրևիչ Վինոկուրով (ռուս.՝ Алексей Юрьевич Винокуров, 1969, Պերմ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս արձակագիր, սցենարիստ, կինոպրոդյուսեր։ Ռուսաստանի գրողների միության անդամ։ «Большая книга» (2018) գրական մրցանակի եզրափակիչի մասնակից։ «Книга года-2012» ազգային մրցանակաբաշխության դափնեկիր, «Российский сюжет» մրցույթի եզրափակիչի մասնակից (2004)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսեյ Վինոկուրովը ծնվել է 1969 թվականին, Պերմ քաղաքում։ Սովորել է Մոսկվայի Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում։ Աշխատանքային գործունեությունը սկսել է «Московский комсомолец» թերթի գրականության և արվեստի բաժնում, այնուհետև աշխատել է «Նոր ժամանակ» թերթում սունյակագիր, եղել է «Иностранец» թերթի հրապարակախոսական բաժնի վարիչ, հետագայում նշանակվել է «Другой» ամսագրի գլխավոր խմբագիր։ Վիկտոր Շենդերովիչից հետո, եղել է «Куклы» ծրագրի մշտական հեղինակ։ Վինոկուրովը համարվում է երկու տասնյակ հեռուստառեսային նախագծերի հեղինակ, այդ թվում մի ամբողջ շարք հանրամատչելի հեռուստասերիալների, ակտիվորեն զբաղվել է դրամատուրգիայով։ Երկար ժամանակ հրապուրվել է չինական ուշույով, մարզել է ներքին ոճեր, հատկապես հին դաոսական ավանդույթներով Յանշի Տայցզիցյուանի ոճը։ Ուսումնասիրում է ժամանակակից Չինաստանը[1]։
Համարվում է Ռուսաստանի երիտասարդ գրողների ամենաառաջին համաժողովի մասնակից։ 2001 թվականին ընդունվել է Մոսկվայի գրողների միության շարքերը։ «Աղքատ թզուկի մասին»վեպը նրա առաջին ստեղծագործությունն էր, որը հրապարակվել է «Постскриптум» ամսագրում։ 1997 թվականին, «Знамя» ամսագրում լույս տեսավ «Այնտեղ, որտեղ մենք չկանք» վիպակը։ Նրա գրական ստեղծագործություններում կան նաև մանկական գրքեր` «Երեք հողերի երկիրը։ Մերլինի ժառանգորդը» և «Սև կատվի մերկացումը»[2]։
Նրա առաջին գրական ստեղծագործություններում ընթերցողը կարող է գտնել նաև յուրահատուկ հումոր։ Վիկտոր Շենդերովիչը Վինոկուրովին անվանել է «զվարճալիի արտադրության ֆաբրիկա»։
Վինոկուրովը բազմաթիվ հեռուստատեսային ֆիլմերի սցենարների հեղինակ է։ Նրա աշխատանքներից հատկապես առանձնանում են` «Գրոմովները», «Օրինակելի բովանդակությամբ տունը», «Եֆրոսինյան», «Միջազգային ավիագծերի օդաչուն»։
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստեղծագործություններ
- Алексей Винокуров «О карлике бедном»,
- Алексей Винокуров «Ангел пригляда»,
- Алексей Винокуров «Люди чёрного дракона»,
- Алексей Винокуров «Тёмные вершины».
Գրքեր երեխաների համար
- Алексей Винокуров «Страна трех земель. Наследник Мерлина»,
- Алексей Винокуров «Разоблачение черного пса».
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմերի և հեռուստասերիալներիսցենարների հեղինակ է`
- 1999-2000 - Խմբագրություն,
- 2005 – Վանյուխինի երեխաները,
- 2006 – Վիոլա Տարականովա։ Հանցագործ կրքերի աշխարհում -3 (ֆիլմ 3, «Ֆոկուս-պոկուս Վասիլիսա Սարսափելիից»),
- 2006 - Գրոմովներ,
- 2006 – Եռյակը վերևից,
- 2007 – Իվան Պոդուշկին։ Խուզարկու ջենտլմեն -2,
- 2009 - Կրուիզ,
- 2010 – Օրինակելի բովանդակության տուն,
- 2010- Գթության երթուղին,
- 2010-2013 – Եֆրոսինյա,
- 2011 - Միջազգային ավիագծերի օդաչուն,
- 2014-2016 – Փարոսի լույսն ու ստվերը,
- 2015 – Փրկվիր, եղբայր։
Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Честь. Долг. Достоинство» դրամատուրգիական մրցույթի առաջին մրցանակ «Պահապանը» պիեսի համար։
- 2004 - «Ռուսական սյուժե» մրցույթի եզրափակիչի մասնակից «Քառյակը» կինոսցենարի համար։
- 2004 – Ընդգրկվել է «Ազգային բեսթսելլեր-2004» մրցանակի կարճ ցուցակում «Յանկին Ռուսաստանում» վիպակի համար։
- 2012 - «Տարվա գիրք-2012» ազգային մրցույթի դափնեկիր «Մանկական լավագույն գիրք» անվանակարգում «Սև կատվի մերկացումը» գրքի համար։
- 2018 - Մեծ գրքի եզրափակիչի մասնակից «Սև վիշապի մարդիկ» գրքի համար[3],
- 2020 – ընդգրկվել է Մեծ գրքի կարճ ցուցակում «Մռայլ կատարներ» գրքի համար[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Писатель Алексей Винокуров претендует на "Большую Книгу"»։ Российская газета (ռուսերեն)։ Վերցված է 2021-02-22
- ↑ «Писатель-синолог Алексей Винокуров»։ Радио Свобода (ռուսերեն)։ Վերցված է 2021-02-22
- ↑ «Национальная литературная премия «Большая книга»: Итоги»։ www.bigbook.ru։ Վերցված է 2021-02-22
- ↑ «Национальная литературная премия «Большая книга»: Итоги»։ www.bigbook.ru։ Վերցված է 2021-02-22
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1969 ծնունդներ
- Ապրող անձինք
- Պերմ քաղաքում ծնվածներ
- Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի շրջանավարտներ
- «Մեծ գիրք» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Խորհրդային գրողներ
- Ռուս գրողներ
- Ռուսաստանի գրողների միության անդամներ
- Ռուս սցենարիստներ
- Ռուս արձակագիրներ
- Կինոպրոդյուսերներ
- Մոսկվայի գրողների միության անդամներ