Ալեքսեյ Վատչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսեյ Վատչենկո
Ծնվել է փետրվարի 25, 1914(1914-02-25)
Ծննդավայր Դնեպր, Ռուսական կայսրություն
Մահացել է նոյեմբերի 22, 1984(1984-11-22) (70 տարեկանում)
Մահվան վայր Կիև, ԽՍՀՄ
Կրթություն Դնեպրոպետրովսկի Օլես Գոնչարի անվան ազգային համալսարան
Մասնագիտություն քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններ ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
Քաղաքական կուսակցություն ԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի շքանշան Լենինի շքանշան Սոցիալիստական աշխատանքի հերոս Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան և Ալեքսանդր Նևսկու շքանշան
Անդամություն ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե

Ալեքսեյ Ֆեդոսեևիչ Վատչենկո ( փետրվարի 25, 1914 - նոյեմբերի 22 1984 ), խորհրդային պետական և կուսակցական գործիչ, սոցիալիստական աշխատանքի հերոս 1973 թ.։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1938 թվականին ավարտել է Դնեպրոպետրովսկի համալսարանը։ 1941-1944 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1945 թվականից աշխատել է Դնեպրոպետրովսկի քաղժողկրթբաժնում, 1948 թվականից անցել է կուսակցական աշխատանքի։ 1954 թվականից՝ Ուկրաինայի կոմկուսի Դնեպրոպետրովսկի մարզկոմի քարտուղար, երկրորդ քարտուղար, 1959 թվականից՝ Խմելնիցկիի, 1963 թվականից՝ Դնեպրոպետրովսկի գյուղական, 1964 թվականից՝ Չերկասիի, 1965 թվականից՝ Դնեպրոպետրովսկի մարզկոմների առաջին քարտուղար։ 1976-1984 թվականներին՝ Ուկրաինական ԽՍՀ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահ, միաժամանակ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահի տեղակալ։ Ալեքսեյ Վատչենկո ԽՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու՝ 1961 թվականից, անդամ՝ 1966 թվականից։ Ուկրաինայի կոմկուսի քաղբյուրոյի անդամ։ ԽՍՀՄ 6-9-րդ գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 302 CC-BY-SA-icon-80x15.png