Ալեքսեյ Շչերբակով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Շչերբակով
Ալեքսեյ Շչերբակովը ՏՆՏ հեռուստաալիքի «Stand Up» շոուի նկարահանման ժամանակ, 2018 թվականի հունիս
Ի ծնե անուն՝Ալեքսեյ Սերգեևիչ Շչերբակով
Ծննդյան թիվ՝1998 թվականի դեկտեմբերի 15
Ծննդավայր՝ԽՍՀՄ, ՌԽՖՍՀ, Մոսկվա
Քաղաքացիություն՝Ռուսաստան Ռուսաստան
Մասնագիտություն՝հումորիստ, կատակերգու, վիդեոբլոգեր, յություբեր
Կարիերա՝2012-այժմ
Ուղղություն՝սև հումոր
ստենդ ափ
սատիրա
Պարգևներ՝
Gold Play Button և Silver Play Button
IMDb։ID 10949809

Ալեքսեյ Սերգեևիչ Շչերբակով (ռուս.՝ Алексе́й Серге́евич Щербако́в, դեկտեմբերի 15, 1988(1988-12-15), Զելենոգրադ, Մոսկվա, ԽՍՀՄ)[1], ռուս կատակերգու, ՏՆՏ հեռուստաալիքի «Stand Up» հեռուստանախագծի և «Что было дальше?» ինտերնետ շոուի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ շրջան. մանկություն և երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1988 թվականի դեկտեմբերի 15-ին Զելենոգրադ քաղաքում[2][3]։ Դաստիարակվել է մոր և խորթ հոր կողմից, ունի հարազատ քույր։ Մայրը՝ Յուլիան, տնային տնտեսուհի է, խորթ հայրը՝ ГИБДД-ի աշխատակից[4], հարազատ հայրը՝ Սերգեյը՝ ըստ Ալեքսեյի խոսքերի, խեղդվել է գետում, երբ նա դեռ շատ փոքր էր[5]։ Դպրոցական տարիներին զբաղվում էր երաժշտությամբ և սպորտով, նվագում էր տեղական ռոք-խմբում, զբաղվում ակրոբատիկայով և պարկուրով[4]։ Կնոջ հետ ծանոթացել է դպրոցում[5][6]։ Դպրոցը ավարտելուց հետո ցանկանում է ապագա կնոջ հետ ընդունվել նույն համալսարանը, բայց դա նրա մոտ չի ստացվում[5]։ Ավելի ուշ Ալեքսեյը մեկնում է ծառայության՝ Տամբով, հատուկ նշանակության 16-րդ ջոկատում։ Ծառայությունը ավարտելուց հետո վերադառնում և ամուսնանում է Ելենայի հետ[6], ում ուշադրությունը փորձում էր գրավել յոթ տարի[4], ունեն երկու որդի՝ Դանիլ և Եգոր։ Ալեքսեյը աշխատանքի է ընդունվում Մոսկվայի մետրոպոլիտենում[5]՝ որպես էլեկտրոմոնտաժորդ, որտեղ աշխատում է 6 տարի։

2012-2015. առաջին քայլերը հեռուստատեսությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Ալեքսեյը մասնակցել է ՏՆՏ հեռուստաալիքի «Comedy Баттл» հումորային շոուի երրորդ եթերաշրջանին, որպեսզի դառնա «Comedy Club» շոուի անդամ և ապահովի ընտանիքին գումարով[7]։ Ժյուրիի անդամներին դուր չեկավ նրա ելույթը և նա լքեց նախագիծը։ Մեկ տարի անց Ալեքսեյը նորից փորձեց իր ուժեղը «Comedy Баттл» նախագծի չորրորդ եթերաշրջանում[8]։ Առաջին օրը Ալեքսեյը ելույթ ունեցավ իր խորթ հոր մահից մեկ օր անց[4][5] (մահվան պատճառը կաթվածն էր)։ Նա կարողացավ անցնել հաջորդ փուլ, քանի որ ժյուրիի անդամ Սերգեյ Սվետլակովը պոտենցիալ տեսավ նրա մեջ[9], սակայն ինպրովիզացիայի փուլից հետո նա դուրս մնաց նախագծից։

2013 թվականին հայտնվում է Ալեքսեյ Շչերբակով youtube-յան ալիքը[10]։ 2020 թվականի ապրիլին ալիքը ուներ 505 հազար հետևորդ և 21 041 803 դիտում։

2015-այժմ. «Stand Up», «Прожарка», «Что было дальше?»[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Ալեքսեյը դառնում է ՏՆՏ հեռուստաալիքի «Stand Up» շոուի «Открытый микрофон» նախագծի անդամ՝ ի շնորհիվ շոուի անդամ Սլավա Կոմիսարենկոյի հետ ստենդ ափ կատակերգուներ Արթուր Չափարյանի և Իդրակ Միրզալիզադեի ծանոթության[4]։ Մի քանի թողարկումից հետո կատակերգուին առաջարկում են դառնալ շոուի մշտական անդամ, որտեղ նա ելույթ է ունենում մինչ օրս[4]։

2016 թվականին Ալեքսեյը ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս Արթուր Չափարյանի և Իդրակ Միրզալիզադեի «ВечерВечер» ինտերնետ շոուում, որտեղ նկարահանվում է սկետչերի և կատակներում[11]։

2018 թվականին մասնակցություն է ունեցել ՏՆՏ հեռուստաալիքի «Открытый микрофон» նախագծին, որը նախատեսված էր քիչ հայտնի, սկսնակ կատակերգուների համար։ Ժյուրիի անդամների կարծիքով Ալեքսեյը՝ մյուս մասնակիցների համեմատությամբ, ավեի հայտնի է, այդ պատճառով էլ նա այլևս ելույթ չունեցավ նախագծում։ 2018 թվականին դառնում է ՏՆՏ4 հեռուստաալիքի «Прожарка» շոուի մասնակից[12], որի շրջանակներում մասնակիցները ծիծաղեցնում են հրավիրվախ հյուրին կամ շոուի կոլեգաներին։ Նույն թվականին Ալեքսեյը դարձավ «LabelCom» YouTube-յան ալիքի ռեզիդենտ[13], որտեղ մասնակցություն է ունենում տարբեր շոուներում՝ «Созвон», «Кто здесь комик», «Что было дальше?» և այլն։

2019 թվականի դեկտեմբերի 18-ին Ալեքսեյ Շչերբակովը և «Что было дальше?» շոուի մյուս մասնակիցները ներկայացել են «Первый канал» հեռուստաալիքի «Вечерний Ургант» շոուում՝ որպես հյուրեր[14][15]։

2020 թվականի հունվարի 28-ին դարձել է Յուրի Դուդի «вДудь» շոուի (հարցազրույց) հյուր[5][16]։

2020 թվականի ապրիլին նկարահանվել է «Газпром нефть»-ի գովազդում՝ «Безумный Макс»-ի ոճով՝ ՅուԹյուբյան շոու «Что было дальше»-ի համար[17]։

Պանդեմիայի ընթացքում (2020 թվականի ապրիլ) մասնկայցություն է ունեցել Esquire նախագծում, որի հերոսները ռուս ստենդ ափ կատակերգուներն էին՝ Նուրլան Սաբուրով, Ալեքսեյ Շչերբակով, Յուլիա Ահմեդովա, Վանյա ՈՒսովիչ, Սաշա Մալոյ, Վասյա Մեդվեդև, Ժենյա Չեբատկով, Ռասուլ Չաբդարով, Դենիս Չուժոյ և Կիրիլ Սելեգեյ[18]։

Մասնակցություն շոուներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Նախագծի անվանում Կարգավիճակ Հարթակ
2012 «Comedy Баттл» (երրորդ եթերաշրջան, «Новый сезон») մասնակից Հեռուստատեսություն
2013 «Comedy Баттл» (չորրորդ եթերաշրջան, «Без границ»)
2015 — այժմ «Stand Up» (երրորդ եթերաշրջանից սկսած) մասնակից, ռեզիդենտ
2016 — 2017 «ВечерВечер» մասնակից YouTube
2017 «Открытый микрофон» (փառատոն) հաղորդավար Հեռուստատեսություն
2018 — այժմ «Прожарка» մասնակից
2018 «Открытый микрофон» (երրորդ եթերաշրջան)
2018 — 2019 «Импровизация» (չորրորդ եթերաշրջան, 8-րդ թողարկում, հինգերրդ եթերաշրջան, 24-րդ թողարկում) հյուր
«Студия СОЮЗ» (երկրորդ եթերաշրջան, 10-րդ, 30-րդ և 42-րդ թողարկում, երրորդ եթերաշրջան, 7-րդ և 20-րդ թողարկում)
2018 «ФрикМашина» հյուր YouTube
«Comedy Club» (13-րդ եթերաշրջան, 47-րդ թողարկում, ամանորյա թողարկում՝ «Karaoke Star» մասնակից, հյուր Հեռուստատեսություն
2019 «Созвон» (առաջին եթերաշրջան) մասնակից YouTube
«Чат-рулетка»
«Где логика?» (չորրորդ եթերաշրջան, 9-րդ թողարկում) հյուր Հեռուստատեսություն
«Кто здесь комик» մասնակից YouTube
«Что было дальше?»
«Вопрос ребром» հյուր
«Бар в большом городе»
«Бросьте кости»
«Интервью с комиком»
«Контакты»
«Ошуительное хоу»
«Лена Кука» (չորրորդ էպիզոդ) կամեո
«Roast Battle LC» հաղորդավար
«Comedy Club» (15-րդ եթերաշրջան, 30-րդ թողարկում, ամանորյա թողարկում՝ «Король вечеринки») մասնակից, приглашённый гость Հեռուստատեսություն
2020 «вДудь» հյուր YouTube
«Comedy Баттл» (10-րդ եթերաշրջան)[19] член жюри Հեռուստատեսություն
«Созвон» (երկրորդ եթերաշրջան) մասնակից YouTube
«Почувствуйте нашу любовь дистанционно»[20] հյուր Հեռուստատեսություն
«ТНТ против коронавируса»[21] մասնակից Հեռուստատեսություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Алексей Щербаков — Вокруг ТВ
  2. «Алексей Щербаков: «Я злой, хороший, неприятный человек»» (ռուսերեն). Журнал Esquire. Վերցված է 2020 թ․ ապրիլի 27-ին.
  3. Виталий Халюков (26 Декабря 2019). «Комик Алексей Щербаков ужасно переоценен – он просто слабый. За что его так любят?». Палач | Гаджеты, скидки и медиа. Վերցված է 2020 թ․ ապրիլի 27-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Алексей Щербаков — в новом выпуске шоу «Интервью с комиком» — The Flow
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Комик Алексей Щербаков — в гостях у Дудя — The Flow
  6. 6,0 6,1 Алексей Щербаков у Дудя: «Когда вижу жену, чувствую тот трепет, который был в школе» — Starhit
  7. Comedy Баттл. Новый сезон — Лёха (1 тур) — Comedy Баттл
  8. Comedy Баттл. Без границ — Леха (1 тур) 05.07.2013 — Comedy Баттл
  9. Comedy Баттл. Без границ — Леха (2 тур) 08.11.2013 — Comedy Баттл
  10. «Алексей Щербаков» (ռուսերեն). YouTube. Վերցված է 2020 թ․ ապրիլի 27-ին.
  11. вечервечер s01e07 (Денис Косяков, скандальный выпуск) — Stand Up Club #1
  12. «Прожарка» Ольги Бузовой. Пилотный выпуск. Бой за эфир! — Прожарка
  13. LABELCOM — Medium Quality
  14. Команда шоу «Что было дальше?» «выбрала путь эксцентрики» на «Вечернем Урганте» — Афиша Daily
  15. Резиденты YouTube шоу «Что было дальше?». Вечерний Ургант. 1219 выпуск от 18.12.2019 — Первый канал
  16. «Щербаков vs Долгополов, кто победит? Шоу Дудя заставило людей сравнить комиков, и симпатии в пользу первого» (ռուսերեն). MediaLeaks. 2020 թ․ հունվարի 29. Վերցված է 2020 թ․ ապրիլի 27-ին.
  17. «Алексей Щербаков, Тамби Масаев и Рустам Рептилоид троллят «Безумного Макса» в рекламе «Газпромнефти»» (ռուսերեն). AdIndex.ru. Վերցված է 2020 թ․ ապրիլի 27-ին.
  18. «Смейтесь, сидя дома: Esquire запустили большой проект о российском стендапе». Harper’s Bazaar - модный женский журнал. Վերցված է 2020 թ․ ապրիլի 27-ին.
  19. https://www.vokrug.tv/article/show/15795111701/ — Вокруг ТВ
  20. ««Почувствуй нашу любовь дистанционно» Филипп Киркоров, Александр Кокорин, Гарик Мартиросян, Алексей Щербаков и другие звёзды в новом спецвыпуске на ТНТ» (անգլերեն). sib.fm. Վերցված է 2020 թ․ ապրիլի 27-ին.
  21. «Звезды приняли участие в спецвыпуске канала ТНТ «ТНТ против коронавируса» | Открытый Нижний». opennov.ru. Վերցված է 2020 թ․ ապրիլի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]