Ալեքսեյ Շիբորին
Ալեքսեյ Շիբորին | |
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | 1912 |
Վախճանի օր | 1988 |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Պարգևներ |
Ալեքսեյ Շիբորին (ռուս.՝ Алексе́й Дми́триевич Щибо́рин , 1912 - 1988), խորհրդային և ռուս դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1939 թվականից զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ։
- 1939-1941 թվականներին՝ ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից։
- 1941-1943 թվականներին՝ Լոնդոնի դաշնակից կառավարությունների ԽՍՀՄ դեսպանատան երկրորդ, առաջին քարտուղար։
- 1944 թվականին՝ Լոնդոնի դաշնակից կառավարությունների ԽՍՀՄ դեսպանատան խորհրդական։
- 1944 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 1950 թվականի փետրվարի 7-ը Եգիպտոսում եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպանորդ[1]։
- 1948-1953 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի երկրների բաժնի վարիչի տեղակալ։
- 1953-1954 թվականներին՝ Հնդկաստանում ԽՍՀՄ դեսպանատան խորհրդական-դեսպանորդ։
- 1954 թվականի հունիսի 5-ից մինչև 1959 թվականի հունիսի 9-ը Բիրմայում եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան[2]։
- 1959-1962 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մերձավոր Արևելքի երկրների բաժնի վարիչի տեղակալ։
- 1962-1968 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մերձավոր Արևելքի երկրների բաժնի վարիչ։
- 1969 թվականի հունվարի 2-ից մինչև 1973 թվականի դեկտեմբերի 14-ը Եթովպիայում եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան[3]։
- 1974-1979 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգում պատասխանատու աշխատանքում։
Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արտակարգ և լիազոր դեսպան։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Миссия - Посольство СССР в Египте. Чрезвычайные и Полномочные Посланники». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Посольство СССР в Бирме, с 18.6.1989 - Мьянме. Чрезвычайные и Полномочные Послы». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Миссия - Посольство СССР в Эфиопии. Чрезвычайные и Полномочные Послы». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 25-ին.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Дипломатический словарь. В 3-х томах. Гл. ред. А. А. Громыко, А. Г. Ковалев, П. П. Севостьянов, С. Л. Тихвинский. - М.: Наука, 1985-1986 г. - Т. 3, с. 591-592.