Ալեքսեյ Թադևոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսեյ Թադևոսյան
Ծնվել էնոյեմբերի 20, 1929(1929-11-20) (90 տարեկան)
ԾննդավայրՔաջարան, Սյունիքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1986)
Մասնագիտությունդեղաբան

Ալեքսեյ Թևանի Թադևոսյան (նոյեմբերի 20, 1929(1929-11-20), Քաջարան, Սյունիքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), հայ դեղաբան: Բժշկական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1987):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյ Թադևոսյանը ծնվել է 1929 թվականի նոյեմբերի 20-ին, Օխչի գյուղում (այժմ՝ Քաջարան, ՀՀ Սյունիքի մարզում): 1966 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: 1966 թվականից աշխատում է Երևանի բժշկական ինստիտուտի դեղաբանության ամբիոնում: 1983-1987 թվականներին եղել է արտասահմանցի ուսանողների ֆակուլտետի դեկան, 1987-1991 թվականներին՝ սանիտարահիգիենային ֆակուլտետի դեկան, 1991-2005 թվականներին՝ ուսումնական մասի վարիչ[1]:

Աշխատանքները վերաբերում են ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցի վրա կենսաբանորեն ակտիվ նյութերի և սինթետիկ նյարդահակ դեղապատրաստուկների ազդեցության հարցերին:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Тадевосян А. Т., Механизмы противоязвенного действия медиаторных аминокислот и их эндогенных метаболитов, Ереван, 1989 (համահեղինակ):

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Айриян А. П., Армянские учёные-медики, Ереван, 1998.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005: