Ալեքսեյ Դեդով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսեյ Դեդով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր սեպտեմբերի 26, 1960(1960-09-26) (59 տարեկան)

Ալեքսեյ Դեդով (ռուս.՝ Дедов, Алексей Юрьевич, սեպտեմբերի 26, 1960(1960-09-26)), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1982 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։ Տիրապետում է ուրդու և անգլերեն լեզուներին։

  • 2004-2009 թվականներ՝ Իրանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպան։
  • 2009-2010 թվականներին եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Ասիայի երկրորդ դեպարտամենտի բաժանմունքի պետ։
  • 2009 թվականի հունվարից մինչև 2013 թվականի դեկտեմբերը զբաղեցրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության երկրորդ դեպարտամենտի տնօրենի տեղակալի պաշտոնը։
  • 2013 թվականի դեկտեմբերի 14-ից մինչև 2019 թվականի ապրիլի 11-ը եղել է Պակիստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանորդ[1][2]։ Հավատարմագրերն ստացել է 2014 թվականի փետրվարի 27-ին:

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2006 թվականի դեկտեմբերի 29)[3]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2015 թվականի հուլիսի 11)[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]