Ալեքսեյ Դավիդով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսեյ Դավիդով
Alexei Davidov.JPG
Ծնվել է1867 նոյեմբերի 08 Ռուսաստան Մոսկվա, Ռուսաստան
Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]
ԵրկիրՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Մահացել էմարտի 5, 1940
Գերմանիա ԳերմանիաԲեռլին, Գերմանիա
Բեռլին, Նացիստական Գերմանիա
Մասնագիտությունկոմպոզիտոր, գործարար
Գործիքներթավջութակ
Գործունեություն1867-1940
ՇրջանավարտՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա[1]

Ալեքսեյ Ավգուստովիչ Դավիդով (ռուսերեն՝ Давидов, Алексей Августович, 1867, օգոստոսի 23, Մոսկվա - 1940, մարտի 5, Բեռլին), ռուս կոմպոզիտոր, թավջութակահար, ավելի ուշ՝ կառավարիչ, արդյունաբերող և գործարար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1867 թվականին Մոսկվայում, մաթեմատիկոսի և մեխանիկի ընտանիքում։ 1891 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանի ֆիզմաթ բաժինը և Պետերբուրգի կոնսերվատորիայի թավջութակի և կոմպոզիտորի բաժինը։ Ծառայել է Ֆինասների Նախարարության վարկային մասով Հատուկ բաժանմունքում։ 1890-ականների վերջից Պետերբուրգի միջազգային բանկի վստահելի խորհրդատու։ Հետո աշխատել է Մասնավոր առևվտրային բանկում (կառավարելով այն 1909 թվականից մինչև 1917 թվականը)։ Եղել է բանկի հետ կապված ոսկու, քարածխի արդյունաբերության, մեքենաշինական և այլ բնգավառների բազմաթիվ ձեռնարկությունների անդամ և նախագահ։ Եղել է 1886 թվականի էլեկտրական լուսավորության միության խորհրդի անդամ, Բաքվում էլեկտրակայաններ կառուցող էլեկտրական ուժի միության կառավարիչների խորհրդի անդամ։ Որպես անձնական բանկի ղեկավար, որը ինքնուրույն գործում էր Ռուս-Ասիական բանկի հետ, մասնակցում էր միացյալ մենաշնորհների ստեղծմանը։ Խորհրդի անդամ էր Սանկտ Պետերբուրգի ֆոնդային բորսայում։ 1913 թվականին ստացել է պետական ​​խորհրդականի դասային աստիճան։

1917 թվականից հետո աքսորի մեջ է։

1922 թվականի փետրվարի 24-ին Բեռլինում միանում է մասոնների խմբին։

Մահացել է 1940 թվականին, Բեռլինում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1,0 1,1 Г. Риман Давидов // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 1. — С. 432–433.