Jump to content

Ալեքսեյ Գլեբով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Գլեբով
Դիմանկար
Ծնվել էմարտի 11 (24), 1908
ԾննդավայրԶվերովիչի, Krasninsky Uyezd, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 2, 1968(1968-10-02)[1] (60 տարեկան)
Մահվան վայրՄինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԱրևելյան գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն, Բելառուսական ԽՍՀ և  ԽՍՀՄ
ԿրթությունՎիտեբսկի գեղարվեստական ուսումնարան (1930)
Մասնագիտությունքանդակագործ և վիզուալ արտիստ
ԱշխատատուԲելառուսի արվեստի պետական ակադեմիա
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Honored Artist of the Byelorussian SSR և Բելառուսական ԽՍՀ Պետական մրցանակ
 Alexey Glebov Վիքիպահեստում

Ալեքսեյ Գլեբով (ռուս.՝ Глебов, Алексей Константинович), մարտի 11 (24), 1908, Զվերովիչի, Krasninsky Uyezd, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 2, 1968(1968-10-02)[1], Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային քանդակագործ, Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական նկարիչ (1955 թվական):

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյ Գլեբովը ծնվել է 1908 թվականի մարտի 11-ին Բելառուսի Զվերովիչի գյուղում (այժմ՝ Ռուսաստանի Սմոլենսկի մարզում): Ավարտել է Վիտեբսկի գեղարվեստական տեխնիկումը: Դասավանդել է Բելառուսի արվեստի պետական ակադեմիայում: Աշխատել է դիմանկարային, սյուժետային-կոմպոզիցիոն և մոնումենտալ պլաստիկայի բնագավառում։

Քանդակագործը երկար տարիներ աշխատել է բելառուսցի նախատպագրիչ Ֆրանցիսկ Սկորինայի հուշարձանի վրա: 1946 թվականին նա ստեղծել է նախատպագրիչի քանդակի չափսերով ոչ այդքան մեծ մոդելը՝ գլոբուսը ձեռքին: 1954 թվականին փայտից ստեղծվել է Սկորինայի նոր քանդակը, որը ցուցադրվել է 1955 թվականին Մոսկվայում` ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի ժամանակ:

1967 թվականին Գլեբովը ստեղծել է Սկորինայի քանդակը Պոլոցկ քաղաքի համար: Նա չի հասցրել բրոնզից քանդակը ձուլել, նրա փոխարեն դա արել են իր աշակերտները` քանդակագործներ Իգոր Գլեբովը և Անդրեյ Զասպիցկին:

1976 թվականին Ալեքսեյ Գլեբովին հետմահու շնորհվել է Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Պետական շքանշան Պոլոցկ քաղաքում գտնվող Ֆրանցիսկ Սկորինայի հուշարձանի համար[2]:

Ստեղծագործությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Բելառուսի քաղաքացիական պատերազմ» խումբը (կավ, 1937-1940 թվականներ, չի պահպանվել)
  • Լև Դովատորի ձիով արձանը (գիպս, 1945 թվական, Շրջանի գավառագիտական թանգարան, Վիտեբսկ)
  • Վլադիմիր Վլադոմիրսկու դիմանկար (բրոնզ, 1949 թվական)
  • «Մաքսիմ Գորկի և Յանկա Կուպալա» խումբը, 1949 թվական
  • «Գեորգի Սկորինա» (փայտե, 1954 թվական),
  • «Վլադիմիր Լենինի հանդիպումը Ֆինլյանդյան կայարանում 1917 թվականի ապրիլին» խումբը (գիպս, 1957-1958 թվականներ)` Ամբողջը Բելառուսի ազգային արվեստի թանգարանում են, Մինսկ
  • «Բելառուսի պարտիզանները» բարձրաքանդակը (բրոնզ, 1954 թվական)` Հաղթանակի հուշարձանի համար
  • Պյոտր Լեբեդևի պատվին հուշարձան (չուգուն, 1953 թվական)` Մոսկվայում, Մոսկվայի պետական համալսարանիի ֆիզիկայի ֆակուլտետի դիմաց:

Պարգևներ և կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյ Գլեբովի անունով է կոչվել Մինսկի Ալեքսեյ Գլեբովի անվան պետական գեղարվեստական քոլեջը, որը Վիտեբսկի գեղարվեստական ուսումնարանի հետնորդն է, որտեղ նկարիչը սովորել է մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Глебов Алексей Константинович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. «К 105-летию народного художника Беларуси Алексея Глебова». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 6. Վերցված է 2025 թ․ հունիսի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  3. «Указ Президиума Верховного Совета СССР от 27 октября 1967 года» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2022 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 31-ին.
  4. 4,0 4,1 «Выставка «И дольше века …»». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 9-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Գլեբով» հոդվածին։