Ալեքսեյ Բերեգովոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսեյ Բերեգովոյ
Ծնվել էհուլիսի 4, 1947(1947-07-04) (72 տարեկան)
ԾննդավայրՆովոշախտինսկ, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ, արձակագիր և հրապարակախոս
Ազգությունռուս
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Ժանրերարձակ
ԱնդամակցությունՌուսաստանի գրողների միություն

Ալեքսեյ Գրիգորևիչ Բերեգովոյ (ռուս.՝ Алексей Григорьевич Береговой, հուլիսի 4, 1947(1947-07-04), Նովոշախտինսկ, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ռուս բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս: Ռուսաստանի գրողների միության անդամ (1992), Ռուսաստանի գրողների միության Ռոստովյան տարածքային բաժանմունքի վարչության անդամ (1993-2006), Ռուսաստանի Գրական ֆոնդի Ռոստովի տարածքային բաժանմունքի վարչության տնօրեն, Ռուսաստանի գրողների միության Ռոստովի տարածքային բաժանմունքի վարչության նախագահ (2011):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյ Գրիգորևիչ Բերեգովոյը ծնվել է 1947 թվականի հուլիսի 4-ին Ռոստովի մարզի Նովոշախտինսկ քաղաքում, զինվորականի ընտանիքում: Ընտանիքը հաճախակի փոխում էր բնակության վայրը ԽՍՀՄ տարբեր քաղաքներում, կապված նրա հոր ծառայության հետ: 1957 թվականին հայրը զորացրվում է, և ընտանիքը փոխադրվում է բնակվելու Դոնի Ռոստովում: 1962 թվականին Ալեքսեյ Գրիգորևիչն ավարտում է Դոնի Ռոստովի № 83 դպրոցի ութերորդ դասարանը: Նրա ուսումնառության հաջորդ վայրը Ռոստովի շինարարական տեխնիկումն էր, որն ավարտել է 1966 թվականին:

1966-1968 թվականներին ծառայել է բանակում, որտեղ սովորել է կրտսեր ավիացիոն մասնագետների դպրոցում, այնուհետև Վարշավայի պայմանագրի ավիացիայի մարտական կիրառման ուսումնական կենտրոնում: Զորացրվելուց հետո շուրջ 20 տարի աշխատում է Դոնի Ռոստովի շինարարական կազմակերպություններում որպես աշխղեկ, ավագ աշխղեկ, տեղամասի պետ: Ներկայումս Բերեգովոյը բնակվում և աշխատում է Դոնի Ռոստովում:

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել սկսել է բանակում ծառայելու տարիներին, նրա առաջին ստեղծագործությունները, բանաստեղծությունները և պատմվածքները նվիրված են հայրենի տանը, ընկերներին: 1970 թվականից հիմնականում գրում է արձակ: 1972 թվականից աշխատում է Ռոստովի մարզի Ազովյան շրջանի Ս. Մ. Կիրովի անվան կոլտնտեսության ավագ աշխղեկ: Գյուղական կյանքի տպավորություններով գրում է «Մերոնք և ուրիշները» վիպակը, «Էխ Ֆաինա...», «Պճնամոլը», «Դադանէ», «Ֆեդոտիչ» և այլ պատմվածքներ: 1979-1991 թվականներին աշխատել է Ռոստովի շինարարություններում, իսկ ազատ ժամանակ պատմվածքներ էր գրում, որոնցից են «Հեղեղատը», «Չփակելով աչքերը», «Կարմիր կրակներ» և այլն: Նրա պատմվածքները հրատարակվում էին պարբերական հրատարակչություններում, ընթերցվում էին «Գրական Դոն» ռադիոհաղորդումներում : 1985 թվականից աշխատել է կաթսայատան օպերատոր, այնուհետև Գրողների տան տնօրեն (1987-1989), «Օրֆեյ» հրատատարակչության գլխավոր տնօրեն (1990-1997), «Պապիրուս» հրատարակչության գլխավոր խմբագիր (1998-2001), «Մալիշ» հրատարակչական պոլիգրաֆիական ընկերության տնօրեն (2002-2006), 2008 թվականից աշխատել է «Դոնյան գրող» հրատարակչության տնօրեն:

Գրողի առաջին գիրքը` «Մերոնք և ուրիշները», հրատարակվել է 1999 թվականին Ռոստովյան գրահրատարակչությունում: Ներկայիս դրությամբ հրատարակվել են գրողի ավելի քան տասներկու գրքեր: Նրա ստեղծագործությունները տպագրվում են «Դոն», «Օրֆեյ», «Բարձունք», «Նոր», «Հյուսիս», «Ափեր», «Սևծովյան աստղեր», «Ռուսաստանի հարավի տրանսպորտ» ամսագրերում, «Դոն և Կուբան», «Побратимени светове» (Բուլղարիա) ալմանախներում, «Ռուսական գրող» «Գրական թերթ» համառուսական թերթերում: Բերեգովոյի ստեղծագործությունները թարգմանվել են բուլղարերեն:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանձին գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Свои и чужие. Повесть и рассказы. — Ростов н/Д: Рост. кн. изд-во. 1990
  • Красные огни. Повесть. — Ростов н/Д: РИО». 1991.
  • Переправа. Повести и рассказы. — Ростов н/Д: Икар. 2001.
  • Российские финансы и финансовый Ростов. — Ростов н/Д: Папирус, 2002.
  • Ведущие адвокаты Ростовской области. — Ростов н/Д: Папирус, 2002.
  • Подстава. Детективный роман. — Москва: АСТ-пресс, 2002.
  • Подстава-2 — Осиное гнездо Детективный роман. — Москва: АСТ-пресс, 2003.
  • Капкан. Психологиеский роман. — Москва: Книги искателя. 2005.
  • След рубина: Роман. – Ростов н/Д: Изд. «Ростовкнига» 2006.
  • Охота на миражи: Роман. – Ростов н/Д: Изд. «Ростовкнига» 2007..
  • Капкан для лохов: Роман. – Ростов н/Д: Изд. «Ростовкнига» 2008.
  • Рубины сарматской короны: Повести и рассказы. – Таганрог: Изд. «НП «Центр развития личности». 2008.

Հրատարակություններ ամսագրերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Эх, Фаина!..», Даданэ. Рассказы. – Литературно-художественный журнал «Дон». №7 – 1089 г.
  • Колхоз – взгляд изнутри. Очерк. – Литературно-художественный журнал «Дон». №9 – 1990 г.
  • Синие тени на стёртых камнях. Повесть. – Литературно-художественный журнал «Орфей». №3 – 1993.
  • Дыханье океана на улицах Ростова. Очерк – Журнал «Транспорт юга России». №12– 2001 г.
  • Нетрудовой доход. Повесть. – Литературно-художественный журнал «Дон». № 1-2 – 2002 г.
  • Переправа. Рассказ. – Литературно-художественный журнал «Подъём». №5 – 2008.
  • Синие тени на стёртых камнях. Повесть. – Литературно-художественный альманах «Дон и Кубань». № 2 – 2009.
  • Капкан для лохов. Роман. Ч.I. – Литературно-художественный альманах «Дон и Кубань». № 2 (8) – 2010.
  • Капкан для лохов. Роман. Ч.II. – Литературно-художественный альманах «Дон и Кубань». № 3 (9) – 2010.
  • Капкан для лохов. Роман. Ч.III. – Литературно-художественный альманах «Дон и Кубань». № 4 (10) – 2010.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Большая биографическая энциклопедия. 2009
  • Алексей Григорьевич Береговой. Газ. Донской писатель №2 2012.
  • Справочник. Ростовское региональное отделение Союза писателей России. 2011.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]