Ալեքսեյ Բադին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսեյ Բադին
1887 - մայիսի 10, 1935(1935-05-10)
ԾննդավայրQ4300231?, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՊյատիգորսկ, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունԽՍՀՄ
ԶորատեսակՀեծելազոր
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ
ՊարգևներԿարմիր դրոշի շքանշան

Ալեքսեյ Բադին (ռուս.՝ Алексей Лаврентьевич Бадин, 1887, Q4300231?, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն - մայիսի 10, 1935(1935-05-10), Պյատիգորսկ, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի դիվիզիայի հրամանատար, Քաղաքացիական պատերազմի մասնակից, Կարմիր դրոշի կրկնակի շքանշանակիր (1920, 1921):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյ Բադինը ծնվել է 1887 թվականին Պենզայի նահանգի Մոկշանսկի գավառի Սելիֆոնտևկա գյուղում (այժմ` Պենզայի մարզի Լունինսկի շրջան): Հայրենի գյուղի տարրական դպրոցն ավարտելուց հետո 1908 թվականին Բադինը զորակոչվում է ծառայության ցարական բանակ և մասնակցում Առաջին համաշխարհային պատերազմի մարտերին: 1918 թվականին Բադինը ծառայության է անցնում Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակում: Մասնակցել է Քաղաքացիական պատերազմի մարտերին, Պենզայի 1-ին կոմունիստական գնդի մարտիկից հասնելով մինչև 7-րդ հեծելազորային գնդի հրամանատար, այնուհետև 2-րդ Հեծյալ բանակի հատուկ նշանակության հեծելազորային բրիգադի հրամանատար: Մասնակցել է Արևելյան և Հարավային ռազմաճակատներում մղվող մարտերին, մարտնչել Չեխոսլովակյան ապստամբած կորպուսի դեմ[1]:

Հատկապես աչքի է ընկել Ելեց քաղաքի տակ մղվող մարտերում[1]: Հանրապետության Հեղափոխական Ռազմական Խորհրդի № 132 հրամանով 1920 թվականին հեծելազորային գնդի հրամանատար Ալեքսեյ Բադինը պարգևատրվում է ՌՍՖՍՀ Կարմիր դրոշի առաջին շքանշանով[2]: Երկրորդ անգամ աչքի է ընկնում Պերեկոպի գրոհի և Ղրիմի համար գեներալ Վրանգելի զորքերի դեմ մղվող մարտերի ժամանակ[1]: Հանրապետության Հեղափոխական Ռազմական Խորհրդի № 228 հրամանով 1921 թվականին հատուկ նշանակության հեծելազորային բրիգադի հրամանատար Ալեքսեյ Բադինը պարգևատրվում է ՌՍՖՍՀ Կարմիր դրոշի երկրորդ շքանշանով[2]:

Պատերազմի ավարտից հետո Բադինը շարունակում է ծառայությունը Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակում: Ավարտել է Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան: Եղել է Հյուսիս-Կովկասյան 10-րդ հեծելազորային դիվիզիայի հրամանատարը: Մահացել է 1935 թվականի մայիսի 10-ին Պյատիգորսկում, ավտոմոբիլային վթարի հետևանքով[1]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Сборник лиц, награждённых орденом Красного Знамени и Почётным революционным оружием». Воениздат, 1926.
  • О. М. Савин. БАДИН Алексей Лаврентьевич / Пензенская энциклопедия. М.: Научное издательство «Большая Российская энциклопедия», 2001

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Бадин Алексей Лаврентьевич» (ռուսերեն)։ Пензенская энциклопедия։ Վերցված է 2014-1-3 
  2. 2,0 2,1 Сборник лиц, награждённых орденом Красного Знамени и Почётным революционным оружием.