Ալեքսեյ Առստամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Արկադիի Առստամյան
28 օգոստոսի, 1967 - 16 օգոստոսի, 1992
ԾննդավայրԲաքու
Մահվան վայրԼՂՀ Մեհմանա, Մարտակերտի շրջան
Զորամաս7-րդ մոտոհրաձգային վաշտ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ

Ալեքսեյ Առստամյան (28 օգոստոսի, 1967, Բաքու - 16 օգոստոսի, 1992, Մեհմանա, Մարտակերտի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյ Առստամյանը ծնվել է 1967 թ. օգոստոսի 28-ին Բաքու քաղաքում։ Ավարտել է միջնակարգ դպրոցը, պրոֆտեխուսումնարանում ստացել փականագործի մասնագիտություն։ Ծառայել է Խորհրդային բանակի շարքերում։ 1988 թ. փետրվարին Բաքվում հոր սպանությունից հետո ընտանիքով տեղափոխվել է Ղրիմ։ Բայց վրեժի ցասումը նրան հասցրել է Ստեփանակերտ և նա զինվորագրվել է 7-րդ մոտոհրաձգային վաշտին, մասնակցել տասնյակ գյուղերի ազատագրմանը։ Զոհվել է 1992 թ. օգոստոսի 16-ին Մարտակերտի շրջանի Մեհմանա գյուղի պաշտպանական դիրքում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ Արիության մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]