Ալեքսեյ Անտրոպով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսեյ Անտրոպով
Antropov Self.jpg
Ծնվել էմարտի 14 (25), 1716
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական թագավորություն[1]
Վախճանվել էհունիսի 12 (23), 1795 (79 տարեկանում) կամ հունիսի 23, 1795(1795-06-23)[2] (79 տարեկանում)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներPortrait of Peter III?
Պաշտոնպալատական նկարիչ
Alexey Antropov Վիքիպահեստում

Ալեքսեյ Պետրովիչ Անտրոպով, ռուս նկարիչ, դեկորատիվ մոնումենտալիստ, բարոկկո ոճի ներկայացուցիչ, երկրում առաջին արվեստագետներից մեկը, ով սկսեց նկարել աշխարհիկ դիմանկարներ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյ Անտրոպովը ծնվել է 1716 թվականի մարտի 17-ին (25) Սանկտ Պետերբուրգում , աստիճանավոր պաշտոնյայի ընտանիքում: Նկարչի հայրը ծառայել է Սանկտ Պետերբուրգում գտնվող Շինարարական ընկերությունում: 1732 թվականից սկսած Ալեքսեյը սովորել է Շինարարական ընկերությունում իր ազգական Մատվեևի, Լ. Կարավակի, Մ. Ա. Զախարովի, Ի. Ա. Վիշնյակիովի մոտ, 1739 թվականից այդտեղ աշխատել է Ի. Վիշնյակիովի «գեղանկարչական խմբակ»-ում:

1742 թվականին Անտրոպովը՝ որպես նկարիչ, մասնակցում է կայսրուհի Էլիզաբեթի թագադրման արարողությանը: Նրան են պատկանում Սանկտ Պետերբուրգում Անիչկովայա Սլոբոդայի դարպասների նկարները, մասնակցում է Ձմեռային պալատի համար սրբապատկերների ստեղծմանը: Ջ. Վալերիանիի ղեկավարությամբ աշխատում է Ամառային պալատում, Ցարսկոյե Սելոյում, Պիտերպոմում, Անիչկովի պալատում: Վալերիանիի և Պերեսինոտտիի ղեկավարությամբ ձևավորում է Օպերայի շենքը:

1752 թվականին ստանում է պատվեր Սբ. Էնդրյուս եկեղեցու գմբեթի և այլ վայրերում սրբապատկերներ ստեղծելու համար: Այն Ռասթելլի նախագծի շրջանակներում կառուցվել է Կիևում՝ ճարտարապետ Միչուրինի կողմից: Եկեղեցու գերեզմանատների ամենակարևոր պատկերը մոնումենտալ «Վերջին ընթրիքն» է, որը պատկերված է խորանի զոհասեղանին:

Ալեքսեյ Անտրոպովը ունեցել է սեփական արվեստանոց, որտեղ աշխատել է նաև Մ. Լ. Կոլոկոլնիկովը:

1750-ականներին ուսանել է Պիետրո Ռոտարիից:

Նկարիչը Կիևից մեկնում է Մոսկվա, որտեղ պատկերազարդում է Յաուզայի Գոլովինյան պալատի առաստաղի միջնամասը: Այստեղ նա հանդիպում է բարերար, Մոսկվայի համալսարանի դասախոս Ի. Շուվալովին: Շուվալովն արվեստագետին առաջարկում է դասավանդել նոր բացվող արվեստի ֆակուլտետում, իսկ մինչ հիմնադրումը համալրել համալսարանի բնանկարիչների խումբը: Սակայն Մոսկվայում չունենալով մշտական աշխատանք՝ վերադառնում է Սանկտ Պետերբուրգ: Շուվալովի օգնությամբ վերահսկիչի պաշտոն է ստանում Սիդոնում՝ պարտավորվելով աշակերտներին անթաքույց կերպով ուսուցանել գեղանկարչության և սրբապատկերներ ստեղծելու հմտությունները: Անտրոպովի տանը բնակություն են հաստատել ուկրաինացի աշակերտներ, որոնցից մեկը Դմիտրի Լևիցկին էր:

Նրա աշակերտներից է եղել ռուս նկարիչ Դրոժդինը: 1760 թվականին Անտրոպովը ստացել է վարպետի կոչում: 1762-1763 թվականներին Մոսկվայում մասնակցել է Եկատերինա 2-րդի թագադրման արարողության նախագծմանը: Անտրոպովը Սանկտ Պետերբուրգում ունեցել է մասնավոր դպրոց: 1789 թվականին նա իր տունը տվել է Հասարակական բարեգործական կազմակերպությանը հանրային ուսումնարան ստեղծելու համար:

Ալեքսեյ Անտրոպովը մահացել է 1795 թվականի հունիսի 12-ին Սանկտ Պետերբուրգում: Թաղվել է Ալեքսանդր Նևսկի Լավրայի անվան մեծ գերեզմանատանը: Գերեզմանաքարի գրվածքը պահպանվել է:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Антропов Алексей Петрович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Find A Grave — 1995. — ed. size: 165000000