Jump to content

Ալեքսեյ Անդրեև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Անդրեև
նոյեմբերի 11, 1896(1896-11-11) կամ նոյեմբերի 11 (23), 1896[1] - մայիսի 4, 1975(1975-05-04)[1] (78 տարեկան)
ԾննդավայրToygelde, Q47494835?, Մենզելինսկի գավառ, Ուֆայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՎվեդենսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Զորատեսակintendant?
Կոչումգեներալ-մայոր
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ
Պարգևներ
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ և «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ

Ալեքսեյ Անդրեև (ռուս.՝ Алексей Петрович Андреев, նոյեմբերի 11, 1896(1896-11-11) կամ նոյեմբերի 11 (23), 1896[1], Toygelde, Q47494835?, Մենզելինսկի գավառ, Ուֆայի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 4, 1975(1975-05-04)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային բանակի գեներալ-մայոր, Առաջին համաշխարհային և Հայրենական Մեծ պատերազմների մասնակից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյ Պետրովիչ Անդրեևը ծնվել է 1896 թվականի նոյեմբերի 11-ին չուվաշական ընտանիքում, Տոյգիլդինո գյուղում (ներկայումս Թաթարստանի Մուսլյումովսկի շրջան)[2]։ Ծառայել է ցարական բանակում, մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։ 1918 թվականին Անդրեևը կամավոր ծառայության է անցնում Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակում։ Երկար տարիներ ծառայել է ԽՍՀՄ և Խորհրդային Ռուսաստանի տարբեր տարածաշրջանների զինկոմիսարիատներում[3]։ 1941 թվականի օգոստոսին գնդապետ Ալեքսեյ Պետրովիչ Անդրեևը նշանակվում է Բանվորա-Գյուղացիական Կարմիր բանակի զորքերի կազմավորման և հավաքագրման Գլխավոր վարչության 1-ին բաժնի պետի օգնական, այնուհետև` գլխավոր տեսուչ և նույն բաժնի պետ[3]։

Պատերազմի ավարտից հետո Անդրեևը շարունակում է ծառայությունը Խորհրդային բանակում։ 1946-1949 թվականներին նա զբաղեցնում էր ԽՍՀՄ պաշտպանության նախարարի Քարտուղարության պետի պաշտոնը, այնուհետև չորս տարի ԽՍՀՄ Նախարարների Խորհրդի նախագահի տեղակալի օգնականն էր։ 1953-1958 թվականներին Անդրեևը նորից ղեկավարում էր ԽՍՀՄ պաշտպանության նախարարի Քարտուղարությունը և ԽՍՀՄ Նախարարների Խորհրդի նախագահի տեղակալն էր։ 1953 թվականին նրան շնորհվում է գեներալ-մայորի կոչում։ 1958 թվականին Անդրեևը պաշտոնաթող է լինում և բնակվում Մոսկվայում[3]։ Մահացել է 1975 թվականի մայիսի 4-ին, թաղված է Մոսկվայի Վեդենսկոե գերեզմանատանը։

  • Լենինի շքանշան
  • Կարմիր դրոշի երկու շքանշան
  • Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի երկու շքանշան
  • Կարմիր աստղի շքանշան
  • մեդալներ
  • լեհական շքանշան[3]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Исаев Ю. Н. Чувашская энциклопедия (ռուս.)Чувашское книжное издательство, 2006. — 2567 с. — ISBN 978-5-7670-1471-2
  2. Чувашская энциклопедия
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Андреев Алексей Петрович» (ռուսերեն). Чувашская энциклопедия. Վերցված է 2014 թ․ ապրիլի 11-ին.