Ալեքսեյ Աղաջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսեյ Գյանջումի Աղաջանյան
18 հոկտեմբերի, 1952 - 20 հունվարի, 1994
Ծննդավայր Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Մարտակերտ
Մահվան վայր ԼՂՀ Երևան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ Courage medal of RA.jpg

Ալեքսեյ Աղաջանյան (18 հոկտեմբերի, 1952, Մարտակերտ - 20 հունվարի, 1994, Երևան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյ Աղաջանյանը ծնվել է 1952 թ. հոկտեմբերի 18-ին Մարտակերտ քաղաքում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Զինվորական պարտադիր ծառայությունն անցել է Չեխոսլովակիայում։ Զորացրվելուց հետո աշխատանքի է անցել Մարտակերտի շրջանային հիվանդանոցում՝ որպես վարորդ, բնակություն է հաստատել Ստեփանակերտում և աշխատել ավտոպարկում։ Արցախյան գոյապայքարի տարիներին աշխատում էր ներքին գործերի վարչությունում։ 1992 թ. Շուշիի ազատագրումից հետո ծառայել է Շուշիի գնդում։ Վիրավորվել է Շահբուլաղում։ Մահացել է 1994 թ. հունվարի 20-ին Երևանի հիվանդանոցներից մեկում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]