Ալեքսան Քոչարյան
![]() | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 17, 1938 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 24, 2020 (81 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան, ռեժիսոր և մանկավարժ |
Ալեքսան Գարեգինի Քոչարյան[1] (օգոստոսի 17, 1938, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 24, 2020, Երևան, Հայաստան[2]), հայ բեմադրիչ, դերասան, մանկավարժ։ ՀԽՍՀ ԲՈՒՀ-ի վաստակավոր գործիչ (1981)[3], պրոֆեսոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսան Քոչարյանը ծնվել է 1938 թվականին, Երևանում։ 1955-1958 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում, 1962-1970 թվականներին եղել է նույն ինստիտուտի ասպիրանտ։ Եղել է Կապանի շրջանային թատրոնի դերասան, որտեղ մարմնավորել է գլխավոր և երկրորդական դերեր։ 1971-1986 թվականներին եղել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերական ֆակուլտետի դեկանը, 1986-1996 թվականներին՝ ուսումնագիտական գծով պրոռեկտորը։ 1992 թվականից դասավանդել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում, 1992 թվականից՝ պրոֆեսոր։ 1998 թվականից եղել է ինստիտուտի մասսայական հանդիսությունների ռեժիսուրայի և մշակութաբանության ամբիոնի վարիչը[3]։
Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գի Արեկասիս «Եկվորը Ռանգունից»
- Ալեքսանդր Դյումա-որդու «Լրտեսի հետքերով»
- Ժ. Մարիելի «Թանկագին սեր»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայք Archived 2015-08-15 at the Wayback Machine./
- ↑ «Կյանքից հեռացել է բեմադրիչ Ալեքսանդր Քոչարյանը»։ armenpress.am։ Վերցված է 2021-01-07
- ↑ 3,0 3,1 Ալեքսան Քոչարյանի կենսագրությունը AV Production կայքում(չաշխատող հղում)