Ալեքսան Ասատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ալեքսան Ֆելիքսի Ասատրյան (սեպտեմբերի 2, 1964(1964-09-02) - հունիսի 13, 1992(1992-06-13)), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1964 թվականի սեպտեմբերի 2-ին Նոր Արմավիր գյուղում, Հայկական ԽՍՀ[1]։

1971-1981 թթ. սովորել է Նոր Արմավիրի միջնակարգ դպրոցում։ 1982-1984 թթ. ծառայել է խորհրդային բանակում (Խաբարովսկի մարզում)։ Զորացրվելուց հետո 1984 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի նախապատրաստական բաժինը։ 1988-1989 թթ. ընդհատում է ուսումը (տարկետում)` ընտանիքին օգնելու համար։

1990 թ. վերականգնում է ընդհատած ուսումը` համատեղելով աշխատանքը և կրթությունը։

1992 թ. ապրիլի 30-ին մեկնել է Արցախ և իր ջոկատի հետ մասնակցել ինքնապաշտպանական մարտերին։ Նույն թվականի հունիսի 13-ին Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Բուզլուխ գյուղի պաշտպանական մարտերի ժամանակ անհայտ կորել է և առ այսօր Ասատրյանի մասին որևէ տեղեկություն չկա։

Արցախի Հանրապետության նախագահի 2007 թվականի թիվ 17 հրամանագրով Ալեքսան Ասատրյանը պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]